Նորավան (Սյունիքի մարզ)

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում
Այս հոդվածը Սյունիքի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նորավան (այլ կիրառումներ)։

Նորավան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղ
Նորավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Առաջին հիշատակում1928
Մակերես34,17 կմ²
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն485[2] մարդ (2011)
Ազգային կազմհայեր
Տեղաբնականուննորավանցի
Ժամային գոտիUTC+4
Նորավան (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Նորավան (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Նորավան (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Նորավան (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Որոտան գետի ձախ կողմում` մեղմաթեք սարավանդի վրա, ծովի մակարդակից մոտ 1700 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 84 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է 4-5 կմ դեպի արևելք։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1928 թվականին Սիսիանի շրջանի այլ գյուղերի բնակիչների կողմից[3]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Նորավանի մշտական բնակչությունը կազմել է 485, առկա բնակչությունը՝ 360 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3][4]։ Ստորև ներկայացված է Նորավան գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].

Տարի 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 338 411 666 538 355 405 517[5] 485[2]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 22
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները