Նշանակման վայրն անհայտ է

«Նշանակման վայրն անհայտ է» (անգլ.՝ «Destination Unknown»), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչության կողմից 1954 թվականի նոյեմբերի 1-ին[1] և ԱՄՆ-ում Dodd, Mead and Company հրատարակչության կողմից 1955 թվականին՝ «Այնքան շատ քայլեր մինչև մահ» (ռուս.՝ «So Many Steps to Death»)[2][3]։

Նշանակման վայրն անհայտ է
անգլ.՝ Destination Unknown
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրլրտեսական վեպ և քրեական
Ձևվեպ
ՀեղինակԱգաթա Քրիստի
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունCollins Crime Club
Հրատարակվել էնոյեմբերի 1, 1954
ՆախորդԱշորայով լի գրպան
ՀաջորդՀիքորի Դիքորի Դոք

Սյուժե խմբագրել

Հիլարի Քրեյվենը՝ լքված կինն ու մահացած երեխայի մայրը, մտադիր է ինքնասպանություն գործել Մարոկկոյի հյուրանոցում։ Սակայն քնաբեր դեղահաբերի մեծ չափաբաժնով թունավորվելու փոխարեն նրան առաջարկել են կատարել վտանգավոր առաքելություն. պետք է օգնել գտնել կորած միջուկային գիտնականին, որը, հնարավոր է, փախել է «երկաթե վարագույրից» այն կողմ։ Շուտով նա հայտնվում է զբոսաշրջիկների խմբում, որոնց տանում են անհայտ ուղղությամբ։

Կերպարներ խմբագրել

  • Պարոն Ջեսոփ, բրիտանական գաղտնի գործակալ
  • Թոմաս Բեթերթոն, անհետացած երիտասարդ գիտնական
  • Օլիվյե Բեթերթոն, նրա կինը
  • Բորիս Գլիդր, Էլզայի՝ Թոմաս Բեթերթոնի առաջին կնոջ եղբայրը
  • Հիլարի Քրեյվեն, գլխավոր հերոսուհի
  • Տիկին Կալվենտե Բեքեր, ամերիկացի զբոսաշրջիկ
  • Ջենեթ Հեզերինգստոն, անգլիացի զբոսաշրջիկ
  • Պարոն Արիստիդես, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը
  • Էնդրյու Փիթերս, երիտասարդ քիմիկոս-հետազոտող
  • Թորքվիլ Էրիքսոն, նորվեգացի իդեալիստ
  • Դոկտոր Լյուիս Բարոն, ֆրանսիացի մանրէաբան-գիտնական
  • Հելգա Նիտհեմ, գերմանացի գիտնական
  • Պաուլ Վան Հեյդի, գեներալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chris Peers, Ralph Spurrier and Jamie Sturgeon. Collins Crime Club – A checklist of First Editions. Dragonby Press (Second Edition) March 1999 (Page 15)
  2. John Cooper and B.A. Pyke. Detective Fiction – the collector's guide: Second Edition (pp. 82, 87) Scholar Press. 1994; 0-85967-991-8
  3. American Tribute to Agatha Christie

Արտաքին հղումներ խմբագրել