Նիկոլա Սիմիչ (սերբ.՝ Никола Симић / Nikola Simić, մայիսի 18, 1934(1934-05-18), Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն - նոյեմբերի 9, 2014(2014-11-09), Բելգրադ, Սերբիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության սերբ-հարավսլավացի դերասան։

Նիկոլա Սիմիչ
Ծնվել էմայիսի 18, 1934(1934-05-18)
ԾննդավայրԲելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 9, 2014(2014-11-09) (80 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիա
Քաղաքացիություն Սերբիա
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Նիկոլա Սիմիչը ծնվել է 1934 թվականին Բելգրադում։ Դեռևս պատանի տարիքում խաղացել է դպրոցի թատրոնում։ Ավարտել է Բելգրադի Դրամատիկական արվեստի ֆուկուլտետը։ Առաջին դերը խաղացել է ուսանողական տարիներին՝ 1957 թվականին, Հարավսլավիայի դրամատիկական թատրոնում։ 1959-2014 թվականներին անընդմեջ հանդես է եկել այդ թատրոնի բեմից։ Խաղացել է «Ռևիզոր», «Մորեխներ», «Լցոնված դդմիկներ», «Մրցավազքի մեծ մեքենան» ներկայացումներում։ Առավել հայտնի է «Լուն ականջում» ներկայացումով, որն առաջին անգամ խաղացել է 1971 թվականի հունիսի 7-ին և 40 տարիների ընթացքում խաղացել է 2000 անգամ[1]։

Սիմիչի ձայնը հնչում է տարբեր մուլտֆիլմերում (մասնավորապես՝ «Նինջա - կրիաներ», «Փոխակերպվող խաղալիքներ»)։

Մահացել է 2014 թվականին Բելգրադում։

Ֆիլմեր խմբագրել

  • Դիմիտրի Միտա Պանտիչ՝ «Հաստ կաշի», 1982
  • Ոստիկանության տեսուչ Ստրախինիչ՝ Strangler vs. Strangler, 1984
  • Միլենկո Պանտիչ՝ «Խնդիր չկա», 1984
  • Տիեզերագնաց՝ «Ամեն ինչի համար տիեզերագնացներն են մեղավոր», 1991
  • Դպրոցի տնօրեն՝ Лајање на звезде, 1998
  • Ապրցովիչ՝ «Բումերանգ», 2001
  • «Ելակը սուպերմարկետում», 2003

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Բրանիսլավ Նուշիչի անվան մրցանակ, 1992[2]
  • Պավլե Վուիսիչի անվան մրցանակ, 2005
  • Ոսկե հնդկահավ, 2006[3]
  • Ստերիա մրցանակ դերասանական նվաճումների համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Odlazak legendarnog Pantića: Preminuo poznati srpski glumac Nikola Simić». www.index.hr. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  2. Биографија на ИМДБ, Приступљено 15. 4. 2013.
  3. Никола Симић добитник награде фестивала „Дани комедије“ у Јагодини, Приступљено 15. 4. 2013.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Սիմիչ» հոդվածին։