Նիմֆենբուրգի պալատ (գերմ.՝ Schloss Nymphenburg), գտնվում է Մյունխենի արևմուտքում, Նոյհաուզեն-Նիմֆենբուրգ շրջանում։ Ներառված է պատմության ու մշակույթի հուշարձանների ցանկում[1]։ Կուրֆյուրստ Ֆերդինանդ Մարիայի հրամանով կառուցումը 1664 թվականին սկսել և 1675 թվականին ավարտել է ճարտարապետ Ագոստինո Բարելին։ Կառուցումից հետո ամրոցը բազմիցս ընդլայնվել է։ Ի սկզբանե պալատը կառուցվել էր բարոկկո ոճով։

Նիմֆենբուրգի պալատ
Schloss Nymphenburg
Ժամանակակից կարգավիճակ`թանգարան
Երկիր`Գերմանիա
Ճարտարապետական ոճ`բարոկկո
Հիմնող`Կուրֆյուրստ Ֆերդինանդ Մարիա
Ճարտարապետ`Ագոստինո Բարելի
Կառուցման
ժամանակաշրջան`
1664-1675 թվականներ
Քարտեզ
Քարտեզ

Պալատի ներսում հետաքրքրություն են ներկայացնում.

  • ռոկոկո ոճի Մեծ դահլիճը՝ զարդարված Ցիմերմանի որմնանկարներով,
  • հանրահայտ Գեղեցկուհիների պատկերասրահը՝ Շտիլերի աշխատանքներ եվրոպացի 36 ամենագեղեցիկ կանանց դիմանկարներով,
  • Լաքապատ աշխատասենյակը՝ սև և կարմիր լաքապատ չինական տախտակադրվագներով։

Նիմֆերբուրգի պալատական զբոսայգին պալատի հետ ձևավորում է մի ամբողջություն և որպես Եվրոպայի խոշորագույն թագավորական պալատ դեպի իրեն գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների։

Բլյուտենբուրգ ամրոցի հետ պալատը միանում է ուղիղ տեսանելության շերտով՝ ապահովելով նրանց միջև տեսողական կապ։ 20-րդ դարի կեսերից այն ծածկվել է ծառերով, սակայն նախատեսվում է վերականգնում։

Պատկերասրահ խմբագրել

Նիմֆերբուրգի պալատի համայնապատկեր


Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Denkmalliste für München(գերմ.) // Bayerischen Landesamt für Denkmalpflege : Aktenzeichen E-1-62-000-43.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիմֆենբուրգի պալատ» հոդվածին։