Իշխանուհի Նինո կամ Նինա Ալեքսադրովնա Ճավճավաձե (վրաց.՝ ნინო ჭავჭავაძე გრიბოედოვისა, նոյեմբերի 4, 1812(1812-11-04), Ծինանդալ - հունիսի 28, 1857(1857-06-28), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), վրաց արիստոկրատուհի, բանաստեղծ և հասարակական գործիչ իշխան Ալեքսանդր Ճավճավաձեի և իշխանուհի Սալոմե Իվանովնա Օրբելիանիի դուստրը, ռուս դրամատուրգ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի կինը։

Նինա Ճավճավաձե
վրաց.՝ ნინო ჭავჭავაძე გრიბოედოვისა
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1812(1812-11-04)
ԾննդավայրԾինանդալ
Մահացել էհունիսի 28, 1857(1857-06-28) (44 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՄթածմինդա
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինԱլեքսանդր Գրիբոյեդով
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Ճավճավաձե, մայր՝ Salome Orbeliani?
 Nino Chavchavadze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մինչև ամուսնություն խմբագրել

Ծնվել է Ծինանդալի դաստակերտում։ Դեռևս վաղ տարիքից առանձնացել է իր յուրահատուկ գեղեցկությամբ, շարժուձևի նրբաճաշակությամբ, հոգու գեղեցկությամբ։ Գրիբոյեդովը, որը 1822 թվականին ծառայում էր Թիֆլիսում, հաճախ էր այցելում իշխան Ճավճավաձեի տուն և նրա դստերը տալիս էր երաժշտության դասեր։ 1828 թվականին Իրանից վերադառնալով՝ նա մի քանի ամիս անցկացրել է Թիֆլիսում։ Կրկին հանդիպելով հասունացած Նինային[1]՝ նա տարվում է աղջկա գեղեցկությամբ և համեմատում նրա գեղեցկությունը Մուրիլյոյի Աստվածածնի հետ[2]։ Նիկոլայ Մուրավյով-Կարսկու հուշերի համաձայն՝ Գրիբոյեդովը սկզբում լուրեր է տարածել Նինայի հանդեպ սիրահարվածության մասին, որպեսզի բարկացնի նրա մեկ այլ երկրպագուի՝ Սերգեյ Նիկոլաևիչ Երմոլովին՝ հայտնի գեներալ Ալեքսեյ Երմոլովի հորեղբոր տղային[3]։ Հունիսի 16-ին նա որոշել է խոստովանել իր սերը, ապա ստացել է հոր համաձայնությունը։ 1828 թվականի օգոստոսի 22-ին (սեպտեմբերի 3-ին) սիրահարները հանդիսավոր պսակադրվել են թիֆլիսյան Սիոնի մայր տաճարում։ Գրիբոյեդովը 33 տարեկան էր, իսկ Նինան՝ ընդամենը 15։ Ըստ ավանդության՝ տենդից տառապող փեսացուն ձեռքից գցել է ամուսնական մատանին, ինչը համարվում էր վատ նախանշան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ахвердова Прасковья Николаевна
  2. «Александр Грибоедов, его жизнь и литературная деятельность. Биографический очерк А. М. Скабичевского». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. А. С. Грибоедов в воспоминаниях современников. М., 1980. С. 64.