Նորա Բարնաքլ (անգլ.՝ Nora Barnacle, մարտի 21, 1884(1884-03-21)[1], Գոլուեյ, Կոննախտ, Իռլանդիա - ապրիլի 10, 1951(1951-04-10)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա), իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի կինը և մուսան։

Նորա Բարնաքլ
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1884(1884-03-21)[1]
ԾննդավայրԳոլուեյ, Կոննախտ, Իռլանդիա
Մահացել էապրիլի 10, 1951(1951-04-10)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա
ԳերեզմանՖլունտերն գերեզմանատուն
Քաղաքացիություն Իռլանդիա և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունգրող
ԱմուսինՋեյմս Ջոյս
ԵրեխաներԼուսիա Ջոյս և Giorgio Joyce?

Կենսագրություն խմբագրել

Նորա Բարնաքլը ծնվել է Իռլանդիայի Գոլուեյ քաղաքում։ Նրա ծննդյան օրը տարբեր աղբյուրներում տարբեր է նշված՝ 1884 թվականի մարտի 21-ից մինչև մարտի 24։ Նորայի ծննդյան վկայականում ծննդյան ամսաթիվը նշված է մարտի 21[2]։ Նրա հայրը՝ Թոմաս Բարնաքլը, Քոննեմարից հացթուխ էր, մայրը՝ Աննա Հոնորիա Հեյլին, դերձակուհի էր։

Նորան աղախին է աշխատել Դուբլինի Finn’s Hotel հյուրանոցում, որտեղ 1904 թվականի հունիսի 16-ին տեղի է ունեցել առաջին հանդիպումը Ջոյսի հետ։

Գրողը որոշել է անմահացնել այդ օրը իր «Ուլիսես» վեպում, և ներկայումս նրա երկրպագուները նշում են այդ ամսաթիվը որպես Բլումի օր տոն։ 1931 թվականին Նորա Բարնաքլը և Ջեյմս Ջոյսը ամուսնացել են[3]։ 1941 թվականին Ցյուրիխում Ջոյսի մահից հետո Նորան որոշել է մնալ այնտեղ։ Նա մահացել է 1951 թվականին Ցյուրիխում, 67 տարեկանում։

Նորան «Ուլիսես» վեպի կերպար Մոլլի Բլումի նախատիպն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. «General Registrar's Office» (PDF). IrishGenealogy.ie. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  3. «James (Augustine Aloysius) Joyce Biography (1882–1941)». Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել