Նիկոլա Ռետիֆ դը լա Բրետոնն

ֆրանսիացի գրող

Նիկոլա Ռետիֆ դը լա Բրետոն (Retif կամ Restif de La Bretonne, հոկտեմբերի 23, 1734(1734-10-23)[1][2][3] կամ նոյեմբերի 23, 1734(1734-11-23)[4], Sacy - փետրվարի 3, 1806(1806-02-03)[1][2][3][…], Փարիզի նախկին 11-րդ շրջան, Ֆրանսիա, Սասի), ֆրանսիացի գրող, 18-րդ դարավերջի Ֆրանսիայի ամենահայտնի և բեղմնավոր (ավելի քան 200 հատոր) գրողներից մեկը, Ռուսոյի հետևորդն է։ Հայտնի է ստեղծագործություններով, որոնք սկանդալային բնույթ են կրում հեղինակի՝ իր ժամանակի համար սեռական չափազանց "անկաշկանդության" պատճառով։

Նիկոլ Ռետֆ դը լա Բրետոն
լատին․՝ Restif de La Bretonne
Ծննդյան անունՌետիֆ դը լա Բռետոնն
Ծնվել էնոյեմբերի 22, 1734(1734-11-22) (289 տարեկան)
ԾննդավայրՍասի, Ֆրանսիա
Վախճանվել էփետրվարի 3, 1806(1806-02-03)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունգրող, տպագրիչ, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան, օրագրերի հեղինակ,թարգմանիչ
Լեզուֆրանսերեն
ԱզգությունՖրանսիացի
ՔաղաքացիությունՖրանսիա
Ժանրերվեպ, նովել
Գրական շարժումներնատուրալիզմ
Ուշագրավ աշխատանքներ« Թռչող մարդու կողմից կատարված հարավային հայտնագործությունը կամ ֆրանսիական Դեդալոս »
 Restif de La Bretonne Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

Ծագումով գյուղացի է։ 1755 թվականից աշխատել է Փարիզում՝ որպես գրաշար։ 1764 թվականին քրտնաջան աշխատանքի և բարձր որակավորում ձեռք բերելու շնորհիվ նա դարձավ Փարիզի խոշոր տպարաններից մեկի փաստացի ղեկավարը։ Ազատ ժամանակ նա գրել է իր առաջին գիրքը ՝ «Առաքինի ընտանիքը» ( La Famille vertueuse, 1767):

Գրականության մեջ ներմուծեց նոր թեմա՝ բնակչության պլեբեյական շերտերի կյանքը։ Նա կրել է Ժ. Ժ. Ռուսոյի գաղափարների ազդեցությունը։ «Այլասերված գյուղացին կամ քաղաքի վտանգները» վեպում (1775 թվական) ուտոպիական գյուղատնտեսական համայնքը հակադրված է քաղաքային կյանքի արատներին։ ժ.ժ. Ռուսոյի գաղափարների ազդեցության տակ է գրվել նաև «Հարավային բացահայտում» վեպը (1781 թվական)։

«Տարօրինակ գաղափարներ» (1769–1789 թվականներ) վերնագրով գրքի մի շարք հատորներում նա հանդիսացավ ուտոպիական սոցիալիզմի նախակարապետը։

Հեղինակի սոցիալական միտքը շատ միամիտ է։ «Պարոն Նիկոլա կամ մերկացված մարդկային սիրտ» (1794-1797 թվականներ) 16-հատորանոց ինքնակենսագրական վեպը աչքի է ընկնում ամենայն անկեղծությամբ։ Դրանում խորապես բացահայտված է մարդկային հոգեբանությունը, պատկերված են 18-րդ դարի Ֆրանսիայի կենցաղն ու բարքերը։ Ֆրիդրիխ Շիլլերը այս գիրքը կարդալուց հետո 1798 թվականի հունվարի 2-ին Գյոթեին ուղղված իր նամակում նշեց. «չնայած այն բանին, որ այն շատ է պարունակում արգահատելին ու գռեհիկը, բայց ես մեծ հաճույք ստացա»։

Շիլլերի կարծիքով նա դեռ չի հանդիպել «այդքան խիստ զգայական խառնվածքի, իսկ հատկապես կանանց կենսունակության և նկարագրության իրատեսությունը, նրանց բնորոշ բարքերի և ֆրանսիական ազգային առանձնահատկությունների պատկերումը ժողովրդի երևելի դասակարգին պետք է հետաքրքրի»[5]։

Պարբերական դիտարկումների և Փարիզ կատարած այցելություններից ստացած իր տպավորությունների արդյունքում Ռետիֆը ստեղծել է «Փարիզի գիշերներ» ակնարկների բազմահատոր շարքը՝ Ֆրանսիայի նախահեղափոխական մայրաքաղաքի բնությունից արված էսքիզների տեսքով։ Գիրքը պատմագիտական մեծ արժեք ունի և յուրովի է լրացնում իր ընկերոջ՝ Լուի-Սեբաստիան Մերսիեի «Փարիզի նկարները» գրքին (առաջին հրատարակությունը 1781 թվականին՝ երկու հատորով)։ Իրատեսական - կենցաղագրական բնույթ է կրում «ժամանակակիցները...» նովելների շարքը (1780-1785), որտեղ ստեղծվել է կանանց կերպարների շարք։ Նովելների շարքը նվիրված է կնոջ դիրքին, հասարակության մեջ նրա կարևոր դերակատարությանը՝ աշխատանքի մեջ, կենցաղում, ընտանիքում։ Երկերի այս շարքը տարբերվում էր ժողովրդավարական ուղղվածությամբ և մեծ հաջողություն ունեցավ հատկապես մարզերում և արտասահմանում։ Նովելի ժողովրդականությունը գրողին պարտավորեցրեց գրել շարունակություն։ Նա թողարկել է նման կոմպիլյացիաներ՝ «ֆրանսուհիներ», «Փարիզուհիներ», «Գավառականներ»։ Գրականագիտության մեջ տարածված է այն կարծիքը, որ Ռետիֆը գրական նատուրալիզմի[6] յուրօրինակ նախակարապետն է։

