Նկոսիլատի Նիատի (անգլ.՝ Nkosilathi Nyathi, 2004, Վիկտորիա), շրջակա միջավայրի պաշտպանության զիմբաբվեցի ակտիվիստ։ Շրջակա միջավայրն սկսել է պաշտպանել 10 տարեկանից և հանդես է գալիս կարևոր որոշումների կայացման գործում երիտասարդներին ներգրավելու օգտին[1][2]։ Կարծում է, որ կլիմայական արդարության ապահովման ուղղությամբ երիտասարդության ջանքերը չեն կարող իրականացվել, եթե նրանք չեն կարողանում ելույթ ունենալ և որոշումներ կայացնել տարբեր կառույցներում[3]։ 2019 թվականին Նկոսիլատին ներկա է գտնվել Մադրիդում (Իսպանիա) կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովին և արշավ է անցկացրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկելու համար[4]։

Նկոսիլատի Նիատի
Ծնվել է2004
ԾննդավայրՎիկտորիա
Քաղաքացիություն Զիմբաբվե
Մասնագիտությունբնապահպան և Կլիմայական ակտիվիստ

Գործունեություն խմբագրել

Նկոսիլատի Նիատին մեծացել է Վիկտորիա ջրվեժից ոչ հեռու։ Շրջակա միջավայրի պաշտպանության ուղի է բռնել այն օրվանից հետո, երբ Վիկտորիա ջրվեժի մոտ տեսել է աղբակույտ, ինչից հետո սկսել է ավելի լավ գիտակցել շրջակա միջավայրի խնդիրները[5]։ Իր երկրում կլիմայի փոփոխության հետևանքներն սկսել է նկատել, երբ նա 11 տարեկան էր՝ Զիմբաբվեի Չամաբոնդո տարրական դպրոցի 5-րդ դասարանում սովորելու տարիներին[6]։ 2019 թվականին Վիկտորիա ջրվեժում ուժեղ երաշտ է եղել[2][7][8]։ Կլիմայի փոփոխության հետևանքով Զիմբաբվեի շուրջ 7,7 միլիոն բնակիչ պարենամթերքի պակաս է զգացել, իսկ Հարավային Աֆրիկայի 45 միլիոն բնակիչներն ապագայում կարող են սովի բախվել[9][10][11]։ Նաև նկատվում է թերսնման աննախադեպ մակարդակ, որը Զիմբաբվեի ութ շրջաններում գերազանցում է հինգ տոկոսը։ Իր երկրում այս բոլոր խնդիրները դրդել են նրան սկսել հասարակությանը պատմել կլիմայի փոփոխության մասին և անընդհատ կոչ անել կրճատել գլոբալ արտանետումները։ Նա խոստացել է պայքարել, քանի դեռ համաշխարհային առաջնորդները չեն սկսել լուրջ միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում[12]։

Եղել է Օզոնի պաշտպանների ակումբի ղեկավարը իր տարրական դպրոցում[8]։ 2016 թվականին նա հանդես է եկել իր տարածքում կենսագազի առաջին գործարանի ստեղծման օգտին՝ թափոնները էներգիայի արտադրության վերածելու համար[13]։ Կենսագազի կայանը այժմ էներգիա է արտադրում ուսանողական սննդի պատրաստման համար[12]։ Նկոսինատին չի հաջողել սպորտում, բայց նա լավ հռետորական ունակություններ ունի[1][5]։ Մշտապես հանդես է գալիս ելույթներով, որոնցում կոչ է անում կառավարությանը լուծել բնապահպանական խնդիրները և ավելի մեծ ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխությանը։ Մադրիդում (Իսպանիա) ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում ելույթից հետո նա արժանացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատությանը։ 2020 թվականին ելույթ է ունեցել Կայուն զարգացման աֆրիկյան տարածաշրջանային համաժողովում, որն անցկացվել է Վիկտորիա ջրվեժի մոտակայքում[3]։ Հանդիպման ընթացքում հանդես է եկել համաշխարհային առաջնորդների շարքում երիտասարդների ներգրավվածության օգտին։ Դպրոցում նա մամուլի ակումբի անդամ է և կրթական հոդվածներ է գրում շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության մասին[14]։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

  • UNICEF Youth Climate Ambassador Զիմբաբվեում (2015)[14][15]
  • Youth Ambassador for Greenline Africa (2014)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 David McKenzie and Brent Swails. «'If the climate stays like this, we won't make it' say those on the frontline of Africa's drought». CNN. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 «'If the climate stays like this, we won't make it' say those on the frontline of Africa's drought». Gaudium (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «A vision for my generation». Voices of Youth (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. «Action for Climate Empowerment Finds Strong Support at COP25». United Nations Framework Convention on Climate Change. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 «Nkosi climate change journey to COP25 | The Standard» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. «Nkosi climate change journey to COP25». www.unicef.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. «Gen Z Climate Activists You Should Know Who Aren't Greta Thunberg». www.vice.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. 8,0 8,1 «Victoria Falls back to life after drought that triggered climate change fears | Science-Environment». Devdiscourse (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. «Southern Africa in throes of climate emergency with 45 million people facing hunger across the region | World Food Programme». www.wfp.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. «Zimbabwe 'facing worst hunger crisis in a decade'». UN News (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. «Record 45 million people in southern Africa facing food crisis: U.N. agencies». Reuters (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  12. 12,0 12,1 «Rains Bring Relief as Water Again Flows Through Zimbabwe's Victoria Falls | Voice of America - English». www.voanews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  13. «4 youth activists who bravely demand gov't action on climate change besides Greta Thunberg». NOLISOLI (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  14. 14,0 14,1 «Climate change is real, it affects my life everyday». Children's Environmental Rights Initiative (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  15. «Teacher Workshop Details». ASA Outreach Council (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել