Նիսիրոս (հուն․՝ Νίσυρος), կղզի Եգեյան ծովում, պատկանում է Հունաստանին։

Նիսիրոս
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորNisyros Municipality?
Մակերես41,263 կմ²
Բնակչություն1008 մարդ (2011)
Քարտեզ
Քարտեզ
Մանդրակի, կղզու ամենախոշոր բնակավայրը

Աշխարհագրություն խմբագրել

Մտնում է Դոդեկանես (Հարավային Սպորադներ) կղզեխմբի մեջ։ Գտնվում է Կոս և Տիլոս կղզիների միջև։ Կղզին ունի 8 կմ տրամագիծ և զբաղեցնում է մոտ 41,6 կմ² տարածք[1]։ Նիսիրոս կղզին գրեթե կլոր է։ Ռելիեֆը լեռնային է։ Կղզու վրա գտնվում է համանուն հրաբուխը, որը Եվրոպայի ակտիվ հրաբուխներից մեկն է։ 12 տարի առաջ հրաբուխը հուր էր փչում։ Վերջին ժայթքումը տեղի է ունեցել մոտ 700 տարի առաջ (1888 թվական)[2]։ Հրաբուխն ունի 5 խառնարան, որոնցից ամենախոշորը և ամենահայտնին Ստեփանոսն է։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 1008 մարդ։ Բնակչության խտությունը` 20 մարդ/կմ²։ Բնակչությունը հիմնականաում կենտրոնացված է վարչական կենտրոնում։ Կղզու հիմնական բնակավայրը և նավահանգիստը Մանդրակի բնակավայրն է։ Տուրիզմն այստեղ այնքան լավ զարգացած չէ, ինչպես Հունաստանի այլ կղզիներում։

Պատկերասրահ խմբագրել

Քույր-քաղաքներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «City of Nisyros». Municipality of Nisyros. Վերցված է 2008 թ․ հունվարի 22-ին.
  2. Global Volcanism Program. Smithsonian Institution.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիսիրոս» հոդվածին։