Նիկոլյա Պեպե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Նիկոլյա Պեպե (ֆր.՝ Nicolas Pépé, մայիսի 29, 1995(1995-05-29)[1][2][3], Մանտ լա Ժոլի), կոտ դ'իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[4]։

Նիկոլյա Պեպե
Nicolas Pépé
Պեպեն Լիլի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ մայիսի 29, 1995(1995-05-29)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Մանտ լա Ժոլի
Հասակ 183 սմ
Քաշ 73 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Ֆրանսիա Պուատիե 9 (2)
2013-2015 Ֆրանսիա Անժե II 41 (9)
2013-2017 Ֆրանսիա Անժե 40 (3)
2015-2016   Ֆրանսիա Օրլեան 29 (7)
2017-2019 Ֆրանսիա Լիլ 74 (35)
2019-ներկա Անգլիա Արսենալ 11 (1)
Ազգային հավաքական
2016-ներկա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 20 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 22-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 22-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Անժե խմբագրել

Ֆրանսիայի ցածր դիվիզիոններում հանդես գալուց հետո[5][6] Պեպեն իր պրոֆեսիոնալ դեբյուտը Անժեի կազմում նշեց 2014 թվականի օգոստոսի 26-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Արլ-Ավինյոնի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Լիգա 2-ում անցկացրեց նոյեմբերի 21-ին՝ Այաչոյի դեմ խաղում[8][9]։ 2015 թվականի հուլիսի 2-ին Պեպեն 1 տարվա վարձավճարով միացավ Օրլեանին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 7-ին՝ Սերկլ Ատլետիկի դեմ խաղում[10]։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 16-ին՝ Էպինալի դեմ խաղում[11]։ Օրլեանի կազմում Պեպեն անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2016-17 մրցաշրջանում Պեպեն վերադարձավ Անժե[12]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ փոխարինման մտնելով Մոնպելիեի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը Ֆրանսիայի առաջնությունում խփեց նոյեմբերի 19-ին՝ Ռենի դեմ խաղում[14]։ Նոյեմբերի 27-ին Պեպեն գոլի հեղինակ դարձավ Սենտ-Էտիենի դեմ խաղում, սակայն Անժեն պարտվեց 2-1 հաշվով[15]։ 2017 թվականի հունվարի 28-ին նա գոլ խփեց Մեցի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[16]։ Մայիսի 27-ին կոտ դ'իվուարցին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղում, սակայն Անժեն պարտվեց 1-0 հաշվով[17]։ Ակումբի կազմում Պեպեն անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Լիլ խմբագրել

2017 թվականի հունիսի 21-ին Պեպեն 5 տարվա պայմանագիր կնքեց Լիլի հետ[18][19][20][21]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կանի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 5-ին՝ դուբլ ձևակերպելով Մեցի դեմ խաղում[23]։ Դեկտեմբերի 2-ին Պեպեն խփեց Թուլուզի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Լիլին[24]։ 2018 թվականի ապրիլի 14-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գենգանի դեմ խաղում[25]։ Ապրիլի 28-ին՝ Մեցի դեմ խաղում Պեպեն կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[26]։ Մայիսի 6-ին կոտ դ'իվուարցին դուբլ ձևակերպեց Թուլուզի դեմ խաղում[27]։ Իր առաջին մրցաշրջանում Պեպեն անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[28]։

2018 թվականի օգոստոսի 11-ին Պեպեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռենի դեմ խաղում[29]։ Օգոստոսի 26-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Գենգանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[30]։ Սեպտեմբերի 15-ին կոտ դ'իվուարցին հետ-տրիկ ձևակերպեց Ամյենի դեմ խաղում՝ օգնելով Լիլին հաղթել 3-2 հաշվով[31][32]։ Հոկտեմբերի 6-ին Պեպեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սենտ-Էտիենի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 4-ին նա խփեց Մոնպելիեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[34]։ Դեկտեմբերի 9-ին Պեպեն գրավեց Ռեյմսի դարպասը հանդիպման 6-րդ ավելացված րոպեին՝ փրկելով Լիլին պարտությունից[35][36]։

