Նիսի ջազ փառատոն, անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1948 թվականից Նիսում, Ֆրանսիական Ռիվերաում, առաջին միջազգային նշանակություն ունեցող ջազ փառատոն[1] Առաջին փառատոնը ղեկավարում էր «Լուի Արմսթրոնգը նրա բոլոր աստղերը» խումբը[2][3]։ Ըստ Ֆրոմմերս տեղեկագրքի՝ այդ փառատոնը Եվրոպայում եղել է «ամենամեծ, էժան և հեղինակավոր» ջազ փառատոնը[4] Տարիների ընթացքում, շատ արտիսներ, որոնցից են Լիոնել Համփտոնը, Դիզզի Գիլեսփին, Ռեյ Չարլզը, Էլլա Ֆիցջերալը[5], Հելեն Հումսը[6], Հերբի Հանկոկը և Մայլս Դևիսը[7], պարբերաբար մասնակցել են փառատոնին։ 1994 թվականից հետո փառատոնը շեշտակի փոփոխություններ կրեց. այն թարմացվեց փոփ ժանրով և համաշխարհային երաժշտության այլ ժանրերով։ Բայց փառատոնի նոր կազմակերպիչը՝ Վիվիան Սիկնազին, վերականգնում է ավանդական և ժամանակակից հնչյունների էկլեկտիկ խառնուրդը և հայտարարում, որ «փառատոնը մնում է Ռիվերայի ամենամեծ ամենամյա միջոցառումը»[8]։ Հետագայում փառատոնը սկսվում է անց կացվել Նիսի մոտակայքում գտնվող Սիմիժե քաղաքում, որը ունի հռոմեական ամֆիթատրոն։ Միջոցառումը բաղկացած է մի քանի առանձին փուլերից, որտեղ խմբերն ամեն երեկո՝ հուլիսին՝ 8 օր շարունակ համերգներ են տալիս։

Նիսի ջազ փառատոն
Տեսակերաժշտական փառատոն
Երկիր Ֆրանսիա
Առաջինը1948
nicejazzfestival.fr
 Nice Jazz Festival Վիքիպահեստում

2011 թվականից թառատոնը այլևս չի անցկացվում Սիմիժե քաղաքում, այն տեղափոխվել է ավելի կենտրոնական դիրք ունեցող Մասսենա փողոց։ Նույն տարում հնգօրյա փառատոնին մասնակցում էին շուրջ 30000 հանդիսատես։ 2012 թվականին փառատոնը տևում է հուլիսի 8-ից 12-ը, որին մասնակցում էին երգիչներ Հերբի Հանկոկը, Դի Դի Բրիջուոթերը, Եռկահ Բադուն, «Շարոն Ջոնսը և ձկնորս արքաները», Գրեգորի Պորտերը և Ջիմի Բրաունը։

2016 թվականին փառատոնը նախատեսվում էր սկսել հուլիսի 16-ին, բայց այն չեղյալ հայտարարվեց հուլիսի 14-ի բեռնատարի հարձակումից հետո[9]։

Մասնակիցների թիվը խմբագրել

Բյուջե խմբագրել

  • 2013՝ ծախս՝ 3 187 000 եվրո, եկամուտ՝ 1 175 000 եվրո[11]
  • 2012՝ ծախս՝ 3 064 000 եվրո, եկամուտ՝ 1 081 000 եվրո[11]

Արտաքին հղումներ խմբագրել

Փառատոնի կայքէջը անգլերեն և ֆրանսերեն

Աղբյուրներ խմբագրել

  1. Axelrod, Alan (1999). The Complete Idiot's Guide to Jazz. Alpha. էջ 23. ISBN 978-0-02-862731-1.
  2. Shepherd, John (2003). Media, Industry and Society. Continuum International. էջ 281. ISBN 978-0-8264-6321-0.
  3. Larkin, Colin (1995). The Guinness Encyclopedia of Popular Music. Guinness. էջ 3034. ISBN 978-1-56159-176-3.
  4. Porter, Darwin; Danforth Prince (2007). Frommer's Provence & the Riviera. Frommer's. էջ 26. ISBN 978-0-470-13827-4.
  5. Nicholson, Stuart (1993). Ella Fitzgerald: a biography of the first lady of jazz. Da Capo. էջ 213. ISBN 978-0-306-80642-1.(չաշխատող հղում)
  6. Smith, Jessie Carney; Shirelle Phelps (1996). Notable Black American women. Verlag für die Deutsche Wirtschaft. էջ 310. ISBN 978-0-8103-9177-2.
  7. Cole, George (2005). The Last Miles: The Music of Miles Davis, 1980-1991. U of Michigan P. էջ 407. ISBN 978-0-472-11501-3.
  8. Porter, Darwin; Danforth Prince; Cheryl A. Pientka (2007). France for Dummies. For Dummies. էջեր 45–46. ISBN 978-0-470-08581-3.
  9. «Jazz Articles: 2016 Nice Jazz Festival Cancelled». Jazz Times. 2016 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  10. «Attentat à Nice : le Nice Jazz Festival et le concert de Rihanna annulés». Télérama.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «NICE / INFO JAZZ Retour presse Bilan du Nice Jazz Festival 2013 - La lettre économique et politique de PACA». La lettre économique et politique de PACA (ֆրանսերեն). 2013 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  12. 12,0 12,1 «Nice Jazz : le coup de gueule de Viviane Sicnasi». archives.nicematin.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.