Նովոմոսկովսկի դրամատիկական թատրոն

Նովոմոսկովսկի դրամատիկական թատրոն, Նովոմոսկովսկի թատրոն, քաղաքի մշակութային կենտրոններից մեկը։

Նովոմոսկովսկի դրամատիկական թատրոն
ղեկավարի պաշտոնՄակսիմ Վլադիմիրովիչ Կազանցև
Հիմնադրման ամսաթիվհունվարի 30, 1938
Կայքdramanmsk.ru

Տնօրեն՝ Մաքսիմ Վլադիմիրովիչ Կազանցև[1]։

Պատմություն խմբագրել

Թատրոնը սկիզբ է առել «Աշխատավոր երիտասարդների թատրոն»-ից, որը 1932-1938 -ական թվականներին կազմված էր կենտրոնական կոմիտեից, կոմերիտականներից, ովքեր Բոբրիկի էին տեղափոխվել քիմիական կոմբինատ կառուցելու նպատակով[2]։

1938 թվականի հունվարի 30-ին Ստալինգորսկի դրամատիկական թատրոնը բացվեց Ն. Ե. Վիրտի «Երկիր» պիեսով։ Առաջին գեղարվեստական ղեկավարը՝ Վ. Վ. Գորդենին։ Թատրոնում ձևավորվել են բաժիններ. «գեղարվեստական-դեկորացիոն» պատրաստման, մոնտաժման, վարսավիրական, գրիմավորման և հանդեձավորման։ Ինչպես նաև թատրոնում գործում էր օրկեստր, որը նվագակցում էր ներկայացումների ժամանակ։

1941 թվականին գերմանական զորքի կողմից քաղաքի օկուպացիայի ժամանակ թատրոնը էվակուացվել է, իսկ թատերախումբը ցրվել։ Դերասաններից շատերը կամավորական գնացին ռազմաճակատ։ 1942 թվականի նոյեմբերի 11-ին ՌՍՖՍՌ-ի Ազգային կոմիսարներ խորհրդին կից մշակույթի գործերի վարչության հրամանով Սմոլենսկ շրջանի Ռոսլավսկի թատրոնը տեղափոխվել էր Ստալինոգորսկ, որի հիման վրա ձևավորվել էր Ստալինոգորսկի դրամատիկական թատրոնը։ Առաջին տնօրենը Ռոզանովն էր, գեղավերստական ղեկավարը և գլխավոր ռեժիսորը Վ. Ռ. Գորիչն էր։ 1942 թվականի նոյեմբերին կայացել է Կ. Մ. Սիմոնովայի «Ռուս մարդիկ» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը։

1961 թվականին քաղաքի վերանվանման հետ կապված թատրոնը ստացել է՝ Նովոմոսկովսկի դրամատիկական թատրոն անվանումը։ 1989 թվականի հունվարին թատրոնին է հանձնվել գիտական տեխնիկայի տան նախկին շենքը։ 1989 թվականի դեկտեմբերի 22-ին թատրոնի նոր շենքը բացված էր։ Թատրոնի դահլիճում տեղերի քանակը 300 էր[3]։ 1999 թվականից թատրոնը կրում էր ՌՍՖՍՌ-ի վաստակավոր արտիստ, Նովոմոսկովսկի պատվավոր քաղաքացի՝ Վ. Մ. Կաչալինայի անունը, ով թատրոնում խաղացել է 330-ից ավելի դեր։

Վըշնե Վալոչոկ քաղաքում կայացած փոքր քաղաքների թատրոնի փառատոնի մասնակիցն էր։ Թատրոնի դերասանները հանդես են եկել 7-րդ «Երգում են դրամատիկական թատրոնի դերասանները» մրցույթ-փառատոնին։ 2003 թվականի մայիսին թատրոնը Մոսկվայում կայացած «ПостЕфремовское пространство» համառուսական փառատոնի դափնեկիր էր։ Թատրոնը Վըշնի Վալաչոկ քաղաքի փառատոնին ճանաչվել է «միանշանակ առաջատար»։ 2011 թվականին թատրոնը հաջողությամբ հանդես է եկել Լատվիայի Վալկա քաղաքում կայացած «Talvils» միջազգային 9-րդ փառատոնին, 2012 թվականին մասնակցել է ռուսական փոքր քաղաքների թատրոնների փառատոնին, որտեղ վաստակավոր արտիստ Սվետլանա Տարշիսը արժանացել է «պատվի և արժանապատվության» դիպլոմի[4]։

Գոյության ընթացքում բեմադրվել է 600 ներկայացում։ Թատրոնի կոլեկտիվը ակտիվ մասնակցում է ոչ միայն Նովոմոսկովսկի կյանքին այլև մոտակա քաղաքներին՝ Ալեկսին, Եֆրեմով, Դոնսկոյ, Կիրեյեվս, Բոգորդիցկ, որտեղ տոն և հոբելյանական օրերին անց են կացվում համերգներ ներկայացումներ մշակույթի պալատում, քաղաքի հրապարակում կամ մարզադաշտում։

Գլխավոր ռեժիսորներ խմբագրել

Թատրոնի գլխավոր ռեժիսորները եղել են՝ Լ. Լ. Պոլոնսկի, Ս. Ա. Բարկան, Վ. Ի. Չիչկո, Վ. Մ Կապլին, Դ. Ի. Ռուդնիկ, Մ. Ա. Կարպաչաևա, Լ. Ա. Չիգին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Казанцев Максим Владимирович». Официальный сайт Новомосковского государственного драматического театра им. В. М. Качалина. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  2. Бобрики — название Новомосковска до 1933 года.
  3. Скибинская Ирина. «С «Фольксвагеном» и без комплексов». Молодой коммунар. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. 4,0 4,1 «Новомосковский государственный драматический театр имени В.М. Качалина». Театральная Россия. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել