Նորման Ռոբերտ Պոգսոն (անգլ.՝ Norman Robert Pogson, մարտի 23, 1829(1829-03-23)[1], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 23, 1891(1891-06-23)[2][1], Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), անգլիացի աստղագետ։

Նորման Պոգսոն
Norman Pogson
Ծնվել էմարտի 23, 1829(1829-03-23)[1]
Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունիսի 23, 1891(1891-06-23)[2][1] (62 տարեկան)
Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Ռեդքլիֆի աստղադիտարան,
Մադրասի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պարգևներ
Երեխա(ներ)Vera? և Isis Pogson?
 Norman Robert Pogson (astronomer) Վիքիպահեստում

18 տարեկան հասակում հաշվարկել է երկու գիսաստղերի ուղեծրերը։ 1850-1851 թվականներին աշխատել է Ջորջ Բիշոպի աստղադիտարանում։ 1851 թվականին դարձել է Ռեդքլիֆի աստղադիտարանի գիտաշխատող Օքսֆորդում, Անգլիա։ 1860 թվականին տեղափոխվել է Մադրաս, Հնդկաստան, որտեղ զբաղեցրել է պետական աստղագետի պաշտոնը։ Մադրասի աստղադիտարանում աշխատելիս հրատարակել է 11015 աստղերի կատալոգ։ Ինչպես նաև այնտեղ հայտնաբերել է հինգ աստերոիդ և վեց փոփոխական աստղ։

Հատկապես հայտնի է իր այն դիտարկման շնորհիվ, ըստ որի տեսանելի աստղային մեծությունների համակարգում, որը ներդրվել էր հույն աստռղագետ Հիպարքոսի կողմից, առաջին մեծության աստղերը մոտ հարյուր անգամ պայծառ են, քան վեցերորդ մեծության աստղերը։ 1856 թվականին Պոգսոնը առաջարկեց այսպիսի հարաբերությունը ընդունել որպես ստանդարտ, այսինքն տեսանելի աստղային մեծության ամեն մեկ աստիճան իջեցումը պայմանավորվում է պայծառության անկմամբ, որը հավասար է 100-ի հինգերորդ աստիճանի արմատին (կամ մոտ 2, 512)։ Պոգսոնի հարաբերությունը դարձավ աստղերի մեծության գնահատման ստանդարտ ձև։

Պայծառության հարաբերությունը ներկայացված է հետևյալ բանաձևով՝

որտեղ՝ m - աստղային մեծությունն է, իսկ L - լուսատվությունը 1 և 2 աստղերի համար։

1868 և 1871 թվականներին Պոգսոնը մասնակցել է հնդկական արշավախմբերի, որոնք դիտարկում էին արևի խավարումները։

Կյանքի ընթացքում Պոգսոնը հայտնաբերել է ընդամենը ութ աստերոիդ և 21 փոփոխական աստղ։ Նա ղեկավարում էր Մադրասի աստղադիտարանը 30 տարվա ընթացքում, ընդհուպ մինչև մահը։

Ճանաչումը խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել