Նյուֆաունդլենդ (անգլ.՝ Newfoundland անգլերենից թարգմանաբար նշանակում է «նոր գտնված երկիր»[2], ՄՀԱ՝ [nju:fənˈlænd]), կղզի Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևելյան ափերի մոտ, կանադական Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի մասը։ Առանձնացնում է Սուրբ Լավրենտիոս ծոցը Ատլանտյան օվկիանոսից։

Նյուֆաունդլենդ
Տեսակկղզի
ՄայրցամաքՀյուսիսային Ամերիկա
Երկիր Կանադա[1]
ՎարչատարածքՆյուֆաունդլենդ եւ Լաբրադոր
Ամենաբարձր կետThe Cabox?
ԲԾՄ814 մետր
Շրջանագծի երկարություն4800 կմ
Մակերես108 860 կմ²
Ջրլիցի ափինՍուրբ Լավրենտիոս ծոց
Քարտեզ
Քարտեզ

Բնակչությունը 2006 թվականի դրությամբ կազմում էր 479 105 մարդ[3]։ Խոշորագույն քաղաքը Սենթ Ջոնսն է (100 646 մարդ բնակչությամբ), որը գտնվում է կղզու հարավարևելյան հատվածում։

Աշխարհագրություն խմբագրել

 
Նյուֆաունդլենդի տեղագրական քարտեզը

Կղզու մակերեսը կազմում է 111 390 կմ²[4], այն իր տարածքով 16-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում և 4-րդը՝ Կանադայում, ջրափնյա գծի երկարությունը կազմում է 9 656 կմ, գտնվում է ծովի մակարդակից 814 մ բարձրության վրա։ Ափերը հիմնականում ժայռոտ են։ Կան բազմաթիվ լճեր և ճահիճներ։ Գետերը կարճ են։ Կլիման չափավոր է։ Նյուֆաունդլենդ կղզում դիտվում են ծովի մակարդակի վրա ամենաշատ թվով մառախլապատ օրերը՝ տարեկան մոտ 120 օր[5]։

Երկրաբանական կառուցվածք խմբագրել

Կղզու կազմավորման գործում մեծ դեր է ունեցել կալեդոնյան ծալքավորությունը։ Կառուցվածքա-երկրաբանական տեսանկյունից Նյուֆաունդլենդ կղզին համարվում է Ապալաչյան լեռնաշղթայի մասը։ Կղզու հիմքը կազմված է քեմբրիի և վաղ օրդովիկի ժամանակաշրջանների տերիգենա-կարբոնատային նստվածքներից։ Կղզու կենտրոնական մասում գտնվում են քեմբրիի և վաղ օրդովիկի ժամանակաշրջանի հզոր հրաբխա-նստվածքային (կղզային աղեղներ) ստվարաշերտը։

Պատմություն խմբագրել

Նյուֆաունդլենդ կղզում հայտնաբերվել են վիկինգների երկու բնակավայրեր։ Առաջինը գտնվում է Պուանթ Ռոզ հրվանդանից 480 կմ հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ հրվանդանի վրա։ Վիկինգների 11-րդ դարի առաջին բնակավայրի հնագիտական պեղումների վայրում, Լ'Անս-օ-Մեդոուսի շրջանում գտնվում է Կանադայի միակ պատմական հուշարձանն, որը 1978 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

20-րդ դարում կղզուց ավելի քան 600 կմ դեպի հարավ-արևելք, 1912 թվականի ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը խորտակվել է հայտնի «Տիտանիկ» շոգենավը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. «Atlas of Canada – Rivers». Natural Resources Canada. 2004 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 19-ին.
  3. «2006 Statistics Canada National Census». Statistics Canada. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  4. «NL Government website: Areas». Վերցված է 2007 թ․ օգոստոսի 26-ին.
  5. Кравчук П. А. Рекорды природы — Любешов: «Эрудит», 1993. — С. 216. ISBN 5-7707-2044-1
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուֆաունդլենդ» հոդվածին։