Նոլան Բուշնել (անգլ.՝ Nolan Bushnell, փետրվարի 5, 1943(1943-02-05), Clearfield, Դեյվիս շրջան, Յուտա, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ և ձեռներեց։ Հիմնադրել է ավելի քան քսան ընկերություն և համարվում է համակարգչային խաղերի ինդուստրիայի հիմնադիր հայրերից մեկը։ «Newsweek»-ի վարկածով ճանաչվել է «Ամերիկան փոխած 50 մարդկանցից մեկը»[1]։

Նոլան Բուշնել
անգլ.՝ Nolan Bushnell
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1943(1943-02-05) (81 տարեկան)
ԾննդավայրClearfield, Դեյվիս շրջան, Յուտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՅուտայի համալսարան, Յուտա նահանգի համալսարան և Davis High School?
ԵրկերPong?
Մասնագիտությունճարտարագետ, ձեռնարկատեր, համակարգչային գիտնական և գյուտարար
Կայքnolanbushnell.com
 Nolan Bushnell Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

1972 թվականին հիմնադրել է «Atari, Inc» ընկերությունը, որը մեծ ազդեցություն է ունեցել տեսախաղերի ինդուստրիայի վրա, 1977 թվականին՝ «Chuck E. Cheese ՛s» ընտանեկան ռեստորանների և զվարճանքի կենտրոնների ցանցը։ 1983 թվականին Սթեն Հանիի հետ հիմնադրել է «Etak» ընկերությունը՝ նրանց կողմից մշակված ավտոմեքենաների համար համակարգչային նավիգացիոն համակարգ թողարկելու նպատակով[2]։

1997 թվականին ըստ «Computer Gaming World»-ի՝ Նոլան Բուշնելին հինգերորդ տեղն Է զբաղեցրել խաղային ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[3]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Ներառվել է Համակարգչային խաղերի փառքի սրահում և Կենցաղային էլեկտրոնիկայի ասոցիացիայի փառքի սրահում։ Արժանացել է BAFTA Fellowship և Nations Restaurant News-ի «Տարվա նորարար» մրցանակների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. McCracken, Harry (2012 թ․ հունիսի 27). «Atari at 40: Catching Up with Founder Nolan Bushnell». Time. Time Inc. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  2. Benj Edwards Who Needs GPS? The Forgotten Story of Etak’s Amazing 1985 Car Navigation System(անգլ.) Fast Company (26 июня 2015), перевод Вячеслава Голованова
  3. The Most Influential People in Computer Gaming(անգլ.) // Computer Gaming World : journal. — Ziff Davis, 1997. — № 159. — С. 56.

Գրականություն խմբագրել

  • Atari Inc. — Business is Fun, by Curt Vendel, Marty Goldberg (2012) ISBN 0985597402
  • Zap: The Rise and Fall of Atari, by Scott Cohen (1984) ISBN 0-7388-6883-3
  • Gaming 101: A Contemporary History of PC and Video Games, by George Jones (2005) ISBN 1-55622-080-4
  • The Ultimate History of Video Games: From Pong to Pokémon—The story Behind the Craze That Touched Our Lives and Changed the World, by Steven L. Kent (2001) ISBN 0-7615-3643-4
  • High Score!: The Illustrated History of Electronic Games, by Rusel DeMaria, Johnny L. Wilson (2003) ISBN 0-07-223172-6
  • The First Quarter, by Steven L. Kent

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոլան Բուշնել» հոդվածին։