Նորա Նաջարյան (հունարեն՝ Νόρα Νατζαριάν, 1966, Լիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս), կիպրահայ բանաստեղծ և արձակագիր։ Գրում է անգլերեն և հայերեն, ինչպես նաև հունարեն։ Նրա ստեղծագործությունները վերաբերում են հատկապես Կիպրոսի հյուսիս-հարավ բաժանմանը, չնայած ունի համընդհանուր թեմաներով բազմաթիվ այլ գործեր։ Միջազգային մրցույթների, պոեզիայի փառատոների, գրական համաժողովների և այլ նախագծերի մասնակից է, նրա բանաստեղծություններն ու պատմվածքները նույնպես հայտնվել են աշխարհի բազմաթիվ անթոլոգիաներում։ Նորա Նաջարյաին գործերը հրատակվել են Կիպրոսում, Միացյալ Թագավորությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Հնդկաստանում, Նոր Զելանդիայում և Իսրայելում[1][2]։ Նորա Նաջարյանի գործերը թարգմանվել են թուրքերեն, արաբերեն, մալթերեն, չեխերեն։ Արժանացել է մի շարք գրական մրցանակներ[3]։ Նորա Նաջարյանն ասել է, որ իր ստեղծագործություններըը ներշնչված են Սիլվիա Փլաթի և Յեհուդա Ամիչայի, Փոլ Սելանի, Պաբլո Ներուդայի և Շարոն Օլդի գործերից[4]։

Նորա Նաջարյան
Ծնվել է1966
ԾննդավայրԼիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Կիպրոս

Կենսագրություն խմբագրել

Նորա Նաջարյանը ծնվել է 1966 թվականին Կիպրոս կղզու հարավային ափին գտնվող Լիմասոլ քաղաքում։ Նրա տատն ու պապը հայ փախստականներ են եղել, ովքեր 20-րդ դարի սկզբին տեղափոխվել էին Կիպրոս։ Նա նախ հաճախել է հայկական տարրական դպրոց, ապա տեղափոխվել և ավարտել է Foley's Grammar School մասնավոր դպրոցը։ Նորա Նաջարյանը գիտական աստիճան է ստացել Մանչեսթերի համալսարանի ժամանակակից լեզուների և լեզվաբանության բաժնից, ապա վերադարձել է Կիպրոս։ Սկզբում դասավանդել է Լիմասոլում, ապա Նիկոսիայում, որտեղ որ այժմ բնակվում է[5]։ 1983 թվականին այցելել է իր նախնիների հայրենիք՝ Հայաստան, ինչը ոգեշնչել է նրան գրել բանաստեղծություններ՝ իր էթնիկ ինքնության, մշակութային ինքնաբացահայտման, իր հայկական արմատների և ազգի ողբերգական ճակատագրի վերաբերյալ։ Ընկերոջը խրախուսելով գրական մրցույթի է մասնակցել և «Քացախ» պոեմի համար մրցանակ է ստացել (1999–2000)։ Այնուհետև շարունակել է մասնակցել բազմաթիվ միջազգային մրցույթների։

Քննադատություն խմբագրել

Նորա Նաջարյանը միջազգային դրվատանքի է արժանացել հատկապէս 1974 թվականի Կիպրոսի մասնատման, ինքնության ու կորուստի թեմաներին վերաբերող ստեղծագործությունների համար[6][7]։ Նրա «պատմությունները քաղաքական են՝ բայց ոչ բևեռացված», նա գրում է առանց ստանձնելու այս կամ այն կողմը։ Նա դատապարտում է բուն առճակատումը, ոչ թե մարդկանց։ Նորա Նաջարյանի ստեղծագործությունները ընթերցվում են Միջերկրական ծովի սահմաններից դուրս[8]։

Ստեղծագործություններ խմբագրել

Բանաստեղծությունների ժողովածուներ խմբագրել

  • The Voice at the Top of the Stairs (2001)[2]
  • Cleft in Twain (2003)[5][9]
  • 25 Ways to Kiss a Man (2004)[5]

Փոքր նովելներ խմբագրել

  • “Republic of Love” (2010)

Կարճ պատմվածքների ժողովածուներ խմբագրել

  • “Ledra Street” (2006) – թարգմանվել է բուլղարերեն (2011)
  • “Girl, Wolf, Bones” (2011)
  • "Selfie and Other Stories" (2017)

Կարճ ստեղծագործություններ խմբագրել

  • The Girl and the Rain (2012)[10]

Այլ գործեր խմբագրել

  • “Three Facts” (2001)
  • “When You Return to Ashtarak" (2005)
  • "The Young Soldier" (2006) – ներառված է Exiled ink! ժողովածուում (2006), էջ՝ 21[11]
  • “Impossible” (2006) – ներառված է Exiled ink! ժողովածուում (2006), էջ՝ 21[11]
  • “Diaspora” (2008) – թարգմանվել է հայերեն[12]
  • “Flying with Chagall” (2009) – ոգեշնչվել է Մարկ Շագալի «Թռիչք քաղաքի վրայով» գործից (1915)[13]
  • “Blue Pear” (2009)
  • “Miracle” (2010)
  • “The Cheque Republic” (2010)
  • “Lizard” (2010) – ներառված է Valentine’s Day Massacre ժողովածուում (2011), հրատարակել է Սյուզան Թեփերը[14][15]
  • “Sparrow” (2010)[16][17]
  • “A Christmas Surprise” (2010)
  • “Monday” (2011)
  • “The Name” (2012)
  • “The Author and the Girl” (2013)
  • “Wanderlust” (2013) – ընդգրկված է «Լիմերիկ» գրողների կենտրոնում «Սիրո անթոլոգիա» թեմայով (2013), հրատարակվել է Իռլանդիայում[10]
  • “Waterfall” – ոգեշնչվել է Արշիլ Գորկու «Ջրվեժ» գործից(1943)[18]
  • “Exhibition” – ներառված է Best European Fiction ժողովածուում (2011), հրատարակել է Ալեքսանդր Հեմոնը[19][20]
  • “Gardening”
  • “Mr. Boom Boom”
  • “Tongues”

Նրա բանաստեղծություններից մեկը ներառվել է «Նոր Արևի ծագելը. Պատմություններ Ճապոնիայի համար» (2012) գրքում, որը խմբագրել է Էնի Էվետը[21]

Նրա շատ բանաստեղծություններ կարելի է կարդալ առցանց[22] և լսել[23]։

Մրցանակներ խմբագրել

Նորա Նաջարյանը 2000 թվականին Շոտլանդիայի պոեզիայի միջազգային բաց մրցույթում հաղթողների շարքն է մտել իր «Քացախ» բանաստեղծությամբ, իսկ 2003 թվականին՝ «Հայեցակարգ» բանաստեղծությամբ։ Նա մրցանակների է արժանացել 2003 թվականին Manifold Art and Artists Poetics մրցույթում, 2005 թվականին Իռլանդիայի Féile Filíochta պոեզիայի միջազգային և Poetry on the Lake մրցույթներում[18][24]։ Նրա «Լեդրա փողոց» պատմվածքը Համագործակցության երկրների պատմվածքների մրցույթի հաղթողն էր 2001 թվականին։ «Մսագործ» և «Շամպունով փոքր շշերի քնքշությունը» բանաստեղծությունները ընդգրկվել են Plough Arts Centre Poetry կենտրոնի պոեզիայի մրցույթում 2003 թվականին և ներկայացվել Անգլիայի Դեվոն քաղաքի կենտրոնում 2004 թվականի հունվարին։ «Եվ յոթ թզուկները» ստեղծագործությունը հեղինակավոր վեցերորդ ամենամյա միջազգային «Ծայրահեղ կարճ» մրցույթում է ներկայացվել (2008–2009)[10][25][26], իսկ «Ասա ինձ խոսքեր» ստեղծագործությունը գովասանքների է արժանացել իններորդ ամենամյա միջազգային «Ծայրահեղ կարճ» մրցույթում (2011–2012)։ «Անունը» բանաստեղծությունը հաղթել է Unfold 2012 Պոեզիայի պարտեզի ներկայացմանը[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nora Nadjarian — Fictionaut». fictionaut.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  2. 2,0 2,1 «AuthorsDen.com». AuthorsDen.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  3. [https։//inknagir.org/?p=7558 «Սանդուխներէն Լսուող Ձայնը»]. Ինքնագիր - գրական հանդես. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. «Being Human - Bloodaxe Books». NORA NADJARIAN. 2011 թ․ մարտի 27. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Cyprus art news - 374 - Nora Nadjarian – a poetic walk through the streets of Nicosia». www.heiditrautmann.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  6. Evans, Julian (2004 թ․ ապրիլի 30). «Julian Evans rounds up the literature of the new member states». the Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  7. Macfarlane, William (2012). Review of Nora Nadjarian, Girl, Wolf, Bones (2011). Cadences 8. էջեր 110–111.
  8. «The short review: Ledra Street by Nora Nadjarian». www.theshortreview.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  9. https://www.amazon.co.uk/Cleft-Twain-Poems-Nora-Nadjarian/dp/B005ION4LK
  10. 10,0 10,1 10,2 Unknown (2012 թ․ օգոստոսի 1). «New Sun Rising: NEWS FROM NORA NADJARIAN». New Sun Rising. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  11. 11,0 11,1 http://www.exiledwriters.co.uk/magazines/em6.pdf
  12. http://www.lyrikline.org/en/poems/diaspora-6929#.UyWbGPmSx1F
  13. http://bettyboopinspired.blogspot.com/2012_05_01_archive.html
  14. http://dailyspress.blogspot.com/2011/02/valentine-day-massacre-cervena.html
  15. http://fictionaut.com/groups/cervena-barva-press/threads/952
  16. http://unfoldmag.wordpress.com/2010/05/10/swallow/
  17. http://bettyboopinspired.blogspot.com/2010/09/good-and-bad.html
  18. 18,0 18,1 http://www.exiledwriters.co.uk/writers.shtml#Nadjarian Արխիվացված 11 Մարտ 2010 Wayback Machine
  19. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  20. http://www.goodreads.com/book/show/17264733-best-european-fiction-2011
  21. New Sun Rising: Stories for Japan
  22. Nora Nadjarian
  23. Լyrik line
  24. «Nora Nadjarian». Armida Books (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  25. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  26. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  27. http://unfoldmag.wordpress.com/2012/07/01/2012-garden-show-winner/