Նորամարգ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Նորամարգ (նախկին անվանումը՝ Կալինինի անվան ավան, Հաբիլքենդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում` Հրազդան գետի ստորին հոսանքի աջափնյակում, Երևանից 24 կմ (Մասիս քաղաքից 7 կմ) հարավ, մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 830-840 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Նորամարգ 1991 թ. ապրիլի 3-ին։

Գյուղ
Նորամարգ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարՍարգիս Գալստյան
Հիմնադրված է1989 թ.
ԲԾՄ835 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2069 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Նորամարգ (Հայաստան)##
Նորամարգ (Հայաստան)

Կլիման խմբագրել

Կլիման չոր է, խիստ ցամաքային։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10-12 °C։ Մթնոլորտային տեղումների տարեկան միջինը 280-300 մմ։ Գարնանային ցրտահարություններ լինում են ապրիլի կեսերին, իսկ աշնանային ցրտահարությունները դիտվում են արդեն հոկտեմբերի վերջերին։

Գերակշռում են աղուտները, իսկ գետամերձ հատվածներում՝ ճահճուտները։ Գյուղի տարածքի հողերը բնութագրվում են բաց շագանակագույն գունավորումներով, միջին և ցածր կավ-ավազային կազմով, միջին հզորությամբ և ուժեղ կարբոնատվությամբ։ Գրունտային ջրերը գտնվում են 1,5-2,5 մ խորության վրա։ Տարածված է կիսաանապատային գոտուն բնորոշ բուսական և կենդանական աշխարհ։ Շատ են կրծողները, սողունները և ջրլող թռչունները։

Գյուղի հարևանությամբ կան արհեստական խոշոր լճեր։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորամարգի մշտական բնակչությունը կազմել է 2069, առկա բնակչությունը՝ 1963 մարդ[2]։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։ Նորամարգի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 85 մարդ [4]
1873 183 մարդ [4]
1897 234 մարդ [5]
1926 40 մարդ [5]
1959 318 մարդ [5]
1970 741 մարդ [5]
1979 1690 մարդ [5]
1989 2784 մարդ [6]
2001 2003 մարդ [6]
2011 2069 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել