Նյորդլինգեն (գերմ.՝ Nördlingen), քաղաք Գերմանիայում, շրջանային կենտրոն։ Գտնվում է Բավարիա հողում։

Քաղաք
Նյորդլինգեն

Nördlingen

Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀողԲավարիա
ՕբերբուրգոմիստրՀերման Ֆաուլ
Մակերես68,10 կմ²
ԲԾՄ441 մ
Խոսվող լեզուներգերմաներեն
Բնակչություն19 023 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+49 9081
Փոստային ինդեքս86720
Փոստային դասիչ86720
Ավտոմոբիլային կոդDON (до 1972: NÖ)
Պաշտոնական կայքnoerdlingen.de
Նյորդլինգեն (Գերմանիա)##
Նյորդլինգեն (Գերմանիա)
Նյորդլինգեն (Բավարիա)##
Նյորդլինգեն (Բավարիա)
Նորդլինգենը մոտ 1650 թվականին
Նյորդլինգենի կայարան

Ենթարկվում է Շվաբիա վարչական շրջանին։ Ընդգրկված է Դոնաու֊Ռիս շրջանի մեջ։ Բնակչությունը կազմում է 19 023 մարդ (2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով[1])։ Զբաղեցնում է 68,10 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 09 7 79 194։

Քաղաքը տեղակայված է Նորդլինգենյան Ռիս հովտի կենտրոնում, որը ձևավորվել է երկնաքարի անկման հետևանքով։ Նյորդլինգենը նաև եղել է երկու պատերազմների ռազմաճակատ՝ Երեքհարյուրամյա պատերազմի ժամանակ։

Այսօր սա Գերմանիայի այն երեք քաղաքներից մեկն է, որտեղ ամբողջովին պահպանվել են քաղաքային պարիսպները (մյուս երկու քաղաքներն են Տաուբերի Ռոտենբուրգը և Դինքելսբյուլը)։

Քաղաքում կան թանգարաններ, ինչպիսիք են Բավարիայի երկաթուղային թանգարանը, Քաղաքային թանգարան, Քաղաքային պարիսպների թանգարան (գերմ.՝ Stadtmauermuseum) և ուրիշներ։

Նյորդլինգենը այն առաջին բողոքական քաղաքներից մեկն էր, որն իր մասնակցությունն էր ունեցել 1529 թ. Շպեյերի բողոքական ակցիաներին։ 1802 թվականին Նյորդլինգենը, մտնելով Բավարիայի կազմում, դադարեց լինել կայսերական ազատ քաղաք։

Նորդլինգենում ծնված անձինք խմբագրել

  • Ռոբերտ Բեյշլագ (1838—1903) — գերմանացի գեղանկարիչ։
  • Գերդ Մյուլեր — գերմանացի ֆուտբոլիստ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։
 
Քաղաքի համայնապատկերը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bayerisches Landesamt für Statistik und Datenverarbeitung – Fortschreibung des Bevölkerungsstandes, Quartale (hier viertes Quartal, Stichtag zum Quartalsende)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.