Նորման Քինգսլի Մեյլեր (անգլ.՝ Norman Kingsley Mailer, հունվարի 31, 1923(1923-01-31)[1][2][3][…], Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5] - նոյեմբերի 10, 2007(2007-11-10)[6][1][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8]), ամերիկացի գրող, վիպասան, ժուռնալիստ, էսսեիստ, թատերագիր, սցենարիստ, կինոռեժիսոր, դերասան, քաղաքական գործիչ։ Նրա առաջին՝ «Մերկերն ու մեռածները» (The Naked and the Dead) վեպը, որ լույս է տեսել 1948 թվականին, դեռ վաղ հասակում նրան լայն ճանաչում է բերել։ 1968 թվականին հրատարակված ոչ գեղարվեստական «Գիշերային բանակներ» (Armies of the Night) ծավալուն երկն արժանացել է Պուլիտցերյան և Գրքի ազգային մրցանակների։ Շատերի կարծիքով՝ Մեյլերի լավագույն երկը 1979 թվականին «Գեղարվեստական արձակ» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակ շահած «Դահճի երգը» («The Executioner's Song») վեպն է։ Նա հեղինակել է նաև տպավորիչ էսսեներ, որոնցից առավել հայտնին ու հաճախակի վերահրատարակվողը «Սպիտակ նեգրն» է։ Վեց տասնամյակից ավելի ձգված իր գրական գործունեության ընթացքում նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հաջորդած յոթ տասնամյակներից յուրաքանչյուրում ունեցել է լավ վաճառվող տասնմեկ գիրք, որը լավագույն ցուցանիշն է հետպատերազմյան շրջանի բոլոր ամերիկացի գրողների շարքում[15]։

Նորման Մեյլեր
անգլ.՝ Norman Kingsley Mailer
Ծննդյան անունանգլ.՝ Norman Kingsley Mailer
Ծնվել էհունվարի 31, 1923(1923-01-31)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էնոյեմբերի 10, 2007(2007-11-10)[6][1][7][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8]
ԳերեզմանProvincetown Cemetery[9]
Գրական անունAndreas Wilson
Մասնագիտությունլրագրող, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, վիպասան, ակնարկագիր, գրող, դրամատուրգ, բանաստեղծ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, պատմաբան, կենսագիր և թատրոնի դերասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[10][11]
ԿրթությունՓարիզի համալսարան, Հարվարդի համալսարան (1943), Boys High School? և Boys and Girls High School?
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և 8-րդ փողոցի ակումբ
Պարգևներ
ԱմուսինAdele Morales?, Jeanne Campbell?, Norris Church Mailer?, Bea Silverman?, Beverly Rentz Bentley? և Carol Stevens?
ԶավակներStephen Mailer?[14], John Buffalo Mailer?, Kate Mailer?[14], Michael Mailer?[14], Danielle Mailer?[14], Elizabeth Anne Mailer?[14], Maggie Alexandra Mailer?[14] և Susan Mailer?[14]
Изображение автографа
 Norman Mailer Վիքիպահեստում

Թրումեն Կապոտեի, Ջոան Դիդիոնի, Հանթեր Թոմփսոնի և Թոմ Վուլֆի հետ մեկտեղ Մեյլերը համարվում է նոր ժուռնալիզմ անվանվող ժանրի ստեղծողներից մեկը, ժանր, որտեղ համադրվում են իրական փաստերի վրա հիմնված ժուռնալիստիկան և գեղարվեստական գրականության ոճն ու միջոցները։ Համբավավոր վիպասան ու ժուռնալիստ լինելով՝ նա չէր վախենում կոտրել ժանրերի հանրաճանաչ կանոնները, համարձակ փորձեր կատարել՝ դուրս գալով հարմարավետության գոտուց։ Իր ապրելակերպով Մեյլերը կարծես մարմնավորում էր իր իսկ ստեղծագործություններում արձագանքվող հետևյալ գաղափարը. «Կյանքի որքան դաժան, նույքան էլ արդարացի օրենքը պահանջում է, որ անընդհատ աճես, հակառակ դեպքում ստիպված ես լինելու առավելագույնը վճարել չփոխվելուդ, նույնը մնալուդ համար»;

1960 թվականին նա մեղադրվել և երեք տարվա ուղղիչ աշխատանքների է դատապարտվել կնոջը գրպանի դանակով, ահավոր հարբած վիճակում ծանր վնասվածք պատճառելու համար։ Այդ դիպվածի մասին հետագայում գրել է «Անձրևոտ մի իրիկուն, կնոջս հետ» տողով սկսվող բանաստեղծությունը, որտեղ արտահայտել է հետևյալ միտքը. «Եթե դանակ ես գործի դնում, ուրեմն սերը դեռ չի մեռել»[16]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նյու Ջերսի նահանգի Լոնգ Բրանչ քաղաքում` հրեա հաշվետարի ընտանիքում։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Նյու Յորքում, սովորել Բրուքլինի Բեդֆորդ-Սթայվեսանթ շրջանի դպրոցում[17]։ 1939 թվականին ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ օդագնացություն է ուսումնասիրել, միաժամանակ կատարել գրական առաջին փորձերը։ 1941 թվականին, երբ ընդամենը 18 տարեկան էր, համալսարանական ամսագրում հրատարակել է իր առաջին պատմվածքը և արժանացել իր առաջին գրական մրցանակին։

