Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նովի Գրադ (այլ կիրառումներ)

Նովի Գրադ (բոս․՝ Bosanski Novi, սերբ.՝ Нови Град / Novi Grad, խորվ.՝ Bosanski Novi), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիսային հատվածում։ Համարվում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Մտնում է Սերբական Հանրապետության Պրիեդոր շրջանի կազմում։ Քաղաքը տեղակայված է Ունա գետի վրա՝ Խորվաթիայի հետ սահմանին։ Քաղաքում գործում են փոստ, հիվանդանոց, տարրական և միջնակարգ դպրոցներ, խանութներ, մշակութային կենտրոններ և այլն։

Քաղաք
Նովի Գրադ
բոս․՝ Bosanski Novi, սերբ.՝ Нови Град / Novi Grad, խորվ.՝ Bosanski Novi
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Երկրամաս[[Սերբական Հանրապետություն]]
Շրջան[[Պրիեդոր]]
Համայնք[[Նովի Գրադ (համայնք)]]
ՔաղաքապետՍնեժանա Ռաիլիչ
Առաջին հիշատակում1280 թվական
Մակերես470 կմ²
ԲԾՄ216 մետր
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն11 063[1] մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ52
Փոստային ինդեքս79 220
Պաշտոնական կայքopstina-novigrad.com
Նովի Գրադ (Բոսնիա և Հերցեգովինա)##
Նովի Գրադ (Բոսնիա և Հերցեգովինա)
Երկաթուղային կայարան

Անվանում խմբագրել

Մինչև բոսնիական պատերազմը քաղաքը կոչվել է Բոսանսկի Նովի։ Պատերազմից հետո Սերբական Հանրապետության կառավարության կողմից քաղաքը անվանափոխվել է Նովի Գրադ, կամ ուղղակի Նովի, որը սակայն հետագայում ժամանակավորապես չեղարկվել է Բոսնիա և Հերցեգովինայի դատարանի կողմից և հաստատվել է Նովի Գրադ անվանումը[1][2]։

Աշխարհագրություն խմբագրել

Նովի Գրադ համայնքը տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիսարևմտյան հատվածում՝ Սանա և Ունա գետերի միջև։ Զբաղեցնում է 470 կմ² մակերես։ Այստեղ գերակշռում է բարեխառն մայրցամաքային կլիման։

Պատմություն խմբագրել

Նովի Գրադ քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1280 թվականին՝ հռոմեական Castrum Novum անվանման ներքո, որը թարգմանաբար նշանակում է «նոր քաղաք»։ 1895 թվականին Ավստրո-Հունգարական կառավարիչները քաղաքը անվանափոխել են Բոսանսկի Նովի։ Ունա և Սանա գետերի վրա եղել են փայտե կամուրջներ։ Բնիկները զգուշանում էին գարնանային և աշնանային վարարաջրերից։ 1872 թվականին Բոսանսկի Նովին դարձել է Բոսնիական Կրաինայի առաջին համայնքը, որը ունեցել է երկաթուղային կայարան։ Կայարանը համայնքին առավելություն էր տալիս ուրիշների նկատմամբ։ Առաջին հիվանդանոցը այստեղ կառուցվել է մոտավորապես 1872 թվականին։

Բնակչություն խմբագրել

1991 թվական խմբագրել

Քաղաք՝

  • բոսնիացիներ - 6,831 (50,27 %);
  • սերբեր - 5,121 (37,68 %);
  • հարավսլավներ - 1,117 (8,22 %);
  • խորվաթներ - 187 (1,37 %);
  • այլազգիներ - 332 (2,46 %).
ընդամենը։ 13,588 մարդ

2006 թվական խմբագրել

2006 թվականին համայնքի բնակչության մեծամասնությունը կազմում էին էթնիկ սերբերը։

2013 թվական խմբագրել

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 11 063 մարդ, իսկ համայնքի բնակչությունը՝ 28 799 համայնք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске - Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2013. Արխիվացված 2014-01-24 Wayback Machine
  2. «Popis stanovništva, domaćinstava istanova u Bosni iHercegovini 2013 – PRELIMINARNI REZULTATI» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովի Գրադ» հոդվածին։