Նյուտոն Լերոյ «Նյութ» Գինգրիչ (անգլ.՝ Newton Leroy "Newt" Gingrich, հունիսի 17, 1943(1943-06-17)[2][3][4][…], Հարիսբուրգ, ԱՄՆ[5]), ամերիկացի քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս և գործարար[6]։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ (1995-1999)։

Նյուտ Գինգրիչ
անգլ.՝ Newt Gingrich
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Էմորիի համալսարան (1965)[1], Թուլեյնի համալսարան (1968)[1], Baker High School? (1961)[1], Թուլեյնի համալսարան (1971)[1], Baker High School?, Tulane University School of Liberal Arts? և Ջորջիայի քոլեջ և պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, վիպասան, գրող, ուսուցիչ և պատմաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունիսի 17, 1943(1943-06-17)[2][3][4][…] (80 տարեկան)
Ծննդավայր Հարիսբուրգ, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Newton Leroy Gingrich
Ամուսին Callista Gingrich?
 
Կայք՝ newt.org
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Քաղաքական գործունեություն խմբագրել

Նախկինում եղել է պատմության պրոֆեսոր (պատմության դոկտորական աստիճան)։ ԱՄՆ պատմության մեջ է մտել որպես «Հանրապետական հեղափոխության» գաղափարաբան։ 1994 թվականին Հանրապետական կուսակցությունը չորս տասնամյակի ընթացքում առաջին անգամ վերահսկողություն է ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ (գումարած 54 տեղ Ներկայացուցիչների պալատում՝ ընդամենը 230 տեղ, մեծամասնության մինիմումի դեպքում՝ 218 տեղ և 53 տեղ Սենատում՝ մեծամասնության մինիմումի դեպքում՝ 51 տեղ)՝ որպես սեփական ծրագիր օգտագործելով «պայմանագիր Ամերիկայի հետ» մանիֆեստ քաղաքականությունը։ 1995 թվականին Թայմի կողմից արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը։ Նույն 1995 թվականի վերջին Գինգրիչի և նախագահ Բիլ Քլինթոնի միջև լուրջ տարաձայնություններ են տեղի ունեցել[7]։ 1996 թվականի դաշնային բյուջեի ձևավորման շուրջ։ Հանրապետական մեծամասնությունը մերժել է սոցիալական ծախսերի ավելացման մասին նախագահի որոշումը, իսկ Քլինթոնը վետո է դրել ընդդիմախոսների որոշման վրա։ Փակուղուց դուրս գալու ելք այդպես էլ չի գտնվել, ինչն ազդել Է Քլինթոնի վարկանիշի վրա[8], ինչպես նաև 1996 թվականի ընտրություններում հանրապետականները 8 տեղ են կորցրել Ներկայացուցիչների պալատում[9]։ 1996 թվականին Գինգրիչը պարգևատրվել է ԱՄՆ անվտանգության քաղաքականության կենտրոնի «Կրակի պահապան» դիպլոմով։

Նյուտ Գինգրիչը եղել է Բիլ Քլինթոնի իմպիչմենտի նախաձեռնողներից մեկը[10], բայց քանի որ այդ որոշումը բավական հայտնի չէր[11], հանրապետականները 1998 թվականի հերթական միջանկյալ ընտրությունների ժամանակ 5 տեղ կորցրեցին Ներկայացուցիչների պալատում։ Գինգրիչը այդ անհաջողությունից հետո հրաժարական է տվել խոսնակի պաշտոնից և հեռացել խորհրդարանից (սակայն Քլինթոնի իմպիչենտն, այնուամենայնիվ, քննարկվել է Ներկայացուցիչների պալատում և հավանության արժանացել 1998 թվականի դեկտեմբերին)։

Վերջին տարիներին Գինգրիչը հանդես է եկել որպես քաղաքական վերլուծաբան և մեկնաբան։ 2011 թվականին իր թեկնածությունն է առաջադրել Ջորջիա նահանգի հերթական նախագահական ընտրություններում[12]։ Հանդիսանում էր Բարաք Օբամայի վարչակազմի հետևողական և կոշտ քննադատը[13]։

2012 թվականի հունվարի 21-ին վստահ հաղթանակ է տարել Հարավային Կարոլինայի նահանգում հանրապետական փրայմերիզներում[14]։

 
Փոխնախագահ Ալբերտ Գոռը, նախագահ Բիլ Քլինթոնը և Նյուտ Գինգրիչը: «Ուղերձ Ամերիկային», 1997 թվականի փետրվար

Ներկայումս ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի ավագ աշխատակից է (անգլ.՝ American Enterprise Institute

Նախագահական քարոզարշավ 2012 խմբագրել

Լրագրողներն արդեն 2011 թվականի մարտին հայտարարել էին 2012 թվականի նախագահական մրցապայքարին Նյուտ Գինգրիչի մասնակցության մասին, սակայն պաշտոնապես նա արշավն սկսել է 2011 թվականի մայիսի 11-ին՝ այդ մասին հայտարարելով Թվիթթերի և ՅուԹյուբի միջոցով։ Ըստ realclearpolitics.com կայքի` նրա ազգային վարկանիշը մինչև 2011 թվականի նոյեմբերը 5-10 տոկոս էր, իսկ նոյեմբերին Գինգրիչի վարկանիշն աճել է մինչև 35 տոկոս[15] և հանրապետական թեկնածուների շրջանում` մինչև առաջին տեղ։ Սակայն հետագայում աջակցությունը նվազել է և կազմել շուրջ 25 տոկոս, իսկ հարցումներում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Գինգրիչն արդյունքում առաջ է անցել միայն Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիից։

Նյուտը պարտվել է[16] Այովայի (4-րդ տեղ) և Նյու Հեմփշիրի (4-րդ տեղ) առաջին ընտրություններում, սակայն հաղթել է Հարավային Կարոլինայում։ Աստիճանաբար նա դարձել է հանրապետական թեկնածուներից երրորդը՝ Ռոմնիից և Փենսիլվանիայի նախկին սենատոր Ռիք Սանտորումից հետո։ Նրա հաջորդ հաջողությունը ընտրությունների ժամանակ եղել է 2012 թվականի մարտի 6-ին Ջորջիա նահանգում տարած «սուպեր-երեքշաբթիի» հաղթանակը[17]։

Նրա քարոզարշավը Ժակ Բեռլիներբլաուն անվանել է «անմոռանալի աղմկոտ»[18]։

Քաղաքական հայացքներ խմբագրել

Գինգրիչը վառ արտահայտված աջ-պահպանողական թեկնածու է[19]։ Նա դեմ է աբորտներին[20], շրջակա միջավայրի պահպանման և «սոցիալական» ավելորդ ծախսերին[21][22], նույնասեռ ամուսնություններին և անօրինական ներգաղթմանը[23], կողմ է ահաբեկչության դեմ անզիջում պայքարին[24][25]։ Գինգրիչն աջակցում է դաշնային օրենսդրության ստեղծմանը, որն արգելում է Միացյալ Նահանգների ցանկացած իրավասության մեջ շարիաթի կիրառումը դատարաններում[26]։ Արտաքին քաղաքականության մեջ Գինգրիչը «վտարանդի երկրների» նկատմամբ «կոշտ որոշումների» կողմնակից է[27]։ Նյուտ Գինգրիչը բացասաբար է արտահայտվում նախագահ Բարաք Օբամայի գործունեության մասին, նրան հրապարակայնորեն անվանել է «պատմության մեջ ամենաարմատական նախագահը» և պնդել է, որ անհրաժեշտ է «փրկել Ամերիկան» և կանգնեցնել «Օբամայի աշխարհիկ սոցիալիստական մեքենան»[28][29]։ Նախկին խոսնակը 2010 թվականին քննադատել է նաև Էնդի Քարդին՝ Ջորջ Ուոքեր Բուշի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին[30]։

Տնտեսություն խմբագրել

Գինգրիչն աջակցում է մասնավոր բիզնեսին և նրա ազատությանը պետական միջամտությունից։ Նա դեմ է հարկերի ավելացումը, որոնք հետագայում ծախսվում են սոցիալական նպաստների վրա, և դրանով իսկ ստեղծվում է աղքատության «պահանջարկ»[31]։

Հետաքրքրություններ խմբագրել

Գինգրիչը զբաղվում է հնէաբանությամբ[32] և աստղագիտությամբ[33][34]։

Կրոնական հայացքներ խմբագրել

Նյուտը մեծացել է լյութերական ընտանիքում[35]։ Նա դպրոցն ավարտելուց հետո եղել է հարավային բապտիստ, սակայն 2009 թվականի մարտի 29-ին անցել է իր կնոջ՝ Կալիստա Բիսեկի դավանանքին՝ կաթոլիկությանը[36][37]։ Նա այդ որոշումը վերջնականապես կայացրել է 2008 թվականին, երբ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը պաշտոնական այցով գտնվում էր ԱՄՆ-ում[38]։

