«Նմանակը» (ռուս.՝ Двойник ), Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու վիպակը, որը գրվել է 1845-1846 թվականներին և առաջին անգամ հրատարակվել է 1846 թվականի փետրվարի մեկին «Отечественные записки»(«Հայրենական գրառումներ») ամսագրի երկրորդ համարում «Պարոն Գոլյադկինի արկածները»(«Приключения господина Голядкина») ենթավերնագրով։

Նմանակը
ռուս.՝ Двойник
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՆովել
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1845
ԿերպարներQ29561715?
Հրատարակվել է1846
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/dostojew/doppelga/doppelga.html
 The Double

Ստեղծման պատմություն խմբագրել

Պատմվածքի միտքը և նրա գրելու սկիզբը վերաբերում են 1845 թվականին, երբ հեղինակը վերջացրեց աշխատանքը «Խեղճ մարդիկ» վեպի վրա[1]։ Գոլյադկինի կերպարի հիմքում, որոշ տվյալներով, ընկած են գրող Յակով Բուտկովի առանձին բնավորության գծեր[2]։

Մինչ «Նմանակի» ավարտելը Դոստոևսկին կարդում էր առանձին գլուխները Բելինսկու խմբակի երեկոներում, որտեղ նրանք ունենում էին մեծ հաջողություն։ Վիպակը դուր եկավ Տուրգենևին, հենց ինքը Բելինսկին հիացած էր[3]։ Սակաըն ամբողջական տեքստի հայտնվելուց հետո վիպակը Բելինսկու խմբակում հիասթափություն առաջացրեց, և դա ստիպեց հեղինակին վերագնահատել ստեղծագործությունը[4]։ Բացասական արձագանքները ստիպեցին Դոստոևսկուն մտածել վիպակի խմբագրման մասին 1846 թվականին, որը նրան հաջողվեց միայն 1866 թվականին. սկզբում խանգարեց ազատազրկումը Պետրոխեվսկու գործի համար, այնուհետև հաջորդող աքսորը։ Դրանից հետո «Նմանակի» նոր տարբերակի ստեխծման աշխատանքները անընդհատ հետաձգվում էին[5]։

1846 թվականի հունվարի 24-ին գրաքննադատությունը թույլատրեց վիպակի հրատարակումը։ Առաջին անգամ տպագրվել է 1846 թվականին «Отечественные записки»(«Հայրենական գրառումներ») ամսագրի երկրորդ համարում «Պարոն Գոլյադկինի արկածները»(«Приключения господина Голядкина») ենթավերնագրով[3]։

Գլխավոր հերոսներ խմբագրել

Տիտուլյար խորհրդական Յակով Պետրովիչ Գոլյադկին, մանր, միայնակ չինովնիկ, վախենում է շրջապատող մարդկանցից և զգում է գործընկերների ատելությունը, նրա «ճանաչված լինելու» ցանկությունը ավարտվում է անհարմար դրությամբ[6]։ Գոլյադկինի հիմնական նախատիպը համարվում է գրող Յակով Պետրովիչ Բուտկովը[7][2]։

Սյուժե խմբագրել

 
Ելենա Պետրովնա Սամոկիշ-Սուդկովսկայայի նկարազարդումը, 1895 թ.

Արթնանալով մի նոյեմբերյան առավոտին ոչ մեծ պտերբուրգյան բնակարանում, տիտուլյար խորհրդական Յակով Պետրովիչ Գոլյադկինը հոգսերի մեջ է։ Սկզբից ուղեվորվում է բժիշկ Կրեստյան Իվանովիչ Ռոըտենշպիցի մոտ, որի մոտ ինքն իրեն կցկտուր անվանում է համեստ, պարզունակ մարդ։ Գոլյադկինին վրդովեցնում է, որ խոսակցություններ են գնում, թե նա խոստացել է ամուսնանալ գերմանուհի Կարոլինա Ավանովնայի հետ։ Նա հրաժարվում է բուժումից և խոստանում է ընդունել ավելի վաղ նշանակված դեղերը։ Ամբողջ օրը Գոլյադկինը տեղաշարժվում է քաղաքով։ Երեկոյին մոտ գնում է պետական խորհրդականի Օլսուֆիյ Իվանովիչ Բերենդեեվի մոտ ճաշի և պարահանդեսի, որը կազմակերպված էր նրա աղջկա՝ Կլառա Օլսուֆեվնայի ծննդյան կապակցությամբ, բայց նրան ներս չեն թողնում։ Գոլյադկինին խռովեցնում է, որ իր ղեկավարի զարմիկը տրամադրված է նշանվել Կլարա Օլսուֆեվնայի հետ։ Յակով Պետրովիչը մտնում է հետնամուտքից և գաղտնի սողոսկում է պարասրահ, որտեղից նրան մի շարք անհարմար և վիրավորական գորխողություններից հետո դուրս են հանում փողոց։

