Նոմիկոսի տուն (Տագանրոգ)

Նոմիկոսի տուն (ռուս.՝ Дом Номикоса),19-րդ դարի երկրորդ կեսի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Հունական փողոց, 53 հասցեում[1]։ Պատմության և մշակույթի հուշարձան է[2]։

Նոմիկոսի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՀունական փողոց
Ճարտարապետական ոճաղյուսային ոճ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, 53 հասցեի տունը հայտնվել է 19-րդ դարի երրորդ քառորդում։ Այն կառուցվել է II գիլդիայի ժամանակավոր վաճառական Նիկոլայ Միխայլովիչ Լոմբակոյի ընտանիքի համար։ Նա և կինը` Պավլինա Վասիլևնան, ունեին մի քանի երեխա։ Հայտնի է առաջին երեխայի` Վասիլիի ծննդյան ամսաթիվը` 1867 թվականի հունվարի 31։ Դրանից երկու տարի անց ծնվել է դուստրը` Մարիան։

1866-1867 թվականներին Հունական, 53 տունը վաճառվել է և դարձել Անտոն Դմիտրիևիչ Նոմիկոսի կնոջ` Կալոմիրա Վասիլևնայի սեփականությունը։ 19-րդ դարի առաջին կեսի փաստաթղթերում պահպանվել է տեղեկություն, որը, հավանաբար, վերաբերում է Անտոն Դմիտրիևիչին. կա գրառում Անդրեյ Գրիգորևիչ Նոմիկոյի և Եֆիմիա Լարիոնովնայի որդի Անտոնիի ծննդյան (1831 թվականի օգոստոսի 1) և մկրտության (նույն թվականի օգոստոսի 16) մասին։

Անտոն և Կալոմիրա Նոմիկոսների ընտանիքը բազմազավակ էր. հայտնի են նրանց հետևյալ երեխաների անունները` Վասիլի, Կալիոպա, Եկատերինա, Միխայիլ, Եվանգելիա և Ալեքսանդր։ Ավագ որդին` Վասիլին, ծնվել է 1884 թվականին, Ալեքսանդրն ու Եվանգելիան եղել են երկվորյակներ։ Կալոմիրա Նոմիկոսը լրջորեն զբաղվել է ձեռք բերված տան վերակառուցմամբ և հասել է զգալի արդյունքների։ Նրա ամուսինը քաղաքում վարել է ակտիվ գործունեություն. հիմնադրել է մակարոնի գործարան, իսկ հետո նաև գլանավոր ալրաղաց, որը կառուցել է 1882 թվականին։ Նրա ձեռնարկությունների արտադրանքն ունեցել է բարձր որակ և արժանացել է մի քանի պարգևների[3]։ Սեփականատիրոջ մասին հայտնի են հետաքրքրական մանրամասներ. նա ունեցել է ուրախ բնավորություն և եղել է դիպուկ հրաձիգ, հիմնել է քաղաքում երրորդ կինոդահլիճը` «Իլյուզիոնը», որը, ճիշտ է, գոյություն է ունեցել կարճ ժամանակ[4]։

Անտոն Նոմիկոսը մահացել է 1894 թվականի մարտի 12-ին։ 1912 թվականից նրա տունը մասամբ զբաղեցրել է Պանագիոտո ազգանունով տագանրոգցու գործակալային-կոմիսիոն գրասենյակը։ 1920 թվականին շենքը զբաղեցրել է մասնագիտական բժշկական դպրոցը, որը տարբեր ժամանակներում կոչվել է բժշկական տեխնիկում, բժշկական ուսումնարան և բուժակամանկաբարձական դպրոց։

Վաճառական Նոմիկոսի տունը մինչև 1925 թվականը պատկանել է նրա ժառանգներին։ 1941 թվականին այստեղ բացվել է հասարակաց տուն[3]։

1992 թվականից տունը գրանցված է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների ցանկում, այնտեղ գործում է «Սպեցպրոյեկտտրեստը»[1]։

Նկարագրություն խմբագրել

Երկհարկանի անկյունային տունը կառուցվել է աղյուսային ոճով[2]։ 20-րդ դարի սկզբին հայտնվել է պատշգամբի և փոքր աշտարակի տեսքով լրացուցիչ ճարտարապետական ձևավորում։ Ճակատը սկսել են զարդարել կողպեքային քարերը, զարդաքիվերը և աղյուսե երեսկալները։ Երկրորդ հարկի պատուհանները կիսաշրջանաձև են և եզրակալված են երեքքառորդային աղյուսե սյուներով։ Ձևավոր և կիսաշրջանաձև ճակտոնները գտնվում են ատամնիկներով քիվի վերևում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Объекты культурного наследия регионального значения». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 Номикоса дом//Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону. Ростиздат, 2003
  3. 3,0 3,1 «Дом 53, Петровская улица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «Дом 42, Петровская улица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.