⛭  Նացիոնալ-Սոցիալիզմ
Հիմնական գաղափարներ

Բռնապետություն Անհատի պաշտամունք Ճշմարիտ գաղափարախոսություն Շովինիզմ Նացիստական ռասայական քաղաքականություն Միլիտարիզմ Հակադեմոկրատիզմ

Գաղափարախոսություն

Ազգային շարժում «25 կետ» «Իմ պայքարը» Կիսամարդ Նյուրնբերգյան սկզբունքներ Գյունտերի ռասայական վարկած Ռասայական քաղաքականություն «Քսաներորդ դարի միֆը»

Պատմություն

Տուլեի ընկերություն Գերմանական բանվորական կուսակցություն Երրորդ Ռեյխ Երկար դանակների գիշեր Բյուրեղապակյա գիշեր Երկրորդ համաշխարհային պատերազմ Չեխական հարցի լուծումը / Հրեական հարց Եվրոպական հրեականության խնդիրը Հոլոքոստ Ռազմական հանցագործություններ ԽՍՀՄ-ի բնակիչների նկատմամբ Նյուրնբերգյան դատավարություն

Անհատներ

Ադոլֆ Հիտլեր Հենրիխ Հիմմլեր Հերման Հերինգ Ռուդոլֆ Հեսս

Կազմակերպություններ

ՆՍԳԲԿ Գրոհայիններ ՍՍ Հիտլերյուգենդ Գեստապո Վերվոլֆ Գերմանուհիների դաշինք Յուգնֆոլք Աղջիկների դաշինք Ձմեռային օգնուլթյուն Գերմանական աշխատանքային ճակատ Ուժ ուրախության միջոցով Հավատ և գեղեցկություն Կազմակերպումը Երրորդ Ռայխում Նացիոնալ-սոցիալիստական մեխանիկական բաժին Ավիաբաժին Ազգային բարեգործություն Կանանց կազմակերպություն Ուսանողների միություն Բժիշկների միություն Ուսուցիչների միություն Իրավաբաններիական միությում Պատերազմից տուժածներին օգնելու միություն)

Նացիստական կուսակցություններ և շարժումներ

Հունգարիա Հյուսիսային Կովկաս Բելգիա Նիդերլանդներ Չեչնիա Նորվեգիա Լատվիա Բելառուս

Մոտ գաղափարներ

Ֆաշիզմ Հակակոմունիզմ Նեոնացիզմ Ինտեգրալ նեոնացիզմ Նացիստական օկկուլտիզմ


Նյուրնբերգյան սկզբունքներ (գերմ.՝ Nürnberger Rassengesetze), երկու ռասիստական (առաջին հերթին հակահրեական) օրենսդրական վավերագրեր («հիմնական օրենքներ»)՝ «Ռեյխի քաղաքացու մասին օրենք» (գերմ.՝ Reichsbürgergesetz) և «Գերմանական արյունը և գերմանական պատիվը պաշտպանելու մասին օրենք» (գերմ.՝ Gesetz zum Schutze des deutschen Blutes und der deutschen Ehre)՝ ընդունված 1935 թվականի սեպտեմբերի 15-ին Ադոլֆ Հիտլերի նախաձեռնությամբ Նյուրնբերգում Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ըստ 1920 թվականի գաղտնի ծրագրի հավաքի ժամանակ և միաձայն ընդունված Ռեյխստագի նստաշրջանի կողմից, հատուկ ստեղծվել է Նյուրնբերգում՝ կուսակցության ժողովի առթիվ։

Օրենքների նկարագրություն խմբագրել

Ըստ «Ռեյխի քաղաքացու մասին օրենքի» երկրորդ հոդվածի՝ Ռեյխի քաղաքացի կարող է դառնալ միայն նա, ով ունի «գերմանական արյուն կամ նրա ազգակից արյուն և ով իր պահվածքով ապացուցում է գերմանական ռեյխին ու ժողովրդին ծառայելու ցանկությունը և ունակությունը»։ Նմանատիպ ձևակերպումը փաստացիորեն զրկում էր գերմանական քաղաքացիությունից առաջին հերթին հրեաներին և գնչուներին։

Սկզբունքների ձևավորման ժամանակ ամենամեծ ուշադրությունը հատկացվել է հրեաներին։ Այսպես, «Գերմանական արյունը և գերմանական պատիվը պաշտպանելու մասին օրենքը» մի շարք այլ արգելքների հետ արգելում է նաև «ռասան պղծող» հրեաների և «գերմանական կամ ազգակցական արյան քաղաքացիների» միջև ամուսնությունն ու արտամուսնական կենակցությունը, հրեաների կողմից որպես տան աղախին 45 տարեկանը չբոլորած «գերմանական կամ ազգակցական արյան քաղաքացու» ընդունելը, հրեաների կողմից ազգային կամ կայսերական դրոշի և նմանատիպ գունավորումով կտորների օգտագործումը։ Օրենքների խախտումը պատժվում էր քրեական պատասխանատվությամբ։ Պետք է նկատել, որ հրեաների կողմից ազգային հագուստների կրումը պետության հսկման ներքո էր (օրինակ՝ Գերմանական արյունը և գերմանական պատիվը պաշտպանելու մասին օրենքի 4.2 կետը), ինչը պաշտոնապես հայտարարված չէր մյուս ազգերի համար։

Գերմանական արյունը և գերմանական պատիվը պաշտպանելու մասին օրենք

«Այն բանի գիտակցությամբ, որ գերմանական արյան մաքրությունը գերմանական ազգի գոյության երաշխիքն է, նաև անհողդողդ վճռականությամբ բոլոր ժամանակներում գերմանական ազգի պահպանությունը երաշխավորելու մտադրությամբ, ռեյխստագը միաձայն ընդունեց վարը նշված օրենքները։»

1.1 Հրեաների և գերմանական կամ ազգակցական արյան քաղաքացիների միջև ամուսնություններն արգելված են։ Հակառակ սույն օրենքի կայացված ամուսնությունները իրավական ուժ չունեն, նույնիսկ եթե դրանք կնքվել են Գերմանիայի սահմաններից դուրս։

1.2 Նմանատիպ ամուսնությունների չեղյալ հայտարարումը կատարվում է միայն պետական դատախազի կողմից[1]։

2. Հրեաների և գերմանական կամ ազգակցական արյան քաղաքացիների միջև սեռական հարաբերություններն արգելված են[1]։
3. Հրեաներին արգելված է աշխատանքի ընդունել 45 տարին չբոլորած կանանց, որոնք գերմանական կամ ազգակցական արյան քաղաքացիներ են[1]։

4.1 Հրեաներին արգելված է Ռայխի դրոշի կրումը որպես ազգակին դրոշ և Ռեյխի գույները այլ նպատակներով օգտագործելը։

4.2 Հրեաներին արգելված է հրեական գույներով հագուստների կրումը։ Այդ իրավունքը հսկվու է կառավարության կողմից[1]։

5.1 Յուրաքանչյուրը, ով կխախտի կ.1-ի արգելքը, կպատժվի բանտարկմամբ մեկ տարով և հարկադրական աշխատանքներ կատարելով։

5.2. Կ.2-ի օրենքը խախտած արական սեռի ներկայացուցիչը կպատժվի բանտարկմամբ՝ առանց հարկադրական աշխատանքներ կատարելու։

5.3. Յուրաքանչյուրը, ով կխախտի 3-րդ և 4-րդ օրենքները, կպատժվի մինչև մեկ տարի ազատազրկմամբ և տուգանքով կամ տվյալ երկու պատիժներից մեկով[1]։

Հրեա հասկացությունը խմբագրել

 
Գերմանական Reichsgesetzblatt կառավարչական պաշտոնական տեղեկագրի շապիկը, որում հրատարակվել են 1935 թվականի սեպտեմբերի 16-ի կանոնները (RGB I No. 100)

Քանի որ Նյուրնբերգյան սկզբունքներում չի հստակեցում «հրեա» հասկացությունը, նույն 1935 թվականաի նոյեմբերի 14-ի որոշումով[2] ընդունվեց Ռեյխի քաղաքացի օրենքի ուղղումը.