Ձյունոտ գիշերը Գոլյադկինը մոլուցքի մեջ փախչում է բոլորից և մի քանի անգամ ճանապարհին հանդիպում է անցորդի, որը հիշեցնում է հենց իրեն։ Հետևելով անծանոթին, Գոլյադկինը վերադառնում է իր բնակարան, որտեղ հայտնաբերում է, որ դա մեկ ուրիշ պարոն Գոլյադկին էր, նրա նմանակը։ Հաջորդ օրը պարզվում է, որ այդ նմանակի անունը նույնպես Յակով Պետրովիչ Գոլյադկին է, և նրան ընդունել են աշխատանքի նույն բաժանմունք։ Նոր Գոլյադկինը բացատրվում է ավագ Գոլյադկինի հետ նրա բնակարանում, որից հետո հերոսը համակրում է նրան։ Արդեն հաջորդ օրը կրտսեր Գոլյադկինի պահվածքը փոխվում է։ Աշխատելով գոհացնել ղեկավարությանը, նա իրական Գոլյադկինի աշխատանքը ներկայացնում է որպես իր աշխատանք, որից հետո մնացած չինովնիկների աչքի առաջ վիրավորում է ավագ Գոլյադկինին և չքվում է, չտալով Գոլյադկինի հնարավորություն առարկելու և բացատրվելու։ Նոր Գոլյադկինին բացատրություն պահանջող նամակ գրելու փորձը չի ստացվում. նա խնդրում է խառային իմանալ տիտուլյար խորհրդական Գոլյադկինի հասցեն, բայց ծառան հաղորդում է նրան իր սեփական հասցեն։

Հաջորդ օրը Գոլյադկինը արթնանում է ցերեկվա մեկին, ուշանալով աշխատանքից։ Բաժանմունքի մոտ գրագրի միջոցով փոխանցում է նամակը կրտսեր Գոլյադկինին, բայց ինքը մտնում է բաժանմունք միայն մթնշաղին։ Գործընկերները վիրավորական հետաքրքրասիրությամբ նայում են նրան։ Նոր Գոլյադկինի հետ զրույցը չի ստացվում նաև սրճարանում։ Ավագ Գոլյադկինը գրպանում գտնում է նամակ, առավոտյան փոխանցված գրագրի կողմից, որտեղ Կլարա Օլսուֆեվնան խնդրում է փրկել ու տանել իրեն, և ժամադրում է նրան գիշերվա ժամը երկուսին։ Յակով Պետրովիչը։ Գոլյադկինը գնում է Բերենդեեվի մոտ սպասելու Կլարա Օլսուֆեվնայի ազդանշանին։ Յակով Պետրովիչին նկատում են տան մոտ և տանում են սենյակ, որտեղ բոլորը ցավակցանքով են նայում նրան։ Սենյակում հայտնվում է Կրեստյան Իվանովիչը և տանում է Յակով Պետրովիչին իր հետ։ Հերոսը սարսափով նկատում է, որ դա առաջվա Կրեստյան Իվանովիչը չէ, այլ ուրիշ, սարսափելի Կրեստյան Իվանովիչն է. «Ցավոք։ Նա դա շուտվանից էր արդեն կանխազգում»։

