Նիկողայոս Մառ (վրաց.՝ ნიკოლოზ მარი, ռուս.՝ Николай Яковлевич Марр) (դեկտեմբերի 25 1864 (հունվարի 6 1865)[1][2] կամ հունվարի 6, 1865(1865-01-06)[2][3], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 20, 1934(1934-12-20)[4][1][5][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), վրացի արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ։

Նիկողայոս Մառ
վրաց.՝ ნიკოლოზ მარი
ռուս.՝ Николай Марр
Ծնվել էդեկտեմբերի 25 1864 (հունվարի 6 1865)[1][2] կամ հունվարի 6, 1865(1865-01-06)[2][3]
Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էդեկտեմբերի 20, 1934(1934-12-20)[4][1][5][…] (69 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանKazachye Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմարդաբան, լեզվաբան, էսպերանտիստ, հայագետ, հնագետ, համալսարանի դասախոս, ազգագրագետ և գրող
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան, ՌԳԱ լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտ և Ռուսաստանի ազգային գրադարան
Գործունեության ոլորտարևելագիտություն, ազգագրություն, Կովկասի լեզուներ, էսպերանտո և հայագիտություն
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինէսպերանտո, ռուսերեն[1][6], վրացերեն, հայերեն, անգլերեն և գելական շոտլանդերեն
Գիտական ղեկավարՎիկտոր Ռոզեն
Եղել է գիտական ղեկավարԱշխարհբեկ Քալանթար, Ակակի Շանիձե և Fedot Filin?
Հայտնի աշակերտներԲորիս Պիոտրովսկի, Անատոլի Գենկո, Իվանե Ջավախիշվիլի, Իվան Մեշչանինով, Հովսեփ Օրբելի, Ակակի Շանիձե, Վասիլի Աբաև, Aleksandr Borovkov?, Roman Gelgardt?, Solomon Katsnelson?, Fedot Filin?, Olga Freidenberg?, Անատոլի Յակոբսոն և Zaurbek Kurazovich Malʹsagov?
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Լենինի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
և Սուրբ Ստանիսլավի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Nicholas Marr Վիքիպահեստում
Նիկողայոս Մառը Անիի հնագիտական փորման ընթացքում, 1905-ին

Կենսագրություն խմբագրել

Նիկողայոս Մառը ծնվել է Ռուսական Կայսրության Քութայիս քաղաքում, (Վրաստան) քաղաքի բուսաբանական այգու հիմնադիր, ծեր շոտլանդացի Սքոթ Ջեյմս Մառի և երիտասարդ վրացուհի Աղաֆիա Մուգալարիայի ընտանիքում։ 1891 թ Մառը ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարան, իսկ ավարտելուց հետո անցել է այնտեղ աշխատանքի՝ 1911 թ դառնալով արևելագիտության ֆակուլտետի դեկան։ 1912 թ նա դառնում է Ռուսական Գիտությունների Ակադեմիայի անդամ։ Նիկողայոս Մառը առաջին անգամ Հայաստան եկավ 1890 թվականին։ 1904 թ Մառը, Թորոս Թորամանյանի օժանդակությամբ, իրականացրել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Անիի պեղումները[7], ինչպես նաև հետազոտել է հին հայկական և վրացական գրականությունը։ 1910-1911 թվականներին Սիմիռնովի և ճարտարապետ Ռոմանովի հետ պեղումներ կատարեց Գառնիի հեթանոսական տաճարի ավերակներում։

1915–16 թթ-ին Հովսեփ Օրբելու հետ մեկնել է Վան և ուսումնասիրել ուրարտական սեպագիր արձանագրությունները։ 1922–31 թթ-ին հիմնել ու ղեկավարել է մի շարք գիտական հաստատություններ Մոսկվայում և Լենինգրադում։ 1930 թ-ին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ (ռուսական կայսերական ակադեմիայի ակադեմիկոս էր 1909 թ-ից)։ Մառը գիտական գործունեությունն սկսել է որպես հայ մատենագրության պատմաբան. ուսումնասիրել է Եղիշեի, Եզնիկ Կողբացու, Ղազար Փարպեցու, Մխիթար Գոշի գործերը։ Առանձնահատուկ նշանակություն ունեն Մովսես Խորենացու, Անանունի (Սեբեոս), Հովհաննես Կոզեռնի, Շոթա Ռուսթավելու և ուրիշների երկերին նվիրված նրա աղբյուրագիտական ուսումնասիրությունները։ Մառը բացահայտել է հայ մատենագրության նշանակությունը ասորական և հունական գրավոր հուշարձանների նախնական խմբագրությունները վերականգնելու համար։ Հակադրվելով եվրոպական մի շարք արևելագետների (Ալֆրեդ Գուտշմիդտ, Օգյուստ Կարիեր և ուրիշներ)՝ հերքել է այն թյուր կարծիքը, թե իբր Մովսես Խորենացին նույն ինքը Մար Աբաս Կատինան է, և ապացուցել է, որ Մովսես Խորենացին իր պատմությունը գրելիս իրոք օգտվել է Մար Աբաս Կատինայի աշխատությունից։

Ակներում, Շիրակավանում, Դվինում, Զվարթնոցում և Գառնիում նախնական պեղումներին զուգընթաց՝ Մառը հիմնավորապես զբաղվել է Անիի պեղումներով (1893–1917 թթ., ընդմիջումներով), որը համակողմանիորեն մտածված ու ծրագրված հնագիտական աշխատանքի առաջին ձեռնարկումն էր Հայաստանում։ Պեղումների ընթացքում հայտնաբերել է Բագրատունյաց Գագիկ Ա արքայի (990– 1020 թթ.) ամբողջական արձանը, ինչպես և Գագկաշեն եկեղեցին՝ հատակագծով ու ձևով նման Զվարթնոցին։ Ճարտարապետական և արվեստի կոթողներից բացի՝ ուսումնասիրել է միջնադարյան քաղաքաշինությունը, քաղաքի սոցիալական ու վարչական կառուցվածքը, առևտուրն ու արհեստագործությունը և այլն։ «Անի» աշխատությունը (1934 թ., ռուսերեն) վերոհիշյալ գիտական ուսումնասիրությունների ամփոփումն է[8]։

Նիկողայոս Մառի հիմնադրած «Խրիստիանսկի Վոստոկ» (1912–22 թթ.) ակադեմիական հանդեսն իր հեղինակությամբ ու կարևորությամբ եզակի հրատարակություն է, իսկ «Հայ-վրացական բանասիրության բնագրեր ու հետազոտություններ», «Հայ վիմագրության հուշարձաններ», «Կովկասյան բանասիրության բնագրեր ու հետազոտություններ» և այլ մատենաշարեր դարձել են գիտության համապատասխան ճյուղերի կազմավորման դպրոցներ[9]։ Մառի անունով Երևանում կոչվել է փողոց։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 Сотрудники Российской национальной библиотеки (ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Марр Николай Яковлевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. CONOR.Sl
  7. Մառ, Նիկողայոս (2001). Ani - Rêve d'Arménie. Anagramme Editions. ISBN 978-2-914571-00-5.
  8. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  9. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Նիկողայոս Մառ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողայոս Մառ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողայոս Մառ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 263