Նովո-Ալեքսեևսկի վանք (ռուս.՝ Ново-Алексеевский монастырь), Մոսկվայի տարածքում՝ Կրասնոյե Սելոյում գտնվող Ռուս ուղղափառ եկեղեցու վանք։ 2013 թվականին վերանվանվել է Ալեքսեևսկի խաչելության վանք։

Նովո-Ալեքսեևսկի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոսելսկի շրջան
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը1837
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Հիմնադրված1837
Քարտեզ
Քարտեզ
 Novo-Alekseevsky convent Վիքիպահեստում
hram-ks.ru

Պատմություն խմբագրել

Հին Ալեքսիևսկի վանքը հիմնադրվել է 1358 թվականին Կիևյան և համայն Ռուսիո միտրոպոլիտ, Սուրբ Ալեքսիի կողմից Օստոժենկայի թեմական հողերի վրա (այժմ՝ Մոսկվայի Զաչատևսկի վանքի տարածք), վանքի առաջին մայրապետը եղել է կուսակրոն հոգևորական Իուլիանան։ Դա առաջին կանացի մենաստանն էր քաղաքում։ XVI դարում մենաստանը տեղափոխվում է Կրեմլի մերձակայք Չերտոլյեի բնասահման (այժմ՝ Քրիստոս Փրկչի տաճար տարածք)։ Այնուհետև այն նորից տեղափոխվում է Կրասնոե Սելո, 1837 թվականի հոկտեմբերի 17-ին կայանում է «հանդիպում Կրասնոե Սելոյում Ալեքսեևյան վանքի առավել հարգված սրբապատկերների հետ, կապված վանքի տեղափոխության և նրա տեղում Քրիստոս Փրկչի վանքի կառուցման հետ»։ 1842 թվականին եպիսկոպոս Ֆիլարետի (Դրոզդովի) թույլտվությամբ վանքի տարածքում բացվում է գերեզմանոց։

Մենաստանի տարածքում տեղակայված էին տարբեր արհեստանոցներ, ոսկեկարի, սրբանկարչության, ձեռագործական։ XX դարի սկզբում շինությունների քանակը վանական համալիրի տարածքում հասնում էր 42- ի, այդ թվում չորս վանք, Վեհափառ խաչի վանքը, Սուրբ Ալեքսիի Մարդ Աստծո վանքը, մատուռներով, Բոլոր Սրբերի վանքը մատուռներով։ Դրանցից պահպանվել են միայն Սուրբ Ալեքսիի և Բոլոր Սրբերի վանքերը։

1871 թվականին մենաստանին կից բացվում է Ռուսաստանում կանանց առաջին ուսումնարանը, հարավսլավոնական երկրների՝ Սերբիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի բնիկների համար։ Մի քանի տարի անց մենաստանում բացվում է ուսումնարան-մանկատուն որբ և աղքատ ընտանիքների աղջիկների համար։ 1907 թվականին Նովո-Ալեքսեևսկի մենաստանում բնակվում էին 51 միանձնուհիներ և 24 վանական քույրեր։

1926 թվականին մենաստանը ավերվեց և նրա տեղում ճանապարհ անցկացվեց։ Վեհափառ Խաչերի վանքը փակվեց Ձկնային տնտեսության ինստիտուտի շինությունների հետևում, իսկ Հիվանդանոցային վանքն ավերվեց։ 1930-ական թվականներին վերջնականապես վերացվեց գերեզմանոցը։ Մենաստանի վերջին հոգևորականն ավագ քահանա Ալեքսի Աֆոնսկին էր[2]։

1991 թվականին Բոլոր Սրբերի վանքի պահպանման պայմաններում ստեղծվեց ծխական համայնք, որին կից էլ 2010 թվականին ստեղծվեց քույրություն ի պատիվ Աստծո մարդու, սուրբ Ալեքսիի։ 2012 թվականին այն վերափոխվեց կուսակրոնության համայնքի, որում 2013 թվականին հաշվվում էին շուրջ 20 քույրեր։

2013 թվականի հուլիսի 16-ի Ռուսական ուղղափառ եկեղեցու սուրբ Սինոդի որոշմամբ վանքը վերակենդանացավ, որպես Ալեքսեևյան կանանց մենաստան վանական համալիր ի պատիվ Բոլոր սրբերի[3]։ Ալեքսեևսկի եկեղեցին մնաց ծխական (ոչ վանական)։

2013 թվականի հուլիսի 16-ից Սոկոլնիկիի զբոսայգում Տիխոն Զադոնսկու վանքի հետ եկեղեցին ուներ իր մենաստանը։ Նախկինում այս վանքը Կրասնոե Սելոյում գտնվող Բոլոր սրբերի եկեղեցուն կցագրվածի կարգավիճակ ուներ, իսկ 2013 թվականի հուլիսից ստացավ Ալեքսեևսկյան կանանց մենաստանին կցագրվածի կարգավիճակ։

Տաճարներ վանքի տարածքում խմբագրել

Ալեքսիի Մարդ Աստծո տաճար խմբագրել

 
Ալեքսեևսկի տաճար, 1882

Հին վանքում այն եղել է 1634 թվականին կառուցված երկգմբեթային տաճարը, որը համարվում է 17-րդ դարի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը։ Դրա կառուցման համար հրավիրվեցին այդ ժամանակվա ռուսական առաջատար ճարտարապետներ Անտիպ Կոնստանտինովը և Տրիֆոն Շարուտինովը։ Երկու տարի անց նրանք մասնակցեցին Աշտարակատան պալատի կառուցմանը։ Ալեքսեևյան տաճարը ապամոնտաժվել է 1838 թվականին Քրիստոս Փրկչի վանքի շինարարության աշխատանքների նախապատրաստման ժամանակ։

1853 թվականին վանական հողերի հենց կենտրոնում կառուցվեց Աստծո մարդ Սուրբ Ալեքսիի նոր վանքը։ Նրա նախագծի հեղինակը դարձավ հանրահայտ մոսկվացի ճարտարապետ Միխայիլ Դորիմեդոնտովիչ Բիկովսկին։ Նրա նախագծով էլ տաճարը շրջապատվեց աշտարակներով կառուցված գեղեցիկ պարսպով։

Վանքի հիմնական ծավալային տեսքը իրենից ներկայացնում էր արևելքից արևմուտք ձգվող ուղղանկյուն։ Արևելյան կողմից այն ավարտվում է կիսաշրջանաձև ելուստով, իսկ արևմտյան ճակատի կենտրոնում շուրջառ է տեղակայված։ Տաճարի վրա վեր է խոյանում հսկայական գմբեթը, լայն լուսային թմբուկով, որի բարձրությունը գրեթե հավասար է նրա հիմնական ծավալի բարձրությանը։

Երկարատև դատարկությունից հետո 2002 թվականից տաճարում վերսկսվեցին ժամերգությունները։

Աստծո Արդար խաչի խաչվերաց տաճար խմբագրել

 

Կառուցվել է 1692 թվականին։ Նովո-Ալեքսեևյան տաճարի մի մասը զգալի վերակառուցման ենթարկվեց, նրա հին տեղում Քրիստոս Փրկչի եկեղեցու կառուցման հետ կապված։ Խորհրդային ժամանակաշրջանում վանքը վերափոխվեց քաղաքացիական շինության լրիվ կորցնելով իր նախնական տեսքը, վանքի շենքը և կից վանական շինությունները դարձան Ձկնային տնտեսության և օվկիանոսագիտության համառուսաստանյան ինստիտուտի մասնաշենքերը։

Ալեքսիա գահաժառանգի եկեղեցի խմբագրել

«Ալեքսիա գահաժառանգի անկելանոցի» ծերանոցին կից գործող Ալեքսիա գահաժառանգի եկեղեցին Մոսկվայում գտնվող նախկին Ալեքսեևյան կանանց մենաստանի վերնաշենքային մասնաշենքերից է։ Ներկայումս այնտեղ տեղակայված են«Ալեքսիա գահաժառանգի անկելանոցի» ծերանոցը և Ալեքսիևյան եկեղեցին, որը վերակառուցվել է 1990-ական թվականներին։

