Նորվեգիայի ազգային գրադարան

ազգային գրադարան

Նորվեգիայի ազգային գրադարան (նորվ.՝ Nasjonalbiblioteket), հիմնադրվել է 1989 թվականին։ Գտնվում է Օսլոյում և Մու ի Ռանայում։ Օսլոյում գտնվող շենքը վերակառուցվել և վերաբացվել է 2005 թվականին։ Նախքան գրադարանի հիմնադրումը որպես ազգային գրադարան է գործել Օսլոյի համալսարանի գրադարանը։

Նորվեգիայի ազգային գրադարան
Изображение логотипа
Երկիր Նորվեգիա[1]
Տեսակազգային գրադարան և depository library?
Հիմնվել է1988
ՏեղադրությունՕսլո և Մու ի Ռանա
Այլ տվյալներ
Կայքnb.no(նորվ.)

Նորվեգական Գրքի միջազգային ստանդարտ համարի (ISBN) գործակալությունը, որը պատասխանատու է 82- և 978-82- նախածանցով, Նորվեգիայի ազգային գրադարանի մաս է կազմում։

Պատմություն խմբագրել

 

Նորվեգիայի ազգային գրադարանի պատմությունը սերտորեն կապված է 1905 թվականին անկախություն ձեռք բերած պետության պատմության հետ։ 1815 թվականին Դանիայից տարանջատվելուց հետո, ազգային գրադարանի գործառույթները տրամադրվել են Օսլոյի համալսարանի գրադարանին։ 1883 թվականին սկսվել է ազգային մատենագիտության հրապարակումը։

Որպես ազգային գրադարանը ձևավորվել է միայն 20-րդ դարի վերջում։ Նորվեգական խորհրդարանը կողմ է քվեարկել Օսլոյում գրադարանի ստեղծման համար։ 1999 թվականին համալսարանի գրադարանը վերակազմակերպվել է և որոշ բաժիններ տեղափոխվել են Ազգային գրադարան։ 2005 թվականի օգոստոսի 15-ին բացվել է Ազգային գրադարանի նոր շենքը։ 2005 թվականին Օսլոյում տեղի է ունեցել Գրադարանային ընկերակցությունների և կառույցների միջազգային ֆեդերացիայի 71-րդ համաժողովը։

Գրադարանի գլխավոր շենքը գտնվում է Օսլոյի կենտրոնում (Drammensveien 42): Այստեղ նախկինում հանգրվանել է Օսլոյի համալսարանի գրադարանը։ Գրադարանի նախասրահը զարդարված է Գուստավ Վիգելանդի որմնանկարներով։ Գրադարանի Մու ի Ռանայում գտնվող մասնաճյուղը բացվել է 1989 թվականին։

Ֆոնդ խմբագրել

  • 2 900 000 գիրք և ամսագիր
  • 135 000 քարտեզ
  • 30 000 ձեռագիր
  • 50 000 միկրոֆիլմ
  • 200 000 թվայնացված պատկերներ

Գրադարանի հին փաստաթղթերի շարքին է պատկանում Հեմարկի աղոթագիրքը (13-րդ դար) և Նորվեգիայի թագավոր Մագնուս VI «Magnus Lagabøters Landslov» (14-րդ դար) մի շարք օրենքներ։ Այստեղ են պահվում նորվեգացի գրող Հենրիկ Իբսենի նամակները, Կնուտ Համսունի ձեռագրերը և նրա ամուսնական նամակագրությունը, որը գրադարանը ձեռք է բերել 2002 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի ազգային գրադարան» հոդվածին։