Նորակերտ (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորակերտ (այլ կիրառումներ)

Նորակերտ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում[1]։

Գյուղ
Նորակերտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
Գյուղ Փարաքար համայնք[1]
Մակերես14.1 կմ²
ԲԾՄ940 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2739[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՆորակերտցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[3]
Փոստային ինդեքս1142[4]
Նորակերտ (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Նորակերտ (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Հիմնադրվել է 1946 թվականին

Աշխարհագրություն խմբագրել

Նորակերտ գյուղը մարզկենտրոն Արմավիր քաղաքից հեռու է 38 կմ։

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորակերտի մշտական բնակչությունը կազմել է 2739, առկա բնակչությունը՝ 2690 մարդ[2]։ Գյուղի բնակիչները Վաղարշապատի և ՀՀ այլ շրջաններից տեղափոխված հայեր են, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում[5].

Տարի 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 563 1613 2030 2765 2645 2739[2]

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թվականին համայնքն ունեցել է 3136 առկա բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ 50-ական տոկոս։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 61%, հետաշխատունակներ՝ 13%։ Գյուղն ունի 578 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (404 հա), կան պտղատու (40 հա) և խաղողի այգիները (62 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 145 և 306 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, հարավային բանջարաբոստանային կուլտուրաների (լոլիկ, սմբուկ, վարունգ) մշակությամբ, անասնապահությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Փարաքար համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
  4. Code database of Armenia, Արմավիր
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 151» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել