Նորիջ (անգլ.՝ Norwich, (/ˈnɒɹɪdʒ/ կամ /ˈnɒɹɪdʒ/[1]), Նորլֆոլկ կոմսության գլխավոր քաղաքը (Արևելյան Անգլիա)։ Տեղակայված է մոտավորապես 160 կմ հյուսիս-արևելք Լոնդոնից Ուենսամ գետի վրա։ Բնակչությունը՝ 129 500 մարդ (2006

Քաղաք
Նորիջ
անգլ.՝ Norwich
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հիմնադրված է1004 թ.
Մակերես52,6 կմ²
ԲԾՄ15 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն129 500 մարդ մարդ
Ժամային գոտիECG
Հեռախոսային կոդ1603
Փոստային դասիչNR1–NR16
Պաշտոնական կայքnorwich.gov.uk(անգլ.)
Նորիջ (Միացյալ Թագավորություն)##
Նորիջ (Միացյալ Թագավորություն)

Ոչ մի տեղեկություն չկա այն մասին, որ քաղաքի տարածքը բնակեցված է եղել մինչև սաքսերի ներխուժումը, ովքեր 7-րդ դարում հիմնադրեցին Նորվիչ ( արևելյան բնակավայր) գյուղը, որն ավերվեց 1004 թվականին դանիացիների կողմից։ Առաջին քաղաքային կանոնադրությունը վերաբերում է 1158 թվականին։

Դարի կեսերին Նորիջը համարվում էր նահանգային Անգլիայի ամենածաղկուն քաղաքներից մեկը։ Այն տեղակայված էր Բրիստոլ և Իյորք քաղաքների երկայնքով։ Քաղաքում և շրջակայքում մեծ մասամբ բրդի գործարաններ էին, որտեղ աշխատում էին ֆլամանդացիները, որոնք եկել էին նորֆոլկ 1336 թվականին Էդուարդ 3-րդ թագավորի հրամանով։ Իսպանական հեղափոխության ժամանակ ավելացավ տարագիր իսպանացիների մուտքը Իսպանական Նիդերլանդներից, այդ պատճառով 1579 թվականին Նորիջի 16 հազար բնակչությունից յուրաքանչյուր երրորդը օտարերկրացի էր։

Այդ տարիներին տնտեսական հզոր սյուներ էին համարվում բազմաթիվ հինավուրց եկեղեցինրը (նրանցից պահպանվել են մոտավորապես երեսունը) և նախադռները, որոնք կառուցվել են 15-րդ դարում Ֆլանդրիայի նմանատիպ կառույցների նմանողությամբ։ Նորիջի Սուրբ Երրորդության տաճարը կառուցվել է նորմանների գրավումից անմիջապես հետո, ինչի մասին վկայում են ճարտարապետական որոշ հորինվածքներ, որոնք շատ նման են Արևելյան Ֆրանսիայի հռոմեական տաճատներին։ Պարզ Արկադային-կուլատրը (ամենամեծը երկրում) և 16-րդ դարի քարե ծայրաձողը (ամենամեծը Անգլիայում, բարձրությունը 96 մ) գոթական ոճի ցայտուն արտահայտությունն են։ 12-րդ դարում Նորվիչի պալատում տեղակայված տեղական թանգարանը, հատկապես հարուստ էր Նորիջյան դպրոցի նկարչների նկարներով (19-րդ դարի սկիզբ)։

Քաղաքի կարևորությունն անկում ապրեց 18-րդ դարում՝ կապված Մանչեստրի, Գլազգոյի և ուրիշ արդյունաբերական կենտրոնների տնտեսական վերելքի հետ։ Ներկայումս Նորիջը զարգացած է կոշիկի արդյունաբերության ոլորտում։ 1964 թվականին հիմնադրվեց Արևելյան Անգլիայի Համալսարանը։ Նորիջի մշակութային հաստատություններից է ոչ այնքան մեծ թատրոնը։

Սպորտ խմբագրել

«Նորվիչ Սիթի» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է Նորիջում, գործում է Անգլիայի պրեմիեր լիգայում։

Քույր քաղաքներ խմբագրել

Նորիջը համարվում է ներքոհիշյալ քաղաքների քույր քաղաքը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորիջ» հոդվածին։