Նոբելյան հիմնադրամ (շվեդ.՝ Nobelstiftelsen), մասնավոր հաստատություն, հիմնվել է 1900 թվականի հունիսի 29-ին՝ Նոբելյան մրցանակների ֆինանսական և վարչական կառավարման համար[1]։ Հիմնադրամը հիմնված է դինամիտի հայտնագործող Ալֆրեդ Նոբելի կտակի վրա[2]։

Ալֆրեդ Նոբելի կտակը 1895 թվականի նոյեմբերի 25-ին

Պատմություն խմբագրել

Ալֆրեդ Բերնարդ Նոբել ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 21-ին Ստոկհոլմում։ Քիմիկոս, ինժեներ, գյուտարար։ Bofors ընկերության սեփականատերը։ Նոբելի է պատկանում 355 տարբեր արտոնագրեր, որոնցից ամենահայտնին դինամիտն է։ Նոբելը իր կյանքի ընթացքում կուտակել է զգալի քանակությամբ հարստություն հիմնականում այս հայտնագործությունների շնորհիվ[3]։ 1896 թվականին Նոբելը մահանում է կաթվածից[4] Իտալական Սան Ռեմո կոմունայի իր վիլլայում, որտեղ նա ապրել էր իր կյանքի վերջին տարիները[5][6][7]։

Ըստ Նոբելի կտակի, որը զարմացրեց շատերին[6], իր կարողությունը պետք է օգտագործվեր ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության, ֆիզիոլոգիայի կամ բժշկության և գրականության բնագավառներում մրցանակ ստեղծելու համար[7][8]։ Չնայած Նոբելը իր կյանքի ընթացքում գրել է մի քանի կտակ, վերջին կտակը նա գրել է իր մահից գրեթե մեկ տարի առաջ Փարիզում՝ Շվեդ-Նորվեգական ակումբում 1895 թվականի նոյեմբերի 25-ին[9]։ Նոբելը իր ընդհանուր ակտիվների 94%-ը՝ 31 միլիոն շվեդական կրոն, կտակել է Նոբելյան հինգ մրցանակաները հաստատելու և օժանդակելու համար (2008 թվականի դրությամբ 186 միլիոն ԱՄՆ դոլար)[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lemmel, Birgitta (2000 թ․ հունիսի 29). «The Nobel Foundation: A Century of Growth and Change». Nobel Foundation. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «The Nobel Foundation». Nobel Foundation. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. «The Nobel Foundation is a private institution established in 1900 based on the will of Alfred Nobel. The Foundation manages the assets made available through the will for the awarding of the Nobel Prize in Physics, Chemistry, Physiology or Medicine, Literature and Peace. It represents the Nobel Institutions externally and administers informational activities and arrangements surrounding the presentation of the Nobel Prize.»
  3. «Biography of Alfred Nobel - Succeed through Studying Biographies». School for Champions. 2001 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  4. «Alfred Nobel (1833 - 1896) - Find A Grave Memorial». Findagrave.com. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  5. «Si-Facts_FS15b_ENG.bak» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  6. 6,0 6,1 AFP, "Alfred Nobel's last will and testament", The Local(5 October 2009): accessed 14 January 2009.
  7. 7,0 7,1 «History - Historic Figures: Alfred Nobel (1833-1896)». BBC. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  8. «Guide to Nobel Prize». Britannica.com. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. "The Will of Alfred Nobel", nobelprize.org. Retrieved 6 November 2007.