4. (1) Հրեան չի կարող լինել Ռեյխի քաղաքացի։ Նա ձայնի իրավունք չունի քաղաքականությանը վերաբրող հարցերում։ Նա չի կարող հասարակական պաշտոն զբաղեցնել[1]։
5.

(1) Հրեա է համարվում նա, ում ծնողների երեք ծնողները ողել են մաքրարյուն հրեա։
(2) Հրեա է համարվում նաև այն անձը, ով ծնվել է խառնածին ամուսնությամբ, պետության ենթակա, երկու մաքրարյուն գրեաների զավակը, եթե նա.

ա) օրենքի ընդունման պահին հուդայական համայնքի անդամ է կամ անդամ է դարձել ավելի ուշ,
բ) օրենքի ընդունման պահին ամուսնացած է հրեայի հետ կամ ամուսնացավ ավելի ուշ,
գ) խառնածին ընտանիքից է սերում, որը նշվել է 1-ին կետում, գրանցված 1935 թվականի սեպտեմբերի 15-ի Գերմանական արյունը և գերմանական պատիվը պաշտպանելու մասին օրենքի ընդունումից հետո,
դ) հանդիսանում է արտամուսնական զավակ, ում ծնողներից մեկը հրեա է[2]։

Այսպիսով հստակեցվեցին հրեա և «հրեական արյան խառնուրդով անձինք» հասկացությունները, ներմուծվեց «ոչ արիացի» հասկացությունը։ Այս որոշումը զբաղեցրեց 1933 թվականի ապրիլին ընդունված «արիական պարագրաֆի»՝ նախկինում գործող հակահրեական օրենսգիրքի տեղը։ Համաձայն այս դիրեկտիվի՝ հրեա էին համարվում միայն նրանք, ովքեր նվազագույնը ունեին գոնե երեք հրեա տատիկ ու պապիկ։ «Կիսարյունները» հրեա էին համարվում միայն այն դեպքում, երբ դավանում էին հուդայականություն կամ ամուսնացած էին հրեայի հետ, այսինքն՝ կանխամտածված քայլ են կատարել դեպի հրեական կողմը։ Միայն մեկ քառորդ մասով հրեաները հրեա չէին համարվում։ Նրանք ենթարկվում էին սահմանափակումների, սակայն պահպանում էին լիակատար քաղաքացիությունը[2]։

Օրենքների մեկնաբանություններ խմբագրել

Շատ կարևոր են նաև Նյուրնբերգյան սկզբունքների մեկնաբանությունները և դիրեկտիվները, օրինակ.

1935 թվականի նոյեմբերի 14-ից Ռեյխի քաղաքացի օրենքի առաջին բացատրությունը

4.1. Հրեան չի կարող Ռեյխի քաղաքցի հանդիսանալ։ Նա քաղաքականությանը վերաբրող հարցերում ձայնի իրավունք չունի, չի կարող քաղաքական հաստատություններում պաշտոն զբաղեցնել։

4.2. Հրեա ոստիկանները աշխատանքից կհեռացվեն մինչև 1935 թվականի դեկտեմբերի 31-ը։

5.1. Հրեա էր համարվում այն անձը, ում նախնիների երկրորդ սերնդում (տատիկներ և պապիկներ) նվազագույնը երեք հրեական ռասայի ներկայացուցիչ կա։

5.2. Խառնածինը, ով իշխանական ծառայող է, նույնպես հրեա է համարվում, եթե սերում է երկու հրեա նախնիներից։

Տարատեսակ մեկնաբանությունների հեղինակ էր Հանս Գլոբկեն։

Նշանակությունը և գորառույթը խմբագրել

Նյուրնբերգյան սկզբունքները աստիճանաբար իրականացնում էին ռասայական սկզբունքով հրեաների մեկուսացումը։ Գերմանական հասարակության մեծ մասը և հենց հրեաները Նյուրնբերգյան սկզբունքները համարում էին Գերմանիայում հրեաների հետագա կյանքի իրավաբանական հիմնավորում։ Սակայն դրան հաջորդող դրույթները (1943 թվականի հուլիսի 1) փակեցին հրեաների մուտքը պաշտոնների և մասնագիտությունների, սահմանափակեցին տեղաշարժվելու ազատությունը, և իրենց անձի հաստատող փաստաթղթում ավելացրեց «հրեա» նշումը (գերմ.՝ Jude): Դրանով հրեաները օրենքից դուրս հայտարարվեցին, տրվեցին ոստիկանության քմահաճույքին, ինչը հարցի վերջնական լուծման սկիզբն էր։