Միխայիլ հրեշտակապետի եկեղեցի խմբագրել

Կառուցվել է 1879 թվականին ճարտարապետ Միխայիլ Բիկովսկու նախագծով։ Իր հարյուամյակի նախաշեմին 1979 թվականին այն քանդվեց և նրա տեղում կառուցվեց բնակելի շենք։

Բոլոր սրբերի եկեղեցի խմբագրել

 
Բոլոր սրբերի եկեղեցի

Հիմնադրվել է 1887 թվականի օգոստոսի 23-ին, ավարտվել է 4 տարի անց, 1891 թվականին։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ալեքսանդր Նիկիֆորովի նախագծով, ազգային ռոմանտիկական ձևերով, օգտագործելով 16-17-րդ դարերի ռուսական ճարտարապետության շարժառիթները։ Եկեղեցու շինությունը կառուցվել է կարմիր աղյուսից, սպիտակ քարի տարրերով։

Ճարտարապետությունը, միագմբեթ, երկհարկանի, եռապսիդ եկեղեցի է, նրան կից միաօթյակ նավանման զանգակատնով ։ Զանգակատնից դեպի վերին օթյակ անցման հատվածում գտնվում են վանական խուցերը և տեղակայված է վանական երգչախումբը։ Եկեղեցու կենտրոնական բեմասեղանը նվիրված է բոլոր սրբերին, իսկ աջ կողմի մատուռը Մայր Աստվածածնի սրբապատկերների Կազանյան հրաշագործ կերպարին։

1991 թվականին Բոլոր սրբերի վանքն անցավ Ռուսական ուղղափառ եկեղեցուն։ Այդ ժամանակվանից սկսվեցին վերակառուցման աշխատանքներ վանքում և հարակից եկեղեցական տարածքներում։ 2009 թվականին ավարտվեցին վանքի տարածքում գտնվող «Չխամրող Գույն», Աստվածամոր մատուռի կառուցման աշխատանքները, ամբողջ տարածքը ցանկապատվեց և տեղադրվեցին գեղեցիկ դարպասներ։

2013 թվականից համարվում է Ալեքսեևյան կանանց մենաստանի գլխավոր վանքը։

Գերեզմանատուն խմբագրել

Այստեղ թաղված նշանավոր մարդկանց թվաքանակով Նովո-Ալեքսեևսկի վանքի գերեզմանատունը մրցակցում է մոսկովյան ավելի հին եկեղեցիների գերեզմանատների հետ։ Այստեղ են գտնվում պատմաբաններ Պ. Ի. Բարտնևի և Ա. Ֆ. Բելտմանի, հրապարակախոս և հրատարակիչ Մ. Ն. Կատկովի, գրող Ա. Մ. Ժեմչուժնիկովի, հուշավիպագիր Ֆ. Ֆ. Վիգելի, ճարտարապետ Ա. Ս. Կամինսկու, նկարիչներ Ս. Զարյանկոյի և Ի. Պ. Պրյանիշնիկովի, ֆիզիկոս Պ. Ն. Լեբեդևի, լուսավորիչ Ա. Լ. Շանյավսկու, մեկենաս Նադեժդա ֆոն Մեկի աճյունները։ Գերեզմանատանն էին գտնվում վաճառականներ Կոտովների և Ալեքսեևների, Կ. Ս. Ստանիսլավսկու ծնողների հանգստարանները, Աբրիկոսովների, Պերլովների, Օրլովյանշչիկովների և Շուստովների տոհմական դամբարանները։ Գերեզմանատունը քանդվել է խորհրդային իշխանությունների կողմից 1930-ական թվականներին։

Գրականություն խմբագրել

  • Найденов Н. А. Москва. Соборы, монастыри и церкви. Ч. IV: Местность за Земляным городом. - М., 1883. - № 8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Распоряжение Правительства Москвы № 1556-РП от 15.07.2009
  2. «Московский Журнал | Священники Афонские». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  3. Журналы заседания Священного Синода от 16 июля 2013 года.

Արտաքին հղումներ խմբագրել