2019 թվականի հունվարի 11-ին՝ Կանի դեմ խաղում Պեպեն դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Լիլին հաղթել 3-1 հաշվով[37]։ Հունվարի 25-ին նա դուբլ ձևակերպեց Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[38]։ Փետրվարի 1-ին կոտ դ'իվուարցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիսի դեմ խաղում[39]։ Մարտի 10-ին Պեպեն խփեց Սենտ-Էտիենի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի 87-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[40]։ Ապրիլի 14-ին կոտ դ'իվուարցին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում, իսկ Լիլը հաղթեց Ֆրանսիայի չեմպիոնին 5-1 հաշվով[41][42]։ Մայիսի 18-ին նա դուբլ ձևակերպեց Անժեի դեմ խաղում[43][44]։ 2018-19 մրցաշրջանում Պեպեն դարձավ Լիգա 1-ի երկրորդ լավագույն ռմբարկուն խփած 22 գոլերով՝ զիջելով միայն Կիլիան Մբապպեին[45][46], ինչպես նաև՝ ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[47][48]։ Լիլի կազմում նա անցկացրեց 79 հանդիպում՝ դառնալով 37 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ[49][50]։

Արսենալ խմբագրել

2019 թվականի օգոստոսի 1-ին Պեպեն 5 տարվա պայմանագիր կնքեց Արսենալի հետ[51][52][53]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 72 միլիոն ֆունտ ստերլինգ[54][55][56], իսկ կոտ դ'իվուարցին ստացավ 19 համարի մարզաշապիկը[57][58]։ Իր դեբյուտը Արսենալի կազմում Պեպեն նշեց օգոստոսի 11-ին՝ փոխարինելով Ռիս Նելսոնին Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[59][60]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ փոխարինելով Էմիլ Սմիթ Ռոուին Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[61]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում կոտ դ'իվուարցին խփեց սեպտեմբերի 22-ին՝ Աստոն Վիլլայի դեմ խաղում[62][63]։ Հոկտեմբերի 24-ին Պեպեն դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Արսենալին[64][65]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կոտ դ'Իվուարի ազգային հավաքական Պեպեն առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ Մարոկկոյի և Ֆրանսիայի դեմ խաղերի համար[66][67]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Մաքս Գրադելին Ֆրանսիայի դեմ խաղում[68][69]։ 2017 թվականի հունվարին Պեպեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[70][71][72], սակայն խաղադաշտ դուրս չեկավ ոչ մի խաղում։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց 2018 թվականի մարտի 24-ին՝ դուբլ ձևակերպելով Տոգոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[73]։ Մարտի 27-ին Պեպեն գոլի հեղինակ դարձավ Մոլդովայի դեմ ընկերական խաղում[74]։

2019 թվականի մարտի 23-ին Պեպեն գոլ խփեց Ռուանդայի դեմ խաղում[75]։ Ամռանը նա մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[76][77]՝ անցկացնելով 3 հանդիպում, իսկ Կոտ դ'Իվուարը հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ալժիրին[78][79]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[80]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անժե 2014–15 Լիգա 2 7 0 0 0 1 0 8 0
2016–17 Լիգա 1 33 3 5 0 1 0 39 3
Ընդհանուր 40 3 5 0 0 0 2 0 47 3
Օրլեան (վարձավճար) 2015–16 Ազգային առաջնություն 29 7 0 0 1 0 30 7
Լիլ 2017–18 Լիգա 1 36 13 2 1 0 0 38 14
2018–19 38 22 2 1 1 0 41 23
Ընդհանուր 74 35 4 2 0 0 1 0 79 37
Արսենալ 2019–20 Պրեմիեր Լիգա 11 1 0 0 4 2 0 0 15 3
Կարիերայի ընդհանուր 154 46 9 2 4 2 4 0 171 50