Արձագանքներ և գրախոսություններ խմբագրել

Հենց Դոստոևսկու կողմից մի քանի գլխի ընթերցումը Բելինսկու երեկոյի ընթացքում 1845 թվականին թողեց դրական ազդեցություն հավաքվածների մոտ։ Դոստոևսկին այդ առիթով հիշում էր. «Բելինսկին համառորեն պնդում էր, որպեսզի ես կարդամ նրա մոտ թեկուզ երկու-երեք գլուխ այդ վիպակից... Երեկոյին, հիշում եմ, ներկա էր Իվան Սերգեևիչ Տուրգենևը, լսեց իմ կարդացածի միայն կեսը, գովեց և գնաց, ինչ որ տեղ շատ էր շտապում։ Երեք կամ չորս գլուխը, որոնք ես կարդացի, Բելինսկուն անչափ դուր եկան»[8]։ Դմիտրիյ Գրիգորևիչը նույնպես հաստատեց, որ Բելինսկին «տեղ-տեղ չէր կարողանում թաքցնել իր հիացմունքը», լսողների ուշադրությունը գրավելով նրա վրա, որ այդ տեսակ հոգեբանական նրբությունները կարող էր ցույց տալ միայն Դոստոևսկին[9]։ Պավել Աննենկովը հիշատակում էր, որ Բելինսկիին դուր եկավ վիպակի յուրօրինակ թեման[9]։ Դոստոևսկուն համակրող Բելինսկին «Պետերբուրգյան հավաքածու»-ի («Петербургский сборник») վերաբերյալ գրախոսության մեջ անվանեց «Նմանակը» այնպիսի ստեղծագործություն, որով «շատերի համար կլիներ փառավոր և փայլուն անգամ ավարտել իր գրական ասպարեզը»[9]։

Սակայն 1846 թվականի փետրվարի 1-ի առաջին ամբողջական տպագրությունից հետո «Отечественные записки»(«Հայրենական գրառումներ») ամսագրի երկրորդ համարում, Բելինսկու և նրա խմբակի մարդկանց կարծիքը փոխվեց։ Վիպակը հիասթափություն առաջացրեց։ Քննադատները անվանեցին ստեղծագործությունը ձանձրալի և չափից շատ ձգձգված։ Այդ առիթով Դոստոևսկին գրել է իր եղբորը. «Բելինսկին և բոլորը դժգոհ են ինձնից Գոլյադկինի համար...Բայց ինչն է ամենածիծաղելին, որ բոլորը բարկանում են իմ վրա ձգձգվածության համար և բոլորը մեկ առ մեկ գլուխները կորցրած ընթերցում են և վերընթերցում են գլուխները կորցրած...Միտքը, որ ես հուսախաբ եմ արել և փչացրել եմ բանը, որը կարող էր դառնալ վեհ գործ, սպանում էր ինձ։ Ինձ Գոլյադկինը զզվելի է դարձել»[4]:Չնայած դրան, ցույց տալով բացասական արձագանք վիպակին, Բելինսկին 1846 թվականի փետրվարին և մարտին կրկնեց սկզբնական դրական գնահատականը։ Ձգձգվախությունը քննադատը բացատրեց երիտասարդ և անփորձ հեղինակի «հարստությամբ» և «անչափ բեղունությամբ», որն ունի հսկա տաղանդ։ Գլխավոր հերոսի լեզուն և հասկացությունները բացատրում էր որպես Դոստոևսկու հեղինակային յուրաձևություն, իսկ չափից շատ կրկնությունները և գործող անձանց խոսքի նմանությունը, Բելինսկու կարծիքով, չի խանգարի նրա ամբողջական ընթերցմանը[10]։

Վիպակի կտրուկ բացասական գնահատականով հանդես եկավ 1840-ական թվականների հետադիմական և սլավոնաֆիլ քննադատությունը։ Լեոպոլդ Բրանտը իր փետրվարի 28-ին «Հյուսիսային մեղու»(«Северная пчела») թերթում տպագրված արձագանքում, անվանեց տվյալ ստեղծագործությունը բազմաբառ, գլխավոր հերոսի «անվերջ ձգձգված» և «մահացու հոգնեցնող» ձանձրալի արկածների շարադրանք։ Քննադատը նշում է ստեղծագործության խորության բացակայությունը, Գոլյադկինի բացարձակ ոչ ծիծաղելի վրիպումները, որոնք հեղինակը փորձում էր ներկայացնել որպես ծիծաղելի[11]։ «Մոսկվիտյանին» ամսագրում տպագրվեց Ստեփան Շվիրյովի բացասական արձագանքը, որտեղ գրական քննադատը վրդովված էր վիպակի չափից դուրս նմանությամբ Գոգոլի ստեղծագործությունների հետ և համեմատեց «Նմանակին» «յուղոտ ճաշից հետո ձանձրալի սարսափի» հետ։ Չնայած դրան Շվիրյովը մատնանշում է Դոստոևսկու «դիտորդի տաղանդը» և «պատվախնդրության իշխանությունը մարդու նկատմամբ» մտքի առկայությունը[12]։ Կոնստանտին Ակսակովը «1847 թվականի մոսկովյան գրական և գիտական հավաքածու»-ում(«Московский литературный и ученый сборник на 1847 год») անվանել է Դոստոևսկուն Գոգոլի վառ ընդօրինակող, որը անցել է ընդօրինակման և փոխառման միջև ընկած սահմանը։ Քննադատի կարծիքով, նման վիպակի հեղինակը չունի «պոետիկ տաղանդ»[13]։ Ապոլոն Գրիգորևը տեսավ վիպակում «մանրոգի անձի» վերին աստիճանի պատկերում, որի համար նա դատապարտում էր 1840-ական թվականների «նատուրալ դպրոցի» հեղինակներին։ 1847 թվականի մարտին «Մոսկովյան քաղաքային թռուցիկ»(«Московский городской листок») թերթում անվանեց «Նմանակը» «ախտաբանական, թերապևտիկ, բայց ոչ մի գրամ գրականական» ստեղծագործություն, մատնանշելով հեղինակի չափից դուրս ներթափանցումը չինովնիկների կյանքի մեջ[14]։ «Ժողովրդական լուսավորության նախարարության ամսագրում»(«Журнале Министерства народного просвещения») «Նմանակի» գործող անձանց զրույցները անվանվել են «անտանելի կրթված ընթերցեղների միջավայրի համար»[15]։

Ի պատասխան բացասական արձագանքների Բելինսկին «Հայացք 1846 թվականի ռուս գրականությանը»(«Взгляд на русскую литературу 1846 года») հոդվածում նորից կրկնեց Դոստոևսկու ահռելի տաղանդի մասին միտքը, նրա նշանակալի գեղարվեստական վարպետությունը, «Նմանակի» «խելքի և իսկության անհունությունը»։ Հաջողության բացակայությունը հանրության մեջ քննադատը բացատրում է գրողի տաղանդը գրագետ տնօրինելու անկարողությունով։ Բելինսկու կարծիքով, հարկավոր էր կրճատել վիպակը մեկ երրորդը, դրանով նվազեցնելով «ֆանտաստիկ կոլորիտը»[15]։ Վալերան Մայկովը «Հայրենական գրառումներ»(«Отечественные записки») ամսագրի «Ինչ ոչ բան ռուս գրականության մասին 1846 թվականին»(«Нечто о русской литературе в 1846 году») հոդվածում բարձր է գնահատել վիպակի սոցիալական և բարոյահոգեբանական պրոբլեմատիկան, որը պատկերում է «հոգու անատոմիան, մահացող բարեկարգ հասարակության մեջ մասնավոր հետաքրքրությունների անջատվածության գիտակցման պատճառով»։ Քննադատի կարծիքով, հենց այդ անջատվածությունով են պայմանավորված Գոլյադկինի վախերը և նրա սոցիալապես անպաշտպանվածության զգացումը։ Մայկովը դրական է գնահատել Դոստոևսկու մարդկային հոգիներ ներթափանցելու կարողությունը[16]։

