Նիկոլյա Բաշելյե (ֆր.՝ Nicolas Bachelier, 1487[1][2], Առաս - 1556[1][3], Թուլուզ[5] — 1556 թվական[6], նույն վայր), ֆրանսիացի ճարտարագետ, քանդակագործ և գեոդեզիստ։ Թուլուզական ճարտարապետական դպրոցի հիմնադիր։

Նիկոլյա Բաշելյե
ֆր.՝ Nicolas Bachelier
Ծնվել է1487[1][2]
ԾննդավայրԹուլուզ
Վախճանվել է1556[1][3]
Մահվան վայրԹուլուզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունճարտարապետ և քանդակագործ
Ուշագրավ աշխատանքներhôtel d'Assézat?, Hôtel de Bagis? և Château de Caumont?
ԶավակներDominique Bachelier?[4] և Antoine Bachelier?
 Nicolas Bachelier Վիքիպահեստում
Նոր կամուրջ (Pont-Neuf) Թուլուզում

Կենսագրություն խմբագրել

Իտալացու որդի է։ Հռոմում ուսումնասիրել է Միքելանջելոյի աշխատությունները և համարվել է Ֆրանսիայում՝ մասնավորապես Թուլուզում և նրա շրջակայքում, Վերածնունդի ոճի հիմնադիրներից մեկը։

Բաշելյեն քրտնաջան աշխատում էր Թուլուզում։ Այս քանդակագործի աշխատությունների թվին է պատկանում Ասսեզայի պալատը, որը դիրք գրավում է Բամբերգի ֆոնդի և Ծաղկային խաղերի ակադեմիայի նկարչական ձեռնարկներում, Կլեմանս Իզոռի շարունակական պոետիկ սովորությունում, ներկանյութերի թուլուզական վաճառականների Ֆրանսիայի առանձնատներում։ Նրան են վերագրում դեռ մինչ 1534 թվականը կառուցված Սեն-Սերեի մոտակայքի Մոնտալ ամրոցը, որի ֆրոնտոնները բակի Վերածննդի ոճով արված ճակատների ողջ հրաշագեղությամբ արված են դեռ Գոթիկայի կրաբբերի կողմից։

Նախագծել է նաև ինժեներ Լուի Պրիվայի (Louis Privat) հետ միասին, 1541 թվականից ղեկավարե է Թուլուզում Նոր կամրջի (Pont-Neuf) կառուցման պրոցեսը։ Այս շինվածքը, չնայած իր անվանը, քաղաքի կամուրջների մեջ ամենահինն է։ Կառուցման համար միջոցները գտել է Ֆրանցիսկ Առաջինը՝ ծանրաբեռնելով Թուլուզի բնակիչների հարկերը։ Կամրջի կանգնեցումը 1560 թվականին կանգնեցվել է կրոնական պատերազմների պատճառով։ 1632 թվականին, եր աշխատանքները վերջացան, Նոր կամրջի բացման արարողությանը անձամ ներկա էր Լյուդովիկոս XIV-ը։

1539 թվականին Բեշելյեն և իր կոլեգա Առնո Կազանովը Ֆրանցիսկ Առաջինին առաջարկեցին Թուլուզից մինչև Կարկասոն ձգվող ջրանցկի նախագիծը։ Թագավորը Լեոնարդո դա Վինչիի հետ արդեն քննարկել էր այդպիսի ջրանցքի հնարավոր կառուցումը։ Նախագծի հեղինակները նաև առաջարկեցին Գարոնով և գետին զուգահեռ ընթացող Գարոնի ջրանցքով, որը կապում է Ատլանտյան օվկիանոսը և Միջերկրական ծովը, բեռնանավերի շարժումը։ Ֆրանցիսկ Առաջինը հաստատում է այդ նախագծերը։ Սակայն, հաշվարկների անսույգության պատճառով, նախագիծը չիրագործվեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 AGORHA (ֆր.) — 2009.
  2. 2,0 2,1 StructuraeRatingen: 1998.
  3. 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. Union List of Artist Names — 2010.
  5. Ըստ այլ աղբյուրների ծնվել է Արրասում 1487 թվականին
  6. Ըստ այլ աղբյուրների մահացել է 1557 թվականին, «Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանը մահվան թվական նշում է 1566 թվականը»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլյա Բաշելյե» հոդվածին։