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[81]

Կոտ դ'Իվուար
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 6 0
2018 4 3
2019 9 2
Ընդհանուր 20 5

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 24, 2018 Ստադ Պիեռ Բրիսոն, Բովե, Ֆրանսիա   Տոգո 1–0 2–2 Ընկերական խաղ
2. 2–0
3. Մարտի 27, 2018 Ստադ Պիեռ Բրիսոն, Բովե, Ֆրանսիա   Մոլդովա 2–0 2–1 Ընկերական խաղ
4. Մարտի 23, 2019 Ստադ Ֆելիքս Ուֆուե-Բուանյի, Աբիջան, Կոտ դ'Իվուար   Ռուանդա 1–0 3–0 Աֆրիկայի գավաթ 2019 Որակավորում
5. Հոկտեմբերի 13, 2019 Ստադ Լիկորն, Ամյեն, Ֆրանսիա   ԿԴՀ 2–0 3–1 Ընկերական խաղ

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Côte d'Ivoire - N. Pépé - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «Who is Nicolas Pépé? The player Arsenal are 'looking to replace Welbeck with this January'». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. 161385360554578 (2018 թ․ նոյեմբերի 21). «Who is Nicolas Pepe? Arsenal in the hunt for £27million-rated Lille winger». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  7. «SCO Angers - Athlétic Club Arlésien, Aug 26, 2014 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. «AC Ajaccio - SCO Angers, Nov 21, 2014 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. «AC Ajaccio - Angers SCO (1-1) - Saison 2014/2015 - Domino's Ligue 2». www.lfp.fr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. «US Orléans - CA Bastia, Aug 7, 2015 - Championnat National - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  11. «US Orléans - SAS Epinal, Oct 16, 2015 - Championnat National - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  12. Deniran-Alleyne, Tashan (2018 թ․ նոյեմբերի 10). «Who is Nicolas Pepe? The Ligue 1 ace linked with a January move to Arsenal». footballlondon. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  13. «HSC Montpellier - SCO Angers, Aug 13, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  14. «Stade Rennais FC - SCO Angers, Nov 19, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  15. «SCO Angers - AS Saint-Étienne, Nov 27, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  16. «SCO Angers - FC Metz, Jan 28, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  17. «SCO Angers - Paris Saint-Germain, May 27, 2017 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  18. «Official | Lille complete the signing of Nicolas Pépé | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  19. «C'est officiel, Nicolas Pépé est un Dogue !». www.losc.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  20. «Ivorian starlet Nicolas Pepe signs for Lille - Times of India». The Times of India. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  21. «Nicolas Pépé et Hervé Koffi signent au Losc pour cinq ans (off.)». L'ÉQUIPE. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  22. «LOSC Lille - SM Caen, Aug 20, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  23. «FC Metz - LOSC Lille, Nov 5, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  24. «LOSC Lille - FC Toulouse, Dec 2, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  25. «LOSC Lille - EA Guingamp, Apr 14, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  26. «LOSC Lille - FC Metz, Apr 28, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  27. «FC Toulouse - LOSC Lille, May 6, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  28. «Nicolas Pepe | Football Stats | Lille | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  29. «LOSC Lille - Stade Rennais FC, Aug 11, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  30. «LOSC Lille - EA Guingamp, Aug 26, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  31. «SC Amiens - LOSC Lille, Sep 15, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  32. «PEPE HAT-TRICK LIFTS LILLE INTO SECOND». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  33. «LOSC Lille - AS Saint-Étienne, Oct 6, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  34. «HSC Montpellier - LOSC Lille, Dec 4, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  35. «LOSC Lille - Stade Reims, Dec 9, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  36. «Nicolas Pepe scores last-gasp equalizer, Lille moves to 2nd». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  37. «SM Caen - LOSC Lille, Jan 11, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  38. «Olympique Marseille - LOSC Lille, Jan 25, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  39. «LOSC Lille - OGC Nice, Feb 1, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  40. «AS Saint-Étienne - LOSC Lille, Mar 10, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  41. «LOSC Lille - Paris Saint-Germain, Apr 14, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  42. «Lille 5-1 Paris St-Germain: Thrashing makes PSG wait for Ligue 1 title again» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  43. «LOSC Lille - SCO Angers, May 18, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  44. «Nicolas Pepe's double seals Uefa Champions League berth for Lille | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  45. «Nicolas Pepe to Arsenal: Who is the £72m Gunners signing and how will he fit in?» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  46. «Nicolas Pépé: 6 Things to Know About Arsenal's Club-Record Signing». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  47. 47,0 47,1 «MBAPPÉ WINS AWARDS DOUBLE». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  48. «Trophées UNFP 2019 : Le palmarès complet». www.lfp.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  49. «Arsenal smash transfer record to sign £72m Pepe». Evening Standard (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  50. «Transfer news: Arsenal closing in on £72m club-record deal for Nicolas Pepe from Lille». www.sportinglife.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  51. «Nicolas Pepe: Arsenal sign Lille winger for club record fee» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  52. «Arsenal confirm £72m club-record signing of Nicolas Pepe from Lille». Metro (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  53. «Arsenal make Nicolas Pepe fourth summer signing for club-record fee». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  54. «Nicolas Pepe completes move to Arsenal from Lille for club-record £72m». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  55. sport, Guardian (2019 թ․ օգոստոսի 1). «Arsenal confirm signing of Nicolas Pépé from Lille in £72m club-record deal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  56. Dean, Sam (2019 թ․ օգոստոսի 1). «Arsenal announce club record £72million signing of Nicolas Pepe». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  57. «#PepeIsHere | Nicolas Pepe becomes record signing». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  58. «Has Nicolas Pepe signed for Arsenal and which shirt number is he wearing?». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  59. «Newcastle United - Arsenal FC, Aug 11, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  60. «Newcastle 0-1 Arsenal: Pierre-Emerick Aubameyang strike seals win» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  61. «Eintracht Frankfurt - Arsenal FC, Sep 19, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  62. «Arsenal FC - Aston Villa, Sep 22, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  63. «Arsenal 3-2 Aston Villa: Aubameyang seals comeback for 10-man Gunners». Evening Standard (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  64. «Arsenal FC - Vitória Guimarães SC, Oct 24, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  65. «Arsenal 3-2 Vitoria Guimaraes: Nicolas Pepe rescues Gunners in Europe» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  66. AFP (2016 թ․ նոյեմբերի 2). «Injured Gervinho out of Ivory Coast squad». World Soccer Talk (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  67. «Cote D'Ivoire names squad for Morocco clash, Gervinho and Baily missing via injury». AllFooti.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  68. «France - Ivory Coast, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  69. uefa.com. «Friendlies 2014-16 - France-Ivory Coast». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  70. Wright, Joe. «Wilfried Zaha in Ivory Coast Africa Cup of Nations plan | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  71. «Zaha named in Cote d'ivoire preliminary squad». www.beinsports.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  72. «AFCON 2017: Zaha, Bailly in Cote d'Ivoire's provisional squad». Kawowo Sports (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  73. «Togo - Ivory Coast, Mar 24, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  74. «Ivory Coast - Moldova, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  75. «Ivory Coast - Rwanda, Mar 23, 2019 - Africa Cup of Nations qualification - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  76. «Africa Cup of Nations: Bony named in Ivory Coast's final squad» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  77. «Ivory Coast announces final squad for 2019 AFCON». Ahram Online. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  78. «Ivory Coast - Algeria, Jul 11, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  79. «Africa Cup of Nations: Ivory Coast 1-1 Algeria (AET - Algeria win 4-3 on pens)» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  80. «Nicolas Pépé». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  81. Strack-Zimmermann, Benjamin. «Nicolas Pépé». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  82. «Lille star Nicolas Pepe wins 2019 Marc-Vivien Foe prize | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլյա Պեպե» հոդվածին։