1943 թվականին համալսարանն ավարտելով՝ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին. կռվել է Ֆիլիպիններում։ Ռազմաճակատից վերադառնալուց հետո բուռն գործունեություն է ծավալել ժուռնալիստիկայի ու գրականության ասպարեզներում։ Նրա առավել համբավված վեպերից են «Մերկերն ու մեռածները», (The Naked and the Dead, 1948, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին), «Եղջերուների արգելոցը» (անգլ.՝ The Deer Park, 1955), «Ամերիկյան երազանքը» (անգլ.՝ An American Dream, 1965), «Ինչո՝ւ ենք մենք Վիետնամում» (անգլ.՝ Why Are We in Vietnam?, 1967), «Լավ տղերքը չեն պարում» (անգլ.՝ Tough guys don't dance, 1984), «Աստծո Որդու ավետարանը» (անգլ.՝ The Gospel According to the Son, 1997), «Ամրոց՝ անտառում» (անգլ.՝ The Castle in the Forest, 2007), «Հնաշխարհիկ երեկոներ» (անգլ.՝ Ancient Evenings, 1983, Հին Եգիպտոսի մասին)։ Հիշարժան էսսեներից են «Սպիտակ նեգրը», (1956), «Դահճի երգը» (անգլ.՝ The Executioner's Song, 1979, հանցագործ Գերի Գիլմորի կենսագրության վրա հիմնված այս գիրքն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի «Ոչ գեղարվեստական արձակ» անվանակարգում), «Պոռնիկի ուրվականը» (անգլ.՝ Harlot's ghost, 1991)...

Մեյլերի փաստավավերագրական ռեպորտաժներից լայն ճանաչում են ձեռք բերել դեպի Վաշինգտոն՝ դեպի Պենտագոն խաղաղության բազմակիլոմետրանոց երթի մասին պատմող «Գիշերային բանակը» (անգլ.՝ The Armies of the Night, 1968, արժանացել է Պուլիտցերյան մրցանակի), «Մայամին և Չիկագոյի պաշարումը» (անգլ.՝ Miami and the Siege of Chicago: An Informal History of the Republican and Democratic Conventions of 1968, 1968, հանրապետական ու ժողովրդավարական (դեմոկրատական) կուսակցությունների ազգային կոնվենտների մասին), «Կրակ՝ Լուսնի վրա» (անգլ.՝ Of a Fire on the Moon, 1969, Լուսնի վրա մարդու կատարած վայրէջքի մասին) երկերը։ Ընթերցողների լայն զանգվածների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև Մեյլերի հեղինակած կենսագրական գրքերը Մերիլին Մոնրոյի (անգլ.՝ Marilyn: A Biography, 1973), Պիկասոյի (անգլ.՝ Portrait of Picasso as a Young Man: An Interpretive Biography, 1995), Լի Հարվի Օսվալդի (անգլ.՝ Oswald's Tale: An American Mystery, 1996) մասին։

Կինոյում խմբագրել

Նորման Մեյլերը գրել է նաև կինոսցենարներ, ինքն անձամբ նկարահանել է մի շարք ֆիլմեր, բացի այդ՝ հանդես է եկել դերակատարումներով։ 1968 թվականին նկարահանել է «Վայրենություն-90» և «Օրենքից դուրս» ֆիլմերը, 1970 թվականին՝ նախագահական ընտրությունների մասին պատմող «Մեյդսթոուն» երգիծական ժապավենը, որտեղ նաև խաղացել է գլխավոր դերերից մեկը։ 1987 թվականին Մեյլերը հանդես է եկել որպես «Լավ տղերքը չեն պարում» կինոնկարի սցենարիստ ու ռեժիսոր, կինոնկար, որը հիմնված էր իր իսկ հեղինակած նույնանուն վեպի վրա։ Այս ամենից զատ՝ նա հանդես է եկել դերակատարումներով Քենեթ Էնգերի, Յոնաս Մեկասի, Միլոշ Ֆորմանի («Ռեգթայմ», 1981), Ժան Լյուկ Գոդարի («Լիր արքա», 1987) և անվանի այլ կինոռեժիսորների ֆիլմերում։

