«Նյուրա» (ռուս.՝ Ню́ра), գյուղացի կնոջ հուշարձան, «ժողովրդի թշնամու» կին, տեղադրված 2016 թվականին Սլանցևսկի շրջանի Զասոսիե (ռուս.՝ Засосье) գյուղում, Լենինգրադի մարզ (քանդակագործ՝ Ալեքսանդր Սպրիրիդոնով)։ Ստեղծված է գյուղի բնակիչների պատվերով և «Քաղաքացիական նախաձեռնություն» մրցանակի միջոցներով։ Մտնում է «Անմեղները» հուշարձանային համալիրի կազմի մեջ, որը նվիրված է ստալինյան բռնաճնշումների զոհերին։

Նյուրա (հուշարձան)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրZasosye?
ՆյութԿավ

Նկարագրություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  «Նյուրա» հուշարձանի պատկերը Զասոսիե գյուղի կայքում

Հուշարձանը պատկերում է գյուղացի կնոջ, ով կանգնած է նորածինը ձեռքին, ավելի մեծ տարիքով երեխան կանգնած է նրան մոտ՝ փեշից բռնած։ Կինը նայում է հեռուն՝ ասես սպասելով ամուսնու վերադարձին[1]։

Համաձայն Զասոսիե գյուղի պաշտոնական կայքի նկարագրությանը՝

  «Նյուրա»-ն այն կանանց հուշարձանն է, ովքեր ապրել են ճնշված տարիներ, պատերազմներ, կոլեկտիվացումներ։ Նրանց, ովքեր մեծացրել են երեխաներին առանց հոր, վարել են հողը և հեծնվել են ձիերի փոխարեն։ Նրանց, ովքեր մինչև արյունոտ կոշտուկներ աշխատում էին մի իշխանության համար, ովքեր նրանց ազգի թշնամիներն ու ընտանիքները ոչնչացնողներն էին։  

Հուշարձանը տեղադրված է գյուղի մասնավոր հատվածում. քննարկվում է տեղափոխել ընդհանուր հողի վրա, որպեսզի այն պաշտոնական կարգավիճակ ստանա[2]։

Պատմություն խմբագրել

2013 թվականին Զասոսիե գյուղի բնակիչների նախաձեռնությամբ ընթանում է «Անմեղները» հուշարձանային համալիրի շինարարությունը, որը նվիրված է ստալինյան բռնաճնշումների զոհերին։ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին բացվել է անմեղների հիշատակի Տունը, որտեղ պահպանվում է քաղաքացիական բանտարկյալների հիշատակի գիրքը։

2015 թվականին «Անմեղները» նախագիծը պարգևատրվել է 200 հազար ռուբլիով՝ «Քաղաքացիական նախաձեռնություն» ազգային մրցանակի «Հիշատակ» անվանակարգում (Լենինգրադի մարզի Զասոսիե գյուղում ճնշամիջոցների ենթարկված բնակիչների հիշատակը պահպանելու համար)[3][4][5]։ Որոշվեց, որ այդ միջոցներով կստեղծվի գյուղացի կնոջ հուշարձան, ում ամուսինը ճնշումների է ենթարկվել, և ով մնացել էր երեխաներին միայնակ մեծացնելու այնպիսի կանանց հետ, ովքեր նույնպես առանց ամուսինների են մնացել։ Նյուրայի նախատիպը հանդիսացել է Զասոսիե գյուղի բնակիչ Աննա Նիկոլաևնա Գալակտիոնովան, ում ամուսինը ենթարկվել է ճնշումների, և ով հետագայում՝ պատերազմի ժամանակ դարձել է կոլտնտեսության ներկայացուցիչ։ Հուշարձանի ստեղծուման նախաձեռնողների խոսքերով, 1937 թվականին Զասոսիե գյուղից ձերբակալվել է 30 տղամարդ, որից 10 տարի անց՝ 1947 թվականին, գյուղ վերադարձան միայն երեքը, այդ թվում նաև Աննա Նիկոլաևնա Գալակտիոնովայի ամուսինը[6][7]։

Հուշարձանի հեղինակը դարձավ 27-ամյա քանդակագործ և ռեստավրատոր Ալեքսանդր Սպրիրիդոնովը, ով Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արվեստի ֆակուլտետի շրջանավարտն[8] և Sculpt Art դպրոցի հիմնադիրն ու ուսուցիչն է։

Հուշարձանը բացվել է 2016 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այն տեղակայված է №5 տանը, որտեղ XX դարի սկզբին տեղակայված էր կոլտնտեսության վարչությունը։ Աննա Նիկոլաևնա Գալակտիոնովայի հուշարձանի կողքին նախատեսվում է տեղադրել նրա ամուսնու՝ Գրիգոր Գրիգորևիչ Գալակտիոնովի հուշարձանը՝ որպես ստալինյան բռնաճնշումների բոլոր զոհերի խորհրդանիշ[1]։

Կարծիքներ խմբագրել

2016 թվականի հոկտեմբերի 10-ին, իր Պոզներ հեռուստահաղորդման թողարկման վերջում, Վլադիմիր Պոզները նշել է «Նյուրա» հուշարձանի բացման մասին, այն անվանելով  «ամբողջովին հիանալի իրադարձություն»[9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Куртов, Артем (2016 թ․ նոյեմբերի 2). «Жене врага народа. В деревне Засосье установили уникальный памятник». www.spb.aif.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  2. «В деревне Засосье поставили памятник женам «врагов народа» Новости». lenoblinform.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  3. «Национальная премия "Гражданская инициатива"». premiagi.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  4. «Лауреаты Национальной премии «Гражданская инициатива» установят памятник жене «врага народа»». komitetgi.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.(չաշխատող հղում)
  5. «В Москве объявили победителей премии "Гражданская инициатива"». Агентство социальной информации (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  6. «"Нюра" в память о терроре». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  7. «От Нюры до Нюрнберга». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). 2016 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  8. Громов, Алексей. «Жене «врага народа» поставят памятник в Ленинградской области». Невские Новости (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  9. «О деревне Засосье и памятнике русской крестьянке». Познер Online (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  10. Первый канал (2016-10-11), Познер - Гость Сергей Шнуров. Выпуск от 10.10.2016, Վերցված է 2019-03-26-ին {{citation}}: no-break space character in |title= at position 40 (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել