Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նորայր Մկրտիչի Ավագյան (հունվարի 14, 1920(1920-01-14), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - հունվարի 5, 1988(1988-01-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դատաբժիշկ, փորձագետ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1963)։

Նորայր Ավագյան
Ծնվել էհունվարի 14, 1920(1920-01-14)
ԾննդավայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էհունվարի 5, 1988(1988-01-05) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1942)[1]
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1963)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

1942 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1953-1989 թվականներին եղել է ԵԲԻ դատական բժշկության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ դատաբժշկական գլխավոր փորձագետ, ՀԽՍՀ դատաբժշկական փորձագետների գիտական ընկերության նախագահ։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են վաղ մանկական տարիքում հանկարծամահության պատճառագիտության, ախտածագման և հյուսվածաբանության հարցերին, ինչպես նաև առաջին անգամ դատական բժշկության պրակտիկայում դիակների և ոսկրածուծի ձգաբանական կազմի ուսումնասիրությանը[2][3]։

Երկեր խմբագրել

  • Դատական բժշկության գործնական պարապմունքների ձեռնարկ, Երևան։ Լույս, 1969[4]
  • Դատական բժշկության դասընթաց, Ե., 1978 (համահեղինակ)
  • Скоропостижная смерть в раннем детском возрасте. Е., 1964.
  • Очерки истории судебнок медицины Армении. Е., 1970 (համահեղինակ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Авакаян Норайр Мкртычевич (1920–1989)
  4. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Ավագյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 601