Դրույթների սաստկացումը Վանզեի կոնֆերանսում խմբագրել

Արդյունքում կիսարյունների (գերմ.՝ Mischlinge) նկատմամբ վերաբերմունքի կանոնները սաստկացվեցին։ Վանզեի կոնֆերանսի արձանագրության մեջ գրված է.

  Այդ առաջին կարգի կիսարյունների նկատմամբ գոյություն ունեն պետության և կուսակցության բարձրագույն ատյանների կողմից ցուցաբերվող հատուկ վերաբերմունքներ։ Յուրաքանչյուր նմանատիպ դեպք պիտի ուսումնասիրվի անհատական, և որոշումները պետք է կիսարյունների համար լինեն առավելագունս անբարենպաստ։ Նախնական պայմանով, որը հաշվի է առնվում նրանց հատուկ թույլտվություն տալիս, մշտապես կլինի կիսարյունի արժանիքը, այլ ոչ թե նրա ծնողների կամ գերմանական արյուն ունեցող ամուսնու վաստակը։  

Որոշ դեպքերում («ռասայական առումով հրեայի տեսք չունեցող») հրեա էին համարվում նաև երկրորդ աստիճանի կիսարյունները։ Բայց այս բոլոր հարցերը լուծվում էին անհատական, իսկ Նյուրնբերգյան սկզբունքները փոփոխման չենթարկվեցին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Uwe Dietrich Adam: Judenpolitik im Dritten Reich. Droste, Düsseldorf 2003 (= Unveränd. Nachdruck von 1972), ISBN 3-7700-4063-5 (Entstehungsgeschichte der Nürnberger Gesetze).
  • Cornelia Essner: Die ‘Nürnberger Gesetze’ oder Die Verwaltung des Rassenwahns 1933–1945. Schöning, Paderborn 2002, ISBN 3-506-72260-3 (Zugleich Habilitationsschrift an der TU Berlin 2000, Kritik an Selbstdarstellung Löseners und Mitwirkung der Staatsbürokratie).
  • Otto Dov Kulka: Die Nürnberger Rassengesetze und die deutsche Bevölkerung im Lichte geheimer NS-Lage- und Stimmungsberichte. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte 32 (1984), S. 582–636 (PDF).
  • Ian Kershaw: Hitler 1889–1936. DVA, Stuttgart 1998, ISBN 3-421-05131-3 (im 13. Kapitel, bes. S. 711, Belege für planvolle Vorbereitungen).
  • Volker Koop: Wer Jude ist, bestimme ich: „Ehrenarier“ im Nationalsozialismus, Böhlau, Köln/Weimar/Wien 2014, ISBN 978-3-412-22216-1.
  • Hans Mommsen: Auschwitz, 17. Juli 1942. Der Weg zur europäischen „Endlösung der Judenfrage“. dtv 30605, München 2002, ISBN 3-423-30605-X. (detaillierte Darstellung im 3. Kapitel).
  • Jeremy Noakes: „Wohin gehören die ‘Judenmischlinge’?“ Die Entstehung der ersten Durchführungsverordnung zu den Nürnberger Gesetzen. In: Ursula Büttner u. a. (Hrsg.): Das Unrechtsregime …, Band 2: Verfolgung, Exil, Belasteter Neubeginn. Christians, Hamburg 1986, ISBN 3-7672-0963-2.
  • Hans Robinsohn: Justiz als politische Verfolgung. Die Rechtsprechung in „Rasseschandefällen“ beim Landgericht Hamburg 1936–1943. DVA, Stuttgart 1977, ISBN 3-421-01817-0.
  • John M. Steiner, Jobst F. von Cornberg: Willkür in der Willkür. Befreiung von den antisemitischen Nürnberger Gesetzen. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte 46 (1998), S. 143–187 (PDF).

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուրնբերգյան օրենքներ» հոդվածին։