Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյու Հեմփշիր (այլ կիրառումներ)

Նյու Հեմփշիր[2] (անգլ.՝ New Hampshire), ոչ մեծ նահանգ[3] ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում՝ Նոր Անգլիա շրջանում։ Բնակչությունը կազմում է 1 318 194 մարդ (2011 թ.)։ Ոչ պաշտոնական անվանումը «Գրանիտե նահանգ» է։ Նահանգի մայրաքաղաքը Կոնկորդն է, ամենախոշոր քաղաքը՝ Մանչեսթերը։ Մեծ Բրիտանիայից անկախացած առաջին նահանգն է երկրում։ Նահանգի նշանաբանն է. «Ապրիր ազատ կամ մահացիր։» (անգլ.՝ Live free or die

Նյու Հեմփշիր
անգլ.՝ New Hampshire
flag of New Hampshire?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա
ՀիմնOld New Hampshire?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԿոնկորդ
Ամենաբարձր կետՎաշինգտոն լեռ
ԲԾՄ305 մետր
Օրենսդրական մարմինNew Hampshire General Court?
Դատական մարմինNew Hampshire Supreme Court?
Միության մուտքհունիսի 21 1788 (9-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
1 377 529 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (42 տեղ)
Տարածք24 214 կմ²  (46 տեղ)
Հիմնադրված էհունիսի 21, 1788 թ.
Սահմանակցում էՄասաչուսեթս, Վերմոնտ, Քվեբեկ և Մեն
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումNH և N.H.
ՓոխարինեցProvince of New Hampshire?
ISO 3166-2 կոդUS-NH
Անվանված էՀեմփշիր
ՄականունThe Granite State
Միության մուտքհունիսի 21 1788 (9-րդ)
nh.gov(անգլ.)

Պատմություն խմբագրել

 

Նյու Հեմփշիր գավառը հիմնվել է 1623 թվականին բրիտանացի կապիտան Ջոն Մեյսոնի կողմից։ Նահանգն իր անունն ստացել է ի պատիվ անգլիական Հեմփշիր կոմսության։ Անկախության համար պատերազմի ժամանակ Նյու Հեմփշիրը դարձավ 13 սյուներից մեկը, որոնք դրվեցին բրիտանական տիրապետության դեմ, և առաջին նահանգը, որը անկախ հռչակվեց։ Նահանգի մայրաքաղաք Կոնկորդն անցյալում հայտնի էր Ռամֆորդ և Պենակուկ անուններով։

Աշխարհագրություն խմբագրել

Նյու Հեմփշիրն ավանդաբար մտցնում են Նոր Անգլիա պատմա-մշակութային շրջանի կազմի մեջ։ Հյուսիսից նահանգը սահմանակից է կանադական Քվեբեկ գավառին, արևելքից՝ Մեն նահանգին և Ատլանտյան օվկիանոսին, հարավից՝ Մասաչուսեթսին, արևմուտքից՝ Վերմոնտին։ Նյու Հեմփշիրի մակերեսը 24 217 կմ² է (46-րդը երկրում)։ Նահանգի՝ Ատլանտյան օվկիանոսին ափամերձ հատվածը 29 կիլոմետր է։

Հյուսիսում են գտնվում Սպիտակ լեռները, որը հայտնի զբոսաշրջական կենտրոն է, իսկ Նյու Հեմփշիրի միջնամասում տեղակայված է Նորանգլիական բարձրությունը, հարավ-արևելքում՝ մերձօվկիանոսյան ցածրավայրը։ Կլիման ունի մայրցամաքային բնույթ՝ տաք, կարճատև ամառ, և ցուրտ, բավականին խստաշունչ, ձնառատ ու քամոտ ձմեռ։ Նահանգի գլխավոր գետերն են Կոնեկտիկուտը և Մերիմակը, որոնց էներգիան օգտագործվում է ՋԷԿ-երի կողմից։

Խոշորագույն լիճը Ուիննիպեսոկին է։

Տնտեսություն խմբագրել

Ավանդույթի համաձայն՝ նահանգի արդյունաբերությունը հիմնվում է ՋԷԿ-երի էներգիայի վրա։ 19-րդ դարում, երբ Նյու Հեմփշիրում սկսվեց ինտենսիվ արդյունաբերությունը, խոշոր կապիտալն ուղղվեց դեպի ալրաղացը, տեքստիլ և կաշվե կոշկեղենի արտադրությունը։ 20-րդ դարի վերջին դրանց փոխարինեց մեքենաշինությունը, ինչպես նաև էլեկտրոնիկայի արտադրությունը։ Այսօր Նաշուա քաղաքը մասնագիտանում է օպտիկայի, Պորթսմութը` ավտոմասերի և ծովային նավերի արտադրության վրա։

Գյուղատնտեսության մեջ գերակշռում են անասնաբուծությունը, թռչնաբուծությունը, ջերմոցային տնտեսությունը` մասնագիտանալով լոռամրգիի և հապալասի արտադրությամբ։

Միակ օվկիանոսային նավահանգիստը Պորթսմութն է։ Բնակչության զգալի մասը (մինչև 15 %) զբաղված է սպասարկման և զբոսաշրջության ոլորտում։

Բնակչություն խմբագրել

Ռասայական կազմ խմբագրել

Բնակչության բաշխումն ըստ ռասայական հատկանիշի.

Կրոնական կազմ խմբագրել

Նյու Հեմփշիրում ապրողների գրեթե 72%-ն իրեն համարում է քրիստոնյա, բացի այդ այստեղ բավականին մեծ թիվ են կազմում բապտիստները (6 %), մեթոդիստները (3 %), Քրիստոնեական միացյալ եկեղեցու ծառաները (6 %) և այլ կրոնական ճյուղավորումներ՝ ներառյալ մորմոնները, ադվենտիստները և այլն։ Ապրողների մոտ 17%-ն իրենց համարում են աթեիստ։

Բնակչության աճ խմբագրել

Նահանգի բնակչությունը տարիներով[4]

Տարեթիվ Թվաքանակ
1790 141885
1800 183858
1810 214460
1820 244155
1830 269328
1840 284574
1850 317976
1860 326073
1870 318300
1880 346991
1890 376530
1900 411588
1910 430572
1920 443083
1930 465293
1940 491524
1950 533242
1960 606921
1970 737681
1980 920610
1990 1109252
2000 1235786
2010 1316470

Կրթություն և գիտություն խմբագրել

Հանովերում է գտնվում ԱՄՆ-ի ամենահին բուհերից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Атлас мира. Карта «Соединённые Штаты Америки» (масштаб 1:11 400 000). — Роскартография, 2010. — С. 168-169. — ISBN 978-5-85120-295-7
  3. Атлас мира. Указатель географических названий. — Роскартография, 2010. — С. 233. — ISBN 978-5-85120-295-7
  4. Resident Population Data. «Resident Population Data – 2010 Census». 2010.census.gov. US Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել