Նոյյան տապան (մետաղադրամներ)

Այս հոդվածը հայկական արծաթե դրամների մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նոյյան տապան (այլ կիրառումներ)։

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը «Նոյյան տապան» ներդրումային մետաղադրամների շարքը սկսել է թողարկել 2011 թվականից։ Դրանք թողարկվում են յուրաքանչյուր տարի մինչև այժմ (2022)։ «Նոյյան տապան» ներդրումային դրամները թողարկվում են 7 քաշային տարբերակներով և համապատասխանաբար 7 անվանական արժեքներով, պատրաստված են 999 հարգի արծաթից UNC որակով[1][2]։ «Նոյյան տապան» շարքն առաջին և առայժմ միակ ներդրումային դրամն է՝ թողարկված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Շարքի թողարկման նպատակն է բնակչությանը հնարավորություն տալ ազատ միջոցները ներդնել արծաթե դրամներում, ինչպես նաև Հայաստանի պատմության ճանաչումն ու մշակութային արժեքների տարածումը[3][4][5]։

«Նոյյան տապան» մետաղադրամների շարքի համար ընդհանուր դարձերեսը
«Նոյյան տապան» մետաղադրամների շարքի համար ընդհանուր դարձերեսը

Ներդրումային դրամները բարձր հարգի թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնց շրջանառության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ շատ երկրներում դրանց առք ու վաճառքի ժամանակ վերջիններս չեն հարկվում ավելացված արժեքի հարկով։ Այդ պատճառով նեդրումային մետաղադրամներն ունեն պարունակվող թանկարժեք մետաղի գնին մոտ վաճառքի գին, որը ձևավորվում է թանկարժեք մետաղների իրացման միջազգային շուկաներում[3][5]։

Դիզայնը և տեխնիկական բնութագրերը խմբագրել

Դիմերես. կենտրոնում՝ պետական զինանշանը, նրանից ցած՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, աջ մասում՝ մետաղադրամի քաշը տրոյական ունցիայով կամ կգ-ով, մետաղի հարգը (Ag999), ձախ մասում՝ դրամահատարանի դրոշմակնիքը, եզրերով՝ պետության անվանումը՝ անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։

Դարձերեսը՝ ձիթենու ճյուղը կտուցին աղավնին՝ Նոյյան տապանի, Արարատ լեռան և արևածագի ոճավորված պատկերների ֆոնի վրա, եզրերով՝ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և անգլ.՝ «NOAH'S ARK» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Մետաղադրամները հատվել են Գերմանիայի «Geiger Edelmetalle» ընկերության «Leipziger Edelmetallverarbeitung» դրամահատարանում[6][7][8], էսքիզները՝ Էդուարդ Կուրղինյանի։ Շարքի դրամների հատման իրավունքից բացի, ՀՀ Կենտրոնական բանկը գերմանական «Geiger Edelmetalle» ընկերությանը տվել է նաև դրանց գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը։

Անվանական
արժեք
100
դրամ
200
դրամ
500
դրամ
1000
դրամ
5000
դրամ
10 000
դրամ
20 000
դրամ
Քաշը 7.77 գ
(1/4 OZ)
15.55 գ
(1/2 OZ)
31.10 գ
(1 OZ)
155.5 գ
(5 OZ)
311.0 գ
(10 OZ)
1 կգ 5 կգ
Տրամագիծը 20.18 մմ 27.66 մմ 38.50 մմ 60.15 մմ 75.50 մմ 100.0 մմ 149.62 մմ
2011        
Դարձերեսը և հատված քանակը[4][9][10][11]
17 068 15 533 268 325
2012              
173 696 102 028 457 576 3550 2003 2449 163
2013              
124 713 90 204 581 800 2436 1992 2826 171
2014              
113 723 87 563 556 323 4535 3645 2590 476
2015              
183 622 139 722 960 182 3348 4065 2485 473
2016              
292 562 156 002 529 202 4123 4562 3606 449
2017              
388 501 81 701 479 551 2559 2360 1507 332
2018              
298 501 73 601 234 001 1401 1061 963 195
2019              
337 001 66 001 725 001 2123 1945 2670 284
2020              
666 501 111 041 861 001 3801 3881 1520 350
2021              
մինչև 2 մլն[12] մինչև 2 մլն մինչև 8 մլն մինչև 500 000 մինչև 500 000 մինչև 500 000 մինչև 50 000
2022              
մինչև 2 մլն մինչև 2 մլն մինչև 8 մլն մինչև 500 000 մինչև 500 000 մինչև 500 000 մինչև 50 000

Հուշադրամներ խմբագրել

«Նոյյան տապան» շարքի հավաքորդական արծաթե մետաղադրամները թողարկվել են 2012 թվականին երեք քաշային տարբերակներով և համապատասխանաբար երեք անվանական արժեքներով, պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։ Արծաթե հուշադրամներն ունեն ներդրումային դրամներին համանման դիզայն, դրանցից տարբերվում են ընդհատվող ատամնավոր, համարակալումով դրամաշուրթով։

2012    Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Քաշը՝ 7.77 գ (1/4 OZՏրամագիծը՝ 20.18 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ[3][13]։ 2012    Անվանական արժեքը՝ 500 դրամ։ Քաշը՝ 31.10 գ (1 OZՏրամագիծը՝ 38.50 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ[3][13]։
2012    Անվանական արժեքը՝ 200 դրամ։ Քաշը՝ 15.55 գ (1/2 OZՏրամագիծը՝ 27.66 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ[3][13]։

«Նոյյան տապան» շարքի ոսկե հուշադրամները թողարկվել են 2017 թվականին չորս քաշային տարբերակներով և համապատասխանաբար չորս անվանական արժեքներով, պատրաստված են 999 հարգի ոսկուց proof որակով։ Ոսկե հուշադրամներն ունեն ներդրումային դրամներին համանման դիզայն, դրանցից տարբերվում են դիմերեսին առկա հետևյալ գրառումներով՝ մետաղադրամի եզակի հերթական համարը[14], ընդհանուր հատված քանակը, մետաղի հարգը (Au999,9)։

2017    Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Քաշը՝ 1.00 գ։ Տրամագիծը՝ 13.90 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ[14]։ 2017    Անվանական արժեքը՝ 25 000 դրամ։ Քաշը՝ 15.55 գ (1/2 OZՏրամագիծը՝ 25.20 մմ։ Հատված քանակը՝ 800 հատ[14]։
2017    Անվանական արժեքը՝ 10 000 դրամ։ Քաշը՝ 7.77 գ (1/4 OZՏրամագիծը՝ 20.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ[14]։ 2017    Անվանական արժեքը՝ 50 000 դրամ։ Քաշը՝ 31.10 գ (1 OZՏրամագիծը՝ 30.20 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ[14]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Europäische Geschichte geprägt in Feinsilber; arche-noah.am Արխիվացված 2015-12-03 Wayback Machine (գերմ.)։ Վերցված է 2015-11-29
  2. Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 60-67
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական դրամի պատմությունից. Ներդրումային մետաղադրամները; panarmenian.net։ Վերցված է 2015-11-08
  4. 4,0 4,1 Noah´s Ark Silver Bullion Coin; geiger-edelmetalle.de Արխիվացված 2018-08-19 Wayback Machine (անգլ.)։ Վերցված է 2018-08-18
  5. 5,0 5,1 Ճանաչիր քո դրամը; ՀՀ ԿԲ կայք, էջ 20
  6. Production series; leipziger-edelmetallverarbeitung.de Արխիվացված 2012-05-30 Wayback Machine (անգլ.)]։ Վերցված է 2015-11-29
  7. A Silver coin from the Central Bank of Armenia; armenianstamps.com Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.)
  8. Arche Noah Silber; goldpreis.de (գերմ.)։ Վերցված է 2017-06-15
  9. Armenian Noah's Ark; agaunews.com (անգլ.)։ Վերցված է 2017-06-19
  10. Arche Noah Silbermünze; gold.de (գերմ.)։ Վերցված է 2018-01-13
  11. https://www.gold.ch/silber/silbermuenzen/arche-noah/
  12. Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, 2013, էջ 63-67
  13. 13,0 13,1 13,2 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 217
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Noah's Ark Gold Proof Coin; geiger-edelmetalle.de Արխիվացված 2019-06-05 Wayback Machine (անգլ.)։ Վերցված է 2017-06-19

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել