Նորմա Ալեանդրո

արգենտինացի դերասանուհի, սցենարիստ, թատրոնի տնօրեն

Նորմա Ալեանդրո (իսպ.՝ Norma Aleandro, մայիսի 2, 1936(1936-05-02)[2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի դերասանուհի, սցենարիստ, թատրոնի տնօրեն։

Նորմա Ալեանդրո
Նորմա Ալեանդրոն 1950-60 թվականներին
Ի ծնե անուն՝Norma Aleandro Robledo
Ծննդյան թիվ՝մայիսի 2, 1936(1936-05-02) (87 տարեկան)
Ծննդավայր՝Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն՝ Արգենտինա
Մասնագիտություն՝թատերական ռեժիսոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, գրող և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0001903

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է թատրոնի և կինոյի դերասանների Պեդրո Ալեանդրոյի և Մարիա Լուիզա Ռոմբլեդոյի ընտանիքում։ Կրտսեր քույրը դերասանուհի Մարիա Վաներն է։ 9 տարեկանից սկսել է հանդես գալ բեմում ծնողների հետ։

Խաղացել է Եվրիպիդեսի, Մոլիերի, Լոպե դե Վեգայի, Միգել դե Սերվանտեսի, Տիրսո դե Մոլինայի, Յուջին Օ'Նիլի, Բերտոլդ Բրեխտի, Արթուր Միլլերիի, Թենեսի Ուիլյամսի, Ժան Անույի, Մարիո Վարգաս Լյոսայի պիեսներում։ Հանդես է եկել նաև ռադիոյում։ Կինոյում առաջին անգամ խաղացել է 1952 թվականին, խաղացել է ավելի քան 50 ֆիլմերում։ Ակտիվորեն աշխատել է և աշխատում է հեռուստատեսությունում։ 1976-1981 թվականներին ապրել է Ուրուգվայում, Իսպանիայում, նկարահանվել է իսպանացի կինոռեժիսորների մոտ, ավելի ուշ աշխատել է Հոլիվուդում.

Հանդես է եկել նաև որպես բանաստեղծ, դրամատուրգ ու սցենարիստ։

Որդին՝ դերասան Օսկար Ֆերինյոն է։

Ընտրված ֆիլմերի ցանկ խմբագրել

  • 1962: El último piso (Դանիել Չերնյավսկի)
  • 1969: La fiaca (Ֆերնանդո Այալա)
  • 1970: Los herederos (Դավիդ Սթիվել, ինչպես նաև սցենարի հեղինակ)
  • 1971: Güemes, la tierra en armas (Լեոպոլդո Տորե Նիլսոն)
  • 1973: Los siete locos (Լեոպոլդո Տորե Նիլսոն, ըստ Ռոբերտո Առլետի վեպի)
  • 1974: La tregua (Սերխիո Ռենան)
  • 1976: No toquen a la nena (Խուան Խոսե Խուսիդ)
  • 1979: Las verdes praderas (Խոսե Լուիս Գարսի)
  • 1985: Պաշտոնական վարկած / La historia oficial (Լուիս Պուենսո, Կաննի միջազգային կինոփառատոնի լավագույն դերասանուհի մրցանակ)
  • 1987: Գաբի՝իրական պատմություն/ Gaby: A True Story (Լուիս Մանդոկի,  Օսկարի լավագույն դերասանուհի,  Ոսկե գլոբուս լավագույն դերասանուհի  անվանակարգում)
  • 1989: Հարազատները/ Cousins (Ջոել Շումախեր)
  • 1990: Cien veces no debo (Ալեխանդրո Դորյա)
  • 1991:Մի մարդու պատերազմ/ Un hombre en guerra (Սերխիո Տոլեդո)
  • 1996: Լուսավոր սիրտը/ Corazón iluminado (Հեկտոր Բաբենկո)
  • 1996: Աշնանային արև / Sol de otoño (Հավանայի միջազգային կինոփառատոնում լավագույն դերասանուհի մրցանակ)
  • 1998: El faro (Էդուարդո Մինյոնյա)
  • 2000: Սիրո գիշեր / Una noche con Sabrina Love (Ալեխանդրո Արգեստի)
  • 2001: La fuga (Էդուարդո Մինյոնյա)
  • 2001: El hijo de la novia (Խուան Խոսե Կամպանելյա)
  • 2002: Բոլոր ուղեկցորդուհիները ընկնում են դրախտ/ Todas las azafatas van al cielo (Դանիել Բուրման)
  • 2003: Կլեոպատրա / Cleopatra (Էդուարդո Մանյոնյա)
  • 2004: Ay Juancito (Հեկտոր Օլիվերա)
  • 2004: Cama adentro (Խորխե Գաջերո)
  • 2007: Վերջնական կետ/ The City of Your Final Destination (Ջեյմսա Այվորի)
  • 2009: Anita (Մարկոս Կարնեվալե)
  • 2009: Andrés no quiere dormir la siesta (Դանիել Բուստամանտե)
  • 2009: Cuestión de principios (Ռոդրիգո Գրանդե)
  • 2009: Սպասվող երաժշտություն/ Música en espera (Էռնան Գոլդֆրիդ)
  • 2011: Familia para armar (Էդգարդո  Գոնսալես Ամեր)
  • 2012: La suerte en tus manos (Դանիել Բուրման)
  • 2012: El Pozo (Ռոդոլֆո Կարնեվալե)
  • 2013: Cuidado con lo que sueñas (Խեյկա Ուրդանետա)

Ճանաչում խմբագրել

Թատերական մրցանակ (1985)։ Կոնեքս մրցանակ (2001) և շատ այլ մրցանակներ։ Բուենոս Այրեսի պատվավոր քաղաքացի (1996)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորմա Ալեանդրո» հոդվածին։