Գրականության ազդեցությունը վիպակի վրա խմբագրել

Ինչպես ուրիշ Դոստոևսկու վաղ ստեղծագործություններում, Նմանակում նկատելի է Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունների ազդեցությունը, հատկապես նրա «Պետերբուրգյան վիպակների»(«Петербургские повести»): Դա արդեն նկատվում է առանձին գործող անձանց անուններում, այնպիսին ինչպիսին Պետրուշկա, կամ Կարոլինա Իվանովնա; թաքնված նշանակությամբ անունների ստեղծման մեջ. Գոլյադկինի ազգանունը առաջացել է «գոլ»(«голь»)բառից, որը նշանակում է աղքատություն, իշխանուհի Չեվչեխանովայի ազգանունը հատուկ արված է հեղինակի կողմից անբարեհունչ[17]։

Ստեղծագործության սյուժեի վրա նշանակալի չափով ազդել է «Խենթի գրությունները»(«Записки сумасшедшего»), իսկ գլխավոր հերոսի բախման մտքի վրա իր նմանակի հետ՝ «Քիթը»(«Нос») վիպակը։ Վիպակի առանձին հատվածներում նույնպես նկատվում է Գոգոլի ուրիշ ստեղծագործություններ հետ կապը։ Այդպիսով, Գոլյադկինի և Պետրուշկայի երկխոսությունը հղում է կատարում դեպի «Նշանդրեք» («Женитьба»), իսկ Բերենդեեվի պարահանդեսը՝ «Մեռած հոգիներ» («Мёртвые души»): Վիպակի գլխավոր հերոսը իր պահվածքով և սովորություններով հիշեցնում է գոգոլյան չինովնիկներին։ Շրջապատող աշխարհի մասին գիտելիքները Յակով Պետրովիչը ստանում է Օսիպ Սենկովսկիյի «Ընթերցման համար գրադարան»(«Библиотека для чтения») և Ֆադեյ Բուլգարինի «Հյուսիսայի մեղու»(«Северная пчела») ամսագրերից։ Ընդ որում Դոստոևսկին, հետևելով Գոգոլին, միաժամանակ պատկերում է իր հերոսի հոգեկան աշխարհը և անում է երգիծական հարձակումներ դեպի Սենկովսկին և Բուլգարինը[17]։ Ի տարբերություն Գոգոլի ստեղծագործությունների, Դոստոևսկու վիպակի իրադարձությունները ավելի դինամիկ են, իսկ գործողությունները, ընդհանուր առմամբ, ուղղված են դեպի ողբերգական-ֆանտաստիկ պլան, միաժամանակ տեղի ունենալով ինչպես իրական Պետերբուրգում, այնպես էլ գլխավոր հերոսի գրգռված երևակայության մեջ[18]։

Չինովնիկների աշխարհում մարդու դիմազրկման և երկվության մոտիվները վիպակում կարող էին ներշնչված լինեն Դոստոևսկուն Էրնեստ Գոֆմանի «Սատանայի էլիկսիրները»(«Эликсиры сатаны») վեպի և Էդգար Պոյի «Վիլյամ Վիլսոն» պատմվածքի կողմից[19][20]։ Երկվության թեմայի վրա ռուս գրողների շարքից աշխատել են Անտոնիյ Պոգորելսկին իր 1828 թվականի «Նմանակը, կամ Իմ երեկոները Մալորոսիայում»(«Двойник, или Мои вечера в Малороссии») հավաքածուում, և Ալեկսանդր Վելտմանը իր 1838 թվականի «Սիրտը և միտքը»(«Сердце и думка») վեպում[2]։

«Քուրջ մարդու» ողբերգական համադրությունը «Նմանակում», որը վերաբերում է ծեծված և նվաստացած մարդու ճակատագրին, հայտնված Դոստոևսկու մոտ դեռ «Խեղճ մարդկանց» մեջ, Ֆրիդլենդերի կարծիքով, կարող էր հայտնվել Իվան Լաժեչնիկովի «Սառցե տուն»(«Ледяной дом») վեպից, որտեղ այդպես էր անվանված գործող անձանցից մեկը։ Դոստոևսկին բարձր էր գնահատում այդ վեպը, ինչպես նաև նրա հեղինակին[18]։

