Նիֆլհեյմ կամ Նիբլհեյմ (հին սկանդինավերեն Niflheimr [nɪb̥l̥hɛimyr̥] — մթի տիրակալ)՝ սկանդինավյան դիցաբանությունում 9 աշխարներից մեկը, մշուշների և սառույցի երկիրը սառցե հսկաների բնակավայրը, առաջին աշխարհներից մեկը։ Պատմություններում ասվում է, որ այն գտնվում է Գինունգագապ անդունդից հյուսիս։ Ըստ լեգենդի այստեղից է բխել Հվերգեմիլ աղբյուրը։ Ցուրտը ջուրը դարձնում էր սառույց, սակայն աղբյուրը անդադար հարվածում էր՝ շարժելով սառցաբեկորները դեպի Մուսպելլհեյմ։ Երբ սառույցը մոտեցավ կրակի թագավորությանը, սկսեց հալվել, կայծերը որ դուրս էին թռչում հարևան թագավորությունից, խառնվեցին ջրի հետ, առաջացավ Իմիրը՝ առաջին կենդանի արարածը։

Նիֆլհեյմը մշակույթում խմբագրել

Nifelheim - շվեդական բլեք մետալ խումբ