Ռետիֆ դը լա Բրետոնը և ֆանտաստիկան խմբագրել

Ֆանտաստիկայի պատմությանն է առնչվում Ռետիֆ դը լա Բրետոնի «Թռչող անձի կողմից կատարված հարավային հայտնագործություն կամ ֆրանսիական Դեդալոս» վեպը (La decouverte australe par un homme volant, ou le Dédale francais) (1781 թվական ), որի հերոսը թռչող սարքի միջոցով (ուղղաթիռի և օդապարիկի համադրություն) հասնում է հարավային բևեռի մոտ կորած աշխարհին, որտեղ գտնում է կոմունիզմի սկզբունքների վրա կառուցված ուտոպիական հասարակություն։ Այս վեպը լի է նաև բազմաթիվ մասնավոր գիտատեխնիկական կանխատեսումներով, որոնց թվում նրա ստեղծագործության հետազոտողները հայտնաբերել են միկրոալիքային ֆիզիկա, արբանյակ, ավիացիա (այդ թվում՝ դրա ռազմական օգտագործում), միջմոլորակային «ռումբեր», մանրէների տեսություն (մասնավորապես՝ մանրէաբանական զենք) և այլն։ Բացի այդ Ռետիֆ դը լա Բրետոնը մի շարք աշխատանքներում կանխատեսում էր շատ հայտնագործություններ և հայեցակարգեր, որոնք մշակվել են զգալիորեն ավելի ուշ՝ Անրի Բերգսոնի «Ստեղծարար էվոլյուցիայի» տեսությունը, Վ.Ի.Վերնադսկու և Պիեռ Տեյար դը Շարդենի նոոսֆերայի գաղափարը։ Ռետիֆ դը լա Բրետոնի ուտոպիական վեպն աներկբա ազդեցություն է ունեցել իր հայրենակից մտածող ուտոպիստ Սեն-Սիմոնի և հատկապես Շառլ Ֆուրիեի ստեղծագործության վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. Internet Movie Database — 1990.
  5. Իոաննիսյան Ա. Ռ. Դետիֆ դը լա Բրետոնն « Թռչող անձի կողմից կատարված հարավային հայտնագործություն կամ ֆրանսիական Դեդալիոս », Ռետիֆ դը լա Բրետոն, Վ. լ. Վոլգինի ընդհանուր խմբագրություն։ Ակադեմիա, 1936 թվական, էջ 5
  6. Ռոզանով Մ. ն. «ժ. ժ. Ռուսսոն և XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի գրական շարժումը. Ռուսոիզմի պատմության ակնարկները Արևմուտքում և Ռուսաստանում»։ Մոսկվա, 1910 թվական. էջ 343.

Ռուսերենով հրապարակումներ խմբագրել

  • Ножка Фаншеттина, или Сирота французская; полезная и нравоучительная повѣсть, въ трехъ частяхъ / Переведена с французскаго А. С. Хвостовымъ. — СПб: Типография Сухопутного кадетского корпуса. — 1774. — 398 с. / фр. Le Pied de Fanchette, ou le Soulier couleur de rose, 1769. 3 vol. in-12 de 160, 148 et 192 pages.
  • Обретенная дочь, или Отеческая склонность. / Переведена с французскаго Иваномъ Морковымъ. ; Иждивениемъ Н. Новикова и Компании. — Москва : Унив. тип., у Н. Новикова, 1782. — 8°.
  • Невинность в опасности или Чрезвычайныя приключения / Из сочинения г. Ретиф де ла Бретон ; Переведена с французскаго языка Евграфом Комаровским. — Санктпетербург : Тип. Матвея Овчинникова, 1786. — [5], 111 с.; 8°.
  • Жизнь отца моего / Сочинение Ретифа де ла Бретона. — Москва : Тип. Селивановскаго и тов., 1796. — 12°.
  • Развращенный поселянин, или Пагуба от дружества с злодеем : Драма в 3 д., взятая из фр. романа: Развращенный поселянин / Соч. Ретив-ла Бретона, передел. . Б. — Москва : Унив. тип., 1834. — [2], 78 с.; 22.
  • Картинки из жизни XVIII века : Рассказы Ретиф-де-ла-Бретонна, грав. Моро-Младшего / Пер. с фр. К. Боссе, под ред. и с предисл. В. Филатова. — Москва : Образование, 1913. — 78, [1] с., 21 л. ил.; 26.
  • Ночи революции / Ретиф де ла Бретонн ; Пер. с франц. А. Н. Чеботаревской. — Москва ; Ленинград : Молодая гвардия, 1924. — 128 с.; 21 см.
  • Южное открытие, произведенное летающим человеком, или Французский Дедал. — М.-Л.: Academia, 1936.
  • Совращенный поселянин. Жизнь отца моего. — М.: Наука, 1972 (Литературные памятники).

Արտաքին հղումներ խմբագրել