Նոտր Դամ դե Վիկտուար կամ Հաղթական Տիրամոր եկեղեցի (ֆր.՝ Église Notre-Dame-des-Victoires), փոքր քարե եկեղեցի Քվեբեկի պատմական կենտրոնում՝ ներքին քաղաքում՝ Պլյաս Ռոյալում։ Այն հնագույն եկեղեցական կառույցն է Հյուսիսային Ամերիկայում՝ Մեքսիկայից դեպի հյուսիս, Կանադայի Հռոմեական կաթոլիկ եկեղեցու Քվեբեկի արքեպիսկոպոսարանի գործող ծուխ։

Նոտր Դամ դե Վիկտուար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԿանադա Կանադա
ՏեղագրությունԼա Սիտե-Լիմուալու[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Quebec?
Հիմնական ամսաթվերը1690
Մասն էHabitation de Québec? և Հին Քվեբեկ
Ժառանգության կարգավիճակդասակարգված անշարժ մշակութային ժառանգություն[1][2], Կանադայի ազգային պատմական վայր[3], part of a Quebec heritage property?[2] և part of a Quebec heritage property?[2]
ՆվիրվածNotre-Dame-des-Victoires?
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Հիմնադրված1690
Քարտեզ
Քարտեզ
 Notre-Dame-des-Victoires Վիքիպահեստում
notre-dame-de-quebec.org/notre-dame-des-victoires-church(անգլ.) և notre-dame-de-quebec.org/notre-dame-des-victoires(ֆր.)

Պատմություն խմբագրել

Տաճարի շինարարությունն սկսվել է 1687 թվականին Սամյուել դը Շամպլենի տան տեղում և ավարտվել 1723 թվականին[4]։

Սկզբում եկեղեցին օծվեց ի պատիվ Մանուկ Հիսուսի։ Նոտր Դամ դե լա Վիկտուար անունը տաճարն ստացել է 1690 թվականին Քվեբեկի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո, որտեղ Ուիլյամ Ֆիպսի հրամանատարության ներքո գտնվող անգլիական էքսպեդիցիոն կորպուսը ստիպված է եղել նահանջել։ 1711 թվականին անվանումը կրկին փոխվել է՝ դառնալով Նոտր Դամ դե Վիկտուար, Բրիտանական էսկադրայի հերթական պարտությունից հետո, որը կռվում էր Հովենդեն Ուոքերի հրամանատարության ներքո։ Եկեղեցին գրեթե ամբողջությամբ ավերվել է բրիտանական զորքերի կողմից ռմբակոծության ժամանակ, ինչը նախորդել է 1759 թվականի սեպտեմբերին Աբրահամի դաշտերում տեղի ունեցած ճակատամարտին։ Եկեղեցու ամբողջական վերականգնումն ավարտվել է 1816 թվականին։

1916-1917 թվականներին ճարտարապետ Ֆրանսուա Բելերժեն վերականգնել է եկեղեցու ճակատը[5]։

1929 թվականի հուլիսի 11-ին տաճարն ստացել է պատմական հուշարձանի կարգավիճակ Քվեբեկի պատմական հուշարձանների հանձնաժողովի կողմից։

Վերջին տասնամյակներում բազմիցս վերականգնվել է։ 1988 թվականի հունվարի 1-ին տաճարը դարձել է Կանադայի ազգային պատմական հուշարձան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 répertoire du patrimoine culturel du Québec (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 Banque de noms de lieux du Québec (ֆր.)
  3. Canadian Register of Historic Places — 2004.
  4. Victoires Notre-Dame-des-Victoires.(չաշխատող հղում)
  5. «Biographical Dictionary of Architects in Canada 1800-1950». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոտր Դամ դե Վիկտուար» հոդվածին։