Նինա Բադրիչ
Նինա Բադրիչ (խորվ.՝ Nina Badrić, հուլիսի 4, 1972, Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ երգչուհի[1]։ Երգում է R&B, Փոփ և Սոուլ ոճերում։ Բացի Խորվաթիայում ճանաչում ունենալուց նա նաև հայտնի է Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Սլովենիայում և Չերնոգորիայում։ Նինան 4 անգամ մասնակցել է Խորվաթիայի Եվրատեսիլի ազգային ընտրությանը առաջինը 1993 թվականին ներկայացրել է "Ostavljam te" երգը զբաղեցրել 7-րդ հորիզոնականը, 1994 թվականին ներկայացրել է "Godine nestvarne" երգը զբաղեցրել 10-րդ հորիզոնականը, 1995 թվականին ներկայացրել է "Odlaziš zauvijek" երգը զբաղեցրել 18-րդ հորիզոնականը, 2003-ին ներկայացրել է "Čarobno jutro" երգը և այդ տարի նույնպես հաջողության չի հասել[2]։ 2012 թվականին նա ընտրվեց Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի Խորվաթիայի ներկայացուցիչ Nebo երգով[3]։ Հանդես գալով եվրատեսիլյան մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում՝ զբաղեցրել է 12-րդ տեղը և եզրափակիչ անցնել չի կարողացել[4]։
Նինա Բադրիչ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Նինա Բադրիչ |
Ծնվել է | հուլիսի 4, 1972 (51 տարեկան) Զագրեբ, Խորվաթիա Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Երկիր | Խորվաթիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | Երգիչուհի |
Երգչաձայն | Կոնտրալտո |
Գործունեություն | 1995-ից |
Լեյբլ | Croatia Records |
Կայք | ninabadric.com |
Nina Badrić Վիքիպահեստում |
Ալբոմներ խմբագրել
- Ljubav i bol (1995)
- Godine Nestvarne (1995)
- Personality (1997)
- Unique (1999)
- Nina (2000)
- Collection (2003)
- Ljubav (2003)
- 07 (2007)
- NeBo (2011)
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք
- Официальный канал на Youtube
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) - ↑ DORA - Biografije Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
- ↑ Eurovision Song Contest - Dusseldorf 2011 | News - Nina Badric to represent Croatia in Baku! Արխիվացված 2012-01-12 Wayback Machine
- ↑ «Nina Badrić predstavlja Hrvatsku na Eurosongu» (խորվաթերեն). Index.hr. 2012 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Բադրիչ» հոդվածին։ |