Պարգևներ խմբագրել

  • 1969: Պուլիտցերյան մրցանակ, Ջորջ Փոլք մրցանակ (George Polk Award) և Գրքի ազգային մրցանակ՝ «Գիշերային բանակներ»-ի համար [18][19][20]
  • 1970: Հարվարդի համալսարանի Signet Society-ի մեդալ՝ արվեստում ձեռք բերած նվաճումների hամար[21]
  • 1973: Edward MacDowell Medal[22][23]
  • 1975: Փլեյբոյ' ամսագրի մրցանակ՝ «Լավագույն ոչ գեղարվետական արձակ» անվանակարգում՝ The Fight-ի համար[24]
  • 1976: Ազգային արվեստների ակումբի ոսկե մեդալ, Փլեյբոյ-ի մրցանակ «Գեղարվեստական ծավալուն արձակ» անվանակարգում[25]
  • 1979: Փլեյբոյ-ի մրցանակ «Գեղարվեստական ծավալուն արձակ» անվանակարգում՝ «Դահճի երգ»-ի համար[26]
  • 1980: Պուլիտցերյան մրցանակ՝ «Դահճի երգ»-ի համար[27]
  • 1984: Նյու Յորքի Մերսի քոլեջի պատվավոր դոկտորի կոչում, Արվեստների ու գրականության ամերիկյան ակադեմիայի ակադեմիկոսի կոչում[28]
  • 1985: Lord and Taylor's Rose Award[29]
  • 1987: Independent Spirit մրցանակ՝ լավագույն ֆիլմի համար և Ոսկե մորի՝ վատագույն ռեժիսուրայի համար (երկուսն էլ՝ «Լավ տղերքը չեն պարում» ֆիլմի համար[30]
  • 1989: PEN Օքլենդ մրցանակ #Ջոզեֆին Մայլս մրցանակ[31], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի Emerson-Thoreau մեդալ[32]
  • 1991: Նյու Յորք նահանգի Edith Wharton Citation of Merit[22]
  • 1994: Հարվարդի համալսարանի Signet Society-ի մեդալ՝ արվեստում ձեռք բերած նվաճումների համար[33]
  • 1995: Ուիլքես համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[34]
  • 2000: Ֆրեսիս Սքոթ Ֆիցջերալդի մրցանակ՝ ամերիկյան գրականության մեջ ներդրած ավանդի համար[35]
  • 2002: «Գիտության և արվեստի ավստրիական Պատվո խաչ» առաջին աստիճանի շքանշան[36]
  • 2005: Գրքի ազգային մրցանակ՝ ամերիկյան գրականության մեջ նշանակալի ներդրման համար[37]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Мейлер Норман // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://www.news.com.au/mercury/story/0,22884,22739043-923,00.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2007/11/10/AR2007111000518.html
  6. 6,0 6,1 6,2 http://apnews.myway.com/article/20071110/D8SQQRI80.html
  7. 7,0 7,1 7,2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=01&OTDDay=31&OTDYear=1942
  8. 8,0 8,1 8,2 Deutsche Nationalbibliothek Record #118576461 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  9. Find A Grave — 1996.
  10. http://www.nytimes.com/2002/09/14/arts/william-phillips-co-founder-and-soul-of-partisan-review-dies-at-94.html
  11. http://www.nytimes.com/2002/11/18/world/booker-prize-won-t-include-us-writers.html
  12. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/223
  13. https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=27
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 Lundy D. R. The Peerage
  15. Lennon, 2008, էջ 270
  16. Life Story: Norman Mailer Արխիվացված 2014-08-19 Wayback Machine // «Marie Claire», May 21, 2008. (անգլ.)
  17. Mario A. Charles Bedford–Stuyvesant // The Encyclopedia of New York City / Kenneth T. Jackson, Lisa Keller, Nancy Flood. — 2. — Yale University Press, 2010. — P. 110. — 1584 p. — ISBN 0300182570
  18. Lennon, 2013, էջեր 393–394
  19. Dearborn, 1999, էջեր 7, 259
  20. Lennon, Lenon, էջ 358
  21. Lennon, Lenon, էջ 359
  22. 22,0 22,1 Lennon, Lenon, էջ 361
  23. «Medal Day History». MacDowell Colony. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  24. Lennon, Lenon, էջ 362
  25. Lennon, Lenon, էջեր 361–362
  26. Lennon, Lenon, էջ 364
  27. Dearborn, 1999, էջ 351
  28. Lennon, Lenon, էջ 366
  29. Lennon, Lenon, էջ 367
  30. Lennon, Lenon, էջ 368
  31. «PEN Oakland Awards & Winners». PEN Oakland. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  32. Lennon, Lenon, էջ 369
  33. Lennon, Lenon, էջ 370
  34. Lennon, Lenon, էջեր 370–371
  35. «F. Scott Fitzgerald Literary Conference». F. Scott Fitzgerald Literary Festival. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  36. «Reply to a parliamentary question» (PDF) (German). էջ 1517. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. Lennon, 2013, էջ 742

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նորման Մեյլեր հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորման Մեյլեր» հոդվածին։