Գեղարվեստական յուրահատկություններ խմբագրել

Երկվություն խմբագրել

Բացի ռուսական և արտասահմանյան հեղինաների ազդեցությունը, երկվության մոտիվի մշակման պատճառ կարող էին հանդիսանալ նաև Դոստոևսկու սեփական ապրումները, որոնք նա զգում էր մանկությունից. լսողական հալյուցինացիաներ, վախեր, տեսիլքներ[19]։

Հետագայում նմանակները հայտնվում են Դոստոևսկու տարբեր ստեղծագործություններում, սկսած «Գրություններ ընդհատակից»(«Записки из подполья») և վերջացրած «Կարամազով եղբայրներով»(«Братья Карамазовы»)[9]:

Ազդեցություն և ադապտացիաներ խմբագրել

Վիպակի մոտիվները զարգացան մոդերնիզմի գրականության մեջ՝ Անդրեյ Բելիյ «Պատմվածք № 2»(«Рассказ № 2»), Վ. Նաբոկով «Լրտես»(«Соглядатай»): Երկվության մասին հանրահայտ «Դոկտոր Ջեկիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմություն»(«Странная история доктора Джекила и мистера Хайда») վիպակի հեղինակը բացահայտ հիանում էի Դոստոևսկով և ընդօրինակում էր նրան[21]։ Բերնարդո Բերտոլուչին օգտագործել է «Նմանակի» առանձին մոտիվները 1968 թվականի «Խաղընկեր»(«Партнёр») ֆիլմում։ Դոստոևսկու վիպակի ազդեցությունը խոստովանում է նաև Սկոտ Կոզարը, որը հանդիսսանում է «Մեքենավար»(«Машинист») ֆիլմի սցենարիստը։

1964 թվականին էկրան բարձրացավ հարավսլավական «Թշնամի»(«Враг») ֆիլմը, ռեժիսոր Ժիվոին Պավլովիչ, «Նմանակ» վիպակի մոտիվներով[22]։

ԽՍՀՄ-ում վիպակը էկրանավորվել է միայն հեռուստաբեմադրության տեսքով։ Դրանից հետո Ռուսաստանի ռադիոն պատրաստեց աուդիոգիրք, որտեղ վիպակի խիստ կրճատված տեքստը կարդում է Սերգեյ Գարմաշը։ 1997 թվականին ռեժիսոր Ռոման Պոլանսկին սկսեց վիպակի էկրանավորումը, բայց ծրագիրը ստիպված դադարեցին, քանի որ նկարահանման հրապարակը լքեց գլխավոր հերոսի դերակատարը՝ Ջոն Տրավոլտան[23]։

2013 ովականի սեպտեմբերի 7-ին միջազգային վարձույթ դուրս եկավ Ռիչարդ Այոադի «Նմանակ» ֆիլմը, նկարահանված վիպակի մոտիվներով:Գլխավոր դերը կատարեց Ջեսսի Այզենբերգը։

Գրականություն խմբագրել

  • Альтман М. С. Достоевский. По вехам имен. — Саратов: Издательство Саратовского университета, 1975. — 280 с.
  • Накамура К. Словарь персонажей произведений Ф. М. Достоевского. — Санкт-Петербург: Гиперион, 2011. — 400 с. — ISBN 978-5-89332-178-4
  • Фридлендер Г. М. Примечания // Ф. М. Достоевский. Полное собрание сочинений в тридцати томах / под ред. Г. М. Фридлендера. — Ленинград: Наука, 1972. — Т. 1. — 520 с. — 200 000 экз.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Двойник». Сетевое издание «Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества». Վերցված է 8 сентября 2017-ին.
  • «Первая прижизненная публикация в «Отечественных записках» (1846 г.)». Сетевое издание «Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества». Վերցված է 8 сентября 2017-ին.
  • «Отдельное прижизненное издание Ф. Стелловского (1866 г.)». Сетевое издание «Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества». Վերցված է 8 сентября 2017-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նմանակը (վիպակ)» հոդվածին։