Անձնական կյանք խմբագրել

  • Երեք անգամ ամուսնացել է․ առաջին ամուսնությունից ունի 2 դուստր։
  • Ավագ դուստրը՝ Քեթի Գինգրիչ Լաբբերսը, Գինգրիչ Քումունիքեյշնսի նախագահն է[39], իսկ կրտսեր դուստրը՝ Ջեքի Գինգրիչ Կաշմենը՝ գրող, պահպանողական սյունակագիր, և քաղաքական մեկնաբան[40], որի գրքերը ներառում են 5 սկզբունքներ հաջող կյանքի համար, որի համահեղինակն է նաև Նյուտ Գինգրիչը։
  • 1998 թվականին բացահայտվել է նրա ապօրինի կապը Կալիստա Բիսեկի հետ, որը դարձել է նրա 3-րդ կինը։
  • Նյուտ Գինգրիչի քույրը՝ Կանդիս Գինգրիչը, չի թաքցնում իր համասեռամոլությունը և ակտիվորեն մասնակցում է գեյերի և լեսբուհիների իրավահավասարության համար մղվող պայքարին[41]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119450127 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «The house that Newt built». The Washington Post. 2011 թ․ նոյեմբերի 26.
  7. Alan Fram (1995 թ․ նոյեմբերի 13). «Clinton Vetoes Borrowing Bill -- Government Shutdown Nears As Rhetoric Continues To Roil». Associated Press. The Seattle Times. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
  8. Yglesias, Matt (2010 թ․ նոյեմբերի 1). «Did the 1995 Government Shutdown Boost Public Approval of Bill Clinton?». ThinkProgress. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
  9. Langer, Gary (2007 թ․ սեպտեմբերի 28). «Gingrich as Speaker: Remembering When». ABC News. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. By JAKE TAPPER (@jaketapper) (2007 թ․ մարտի 9). «Gingrich Admits to Affair During Clinton Impeachment – ABC News». Abcnews.go.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  11. «The Speaker Steps Down», The New York Times, November 8, 1998.
  12. Hamby, Peter (April 23, 2010) «Gingrich to help Iowa GOP raise money» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine, CNN.com. Retrieved April 23, 2010.
  13. http://www.newt.org/welcome Paychecks or Food Stamps? | Newt.org
  14. «В Южной Каролине выбрали соперника Б.Обамы :: Политика :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  15. RealClearPolitics — Election 2012—2012 Republican Presidential Nomination
  16. RealClearPolitics — Latest Election Polls
  17. ИТАР-ТАСС: На первичных выборах в Джорджии побеждает Гингрич
  18. Секуляризм – это не атеизм | Мир | ИноСМИ - Все, что достойно перевода
  19. «Gingrich's presidential step raises questions for Fox News». CNN. 2011 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  20. «Protecting Life and Religious Liberty». Newt 2012. Newt Gingrich 2012 Presidential Election Candidate Headquarters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  21. Amira, Dan (November 15, 2011). "The Many Egregious Flip-flops of Newt Gingrich ". New York.
  22. Miller, Emily (2011 թ․ հունվարի 19). «ObamaCare Repeal Passes the House». Human Events. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
  23. Marr, Kendra (2010 թ․ դեկտեմբերի 2). «Newt Gingrich wants immigration overhaul». Politico. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  24. Newt Gingrich’s Urge to Terrify and Spy on Americans
  25. The Quotable Newt Gingrich
  26. Ure, Laurie (2010 թ․ նոյեմբերի 1). «Oklahoma voters face question on Islamic law». CNN. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.
  27. Abramowitz, Michael (2006 թ․ հուլիսի 19). «Conservative Anger Grows Over Bush's Foreign Policy». The Washington Post. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  28. «Gingrich: 'The Secular Socialist Machine Represents As Great A Threat To America As Nazi Germany». Liberaland. Alan Colmes. 2010 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  29. Gingrich, Newt (2010 թ․ ապրիլի 8), Becoming the Party of Yes, 2010 Southern Republican Leadedhip Conference, New Orleans: Newt.org, Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին {{citation}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն) Արխիվացված է Հունվար 2, 2011 Wayback Machine-ի միջոցով:
  30. Barr, Andy (2010 թ․ սեպտեմբերի 13). «Andy Card: Newt Gingrich is not 'helpful'». Politico. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  31. «Реванш консерваторов». Lenta.ru. 23 января 2012.
  32. Hendrik Hertzberg (1995 թ․ հուլիսի 17). «Cookie Monster». The New Yorker.
  33. Gingrich, Newt (2008 թ․ հունիսի 30). «Space first, NASA second». Aviation Week & Space Technology.
  34. «A few words with Newt Gingrich». The Space Review. 2006 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին.
  35. «Religion still affects voters' views of candidates». The Republic. 2011 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին. {{cite web}}: Invalid |url-status=410 (օգնություն)(չաշխատող հղում)
  36. «Newt swims the Tiber». GetReligion. 2009 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  37. New York Times: «Gingrich Represents New Political Era for Catholics» December 17, 2011
  38. «Newt Gingrich on why he became a Catholic». Politico.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  39. Robert Yoon (2011 թ․ մարտի 2). «Fox-less Newt remains gainfully employed». CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
  40. «Jackie Gingrich Cushman—Conservative Columnist and Political Commentator». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին.
  41. Speaker’s Sister Now Speaking Out(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուտ Գինգրիչ» հոդվածին։