Նյուքասլ ափոն Թայն ( անգլ.՝ Newcastle upon Tyne) կարճ Նյուքասլ, արդյունաբերական (ինդուստրիալ) քաղաք Մեծ Բրիտանիայի հյուսիս- արևելյան ափին, Անգլիայում՝ Թայն և Ուիր կոմսությունում։ Գտնվում է Թայն գետի ձախ ափին։ Նախկինում եղել է Նորթումբերլենդ կոմսության վարչական կենտրոնը։

Քաղաք
Նյուքասլ-ափոն-Թայն
Newcastle upon Tyne
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿոմսությունԹայն և Ուիր
Հիմնադրված է2-րդ դար թ.
Մակերես113,44 կմ²
ԲԾՄ30 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն277800 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ0191
Փոստային ինդեքսNE
Փոստային դասիչNE
Պաշտոնական կայքnewcastle.gov.uk
Նյուքասլ ափոն Թայն (Միացյալ Թագավորություն)##
Նյուքասլ ափոն Թայն (Միացյալ Թագավորություն)

Քաղաքը հիմնել են հռոմեացիները և անվանել են «Պոնս- Էլիուս»։ Միջնադարում քաղաքը կրում էր «Novum Castellum super Tinam» լատինական անվանումը։

Թայնսադ քաղաքային ագլոմերացիան, որի մեջ բացի Նյուքասլը մտնում են նաև այլ քաղաքներ, բնակչության թվով Անգլիայում զբաղեցնում է յոթերորդ տեղը[1]։

Արդյունաբերություն խմբագրել

Տրանսպորտային հանգույցը Թայն գետի նավահանգիստն է։ Արդյունաբերության ճյուղերից ներկայացված են նավաշինությունը և նավանորոգության էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, տուրբինաշինությունը, ծովային շարժիչների արտադրությունը և այլն։

էկոնոմիկա խմբագրել

Նյուքասլը շատ մեծ դեր է խաղացել 19-րդ դարի անգլիական արդյունաբերական հեղափոխության ժամանակ և եղել է առաջատար ածխի արդյունահանմամբ։ Արտադրությունը ծանր արդյունաբերության բնագավառում նվազեց 20-րդ դարի երկրորդ կեսին։ Հիմա Նյուքասլում գերակշռում է գրասենյակային իրերի արտադրությունը։ Նյուքասլը հանդիսանում է առևտրային և կրթական քաղաք։ Նյուքասլի էկոնոմիկաի շնորհիվ տարեկան բյուջեն համալրվում է ավելի քան 13 միլիարդ ֆունտ ստեռլինգով։

Մանրածախ առևտուր խմբագրել

Հիմնական խանութները գտնվում են կենտրոնում և մոտակա թաղամասերում։ Նրանցից ամենամեծը Էլդոն հրապարակում գտնվող առևտրի կենտրոնն է։ Այս պահին այն հանդիսանում է Մեծ Բրիտանիայի ամենամեծ առևտրական կոմպլեքսը։ Այն ներառում է առաջին և ամենամեծ համախանութը՝ «Ֆենուիկ» (Fenwick), ինչպես նաև ամենամեծ համախանութներից մեկը՝ «Մարկս և Սփենսեր» (Marks and Spencer), որը գտնվում է Լոնդոնի սահմաններից դուրս։ «Դեբենհեմ» (Debenham) և «Ջոն Լյուիս» (John Lewis) խանութները ժողովրդի մեջ հայտնի են «Bainbridges» անվամբ։ Էլդոն հրապարակը ամբողջովին վերանորոգվում է։ Հին ավտոկայանները փոխարինվում են նորերով։ Վերանորոգված ավտոկայանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2007 թվականի մարտին։ Նյուքասլի հիմնական առևտրական փողոցը Նորտումբերլանդն է (Northumberland Street) ։ Նյուքասլի մոտակայքում է գտնվում Եվրոպայի ամենամեծ առևտրական կենտրոնը՝ Մետրոցենտրը (MetroCentre) ։

Կրթություն խմբագրել

Քաղաքում գործող երկու համալսարանները ( Նյուքասլյան համալսարանը և Նորտումբրիյնյան համալսարանը) և հայտնի քոլեջը գրավում են երիտասարդներին։ Նյուքասլյան քոլեջը պաշտոնապես ճանաչված ամենախոշոր ուսումնական հաստատությունն է Մեծ Բրիտանիայում։ Քոլեջը հիմնվել է 1956 թվականին և կատարում է ընդունելություն աշխարհի ավելի քան 40 երկրներից։ Պատրաստում է մասնագետներ ամենատարբեր ոլորտներում՝ արվեստ և դիզայն, առողջապահություն, հյուրանոցային բիզնեսի կառավարում, համակարգչային գիտություն, երաժշտություն և բեմական արվեստ և այլն։

Մշակույթ և ժամանց խմբագրել

Սպորտ խմբագրել

Քաղաքը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հայրենիքը։ Այն հանդիսանում է Անգլիայի քառակի չեմպիոն և ունի շատ այլ պատվավոր կոչումներ։ Խաղում է Սենթ- Ջեյմս Պարկում։

Քույր քաղաքներ խմբագրել

Նյուքասլը ֆիլմերում խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. nomis - official labour market statistics
  2. Home | Theatre Royal
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուքասլ ափոն Թայն» հոդվածին։