Նիկոլա Կալինիչ (խորվ.՝ Nikola Kalinić, հունվարի 5, 1988(1988-01-05)[1][2][3][…], Սոլին, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ատլետիկո Մադրիդից վարձավճարով հանդես է գալիս Ռոմայի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։

Նիկոլա Կալինիչ
Nikola Kalinić
Կալինիչը Խորվաթիայի հավաքականի կազմում 2013 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 5, 1988(1988-01-05)[1][2][3][…] (36 տարեկան)
Ծննդավայր Սոլին, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա
Հասակ 186 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
(վարձավճարով Ատլետիկո Մադրիդից)
Համար 19
Պատանեկան կարիերա
1998-2005 Խորվաթիա Հայդուկ Սպլիտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2005-2009 Խորվաթիա Հայդուկ Սպլիտ 59 (32)
2006   Խորվաթիա Իստրա 1961 12 (3)
2007   Խորվաթիա Շիբենիկ 8 (3)
2009-2011 Անգլիա Բլեքբուրն Ռովերս 44 (7)
2011-2015 Ուկրաինա Դնեպր 86 (37)
2015-2018 Իտալիա Ֆիորենտինա 69 (27)
2017-2018   Իտալիա Միլան 31 (6)
2018-ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 17 (2)
2019-ներկա   Իտալիա Ռոմա 0 (0)
Ազգային հավաքական
2003 Խորվաթիա Խորվաթիա Մ16 2 (1)
2004-2005 Խորվաթիա Խորվաթիա Մ17 18 (15)
2005-2007 Խորվաթիա Խորվաթիա Մ19 12 (11)
2006 Խորվաթիա Խորվաթիա Մ20 1 (0)
2007-2010 Խորվաթիա Խորվաթիա Մ21 9 (4)
2008-ներկա Խորվաթիա Խորվաթիա 42 (15)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 3-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 3-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Հայդուկ Սպլիտ խմբագրել

Կալինիչը իր կարիերան սկսել է Հայդուկ Սպլիտում։ Խորվաթիայի առաջնությունում դեբյուտը նշեց 2005-2006 մրցաշրջանում՝ 17 տարեկան հասակում։ 2006 թվականի օգոստոսի 1-ին Կալինիչը վարձավճարով տեղափոխվեց Իստրա 1961, որտեղ անցկացրեց 12 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ 2007 թվականի հունվարին խորվաթը վարձավճարով տեղափոխվեց Շիբենիկ։ Այստեղ նա դարձավ 3 գոլի հեղինակ անցկացրած 8 խաղերում։

Վերադառնալով վարձավճարից՝ Կալինիչը դարձավ Հայդուկի հիմնական կազմի խաղացող։ Այստեղ իր առաջին մրցաշրջանում Խորվաթիայի առաջնությունում նա դարձավ 17 գոլի հեղինակ՝ դառնալով առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն։ Այս մրցաշրջանում Հայդուկը առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը և հասավ Խորվաթիայի գավաթի եզրափակիչ, իսկ Կալինիչը դարձավ 26 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում։

2009 թվականի հուլիսին խորվաթը 1 շաբաթվա փորձաշրջան անցավ Պորտսմութում[5]։ Պորտսմութն ու Հայդուկը համաձայնեցրեցին Կալինիչի տրանսֆերը 6 միլիոն եվրոյի դիմաց, սակայն տրանսֆերը չկայացավ ֆինանսական խնդիրների պատճառով[6]։

Բլեքբուրն Ռովերս խմբագրել

2009 թվականի օգոստոսի 3-ին Կալինիչը 4 տարվա պայմանագիր կնքեց անգլիական Բլեքբուրն Ռովերսի հետ[7][8]։ Օգոստոսի 13-ին նա պաշտոնապես հաստատվեց որպես Բլեքբուրնի խաղացող՝ 2009-2010 մրցաշրջանում ստանալով 22 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 22-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում[9][10]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 27-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Պիտերբորոյի դեմ խաղում[11][12]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը խփեց 2010 թվականի հունվարի 27-ին՝ Ուիգանի դեմ խաղում[13][14]։ Իր առաջին մրցաշրջանում Կալինիչը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[15]։

2010-2011 մրցաշրջանում Կալինիչը ստացավ 9 համարի մարզաշապիկը։ 2010 թվականի օգոստոսի 14-ին նա խփեց Էվերթոնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[16]։ Սեպտեմբերի 11-ին խորվաթը գոլ խփեց Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[17]։ Դեկտեմբերի 28-ին Կալինիչը դուբլ ձևակերպեց Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 64-րդ րոպեին[18]։ Գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսի հեռանալուց հետո խորվաթը կորցրեց իր դիրքը Բլեքբուրնի հիմնական կազմում՝ տեղ չգտնելով նորանշանակ Սթիվ Քինի ծրագրերում[19]։ Անգլիական ակումբի կազմում Կալինիչը անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

 
Կալինիչը Դնեպրի կազմում 2011 թվականին

Դնեպր Դնեպրոպետրովսկ խմբագրել

2011 թվականի օգոստոսի 11-ին Կալինիչը տեղափոխվեց ուկրաինական Դնեպր[20][21]։ Իր դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 13-ին՝ փոխարինման դուրս գալով գործող չեմպիոն Շախտյորի դեմ խաղում[22]։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ, սակայն գոլից 2 րոպե անց ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից[23]։ 2015 թվականի մայիսի 27-ին Կալինիչը թիմի մեկնարկային կազում խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Սևիլյայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[24], սակայն Դնեպրը պարտություն կրեց 2-3 հաշվով[25][26]։ Դնեպրի կազմում խորվաթը անցկացրեց 125 հանդիպում՝ դառնալով 49 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆիորենտինա խմբագրել

2015 թվականի օգոստոսին Կալինիչը տեղափոխվեց իտալական Ֆիորենտինա[27][28]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ Միլանի դեմ խաղում[29][30]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Բազելի դեմ խաղում[31]։ Սերիա A-ում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 23-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[32][33]։ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին Կալինիչը հեթ-տրիկ ձևակերպեց Ինտերի դեմ խաղում[34][35], ինչի շնորհիվ Ֆիորենտինան հաղթեց 4-1 հաշվով և 1998-1999 մրցաշրջանից հետո առաջին անգամ բարձրացավ մրցաշարային աղյուսակի 1-ին տեղ[36]։ 2016 թվականի հոկտեմբերի 23-ին նա 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[37]։ Ֆիորենտինայի կազմում Կալինիչը անցկացրեց 84 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Միլան խմբագրել

2017 թվականի օգոստոսի 22-ին Կալինիչը սկզբից՝ վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Միլան[38][39][40][41]՝ ստանալով 7 համարի մարզաշապիկը[42]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 27-ին՝ փոխարինելով Պատրիկ Կուտրոնեին Կալյարիի դեմ խաղում[43]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 17-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում դառնալով դուբլի հեղինակ[44]։ 2018 թվականի հունվարի 21-ին Կալինիչը 2 գոլային փոխանցում տվեց Կալյարիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[45]։ Մայիսի 9-ին նա փոխարինեց Պատրիկ Կուտրոնեին Իտալիայի գավաթի եզրափակչի Յուվենտուսի դեմ խաղում[46], սակայն դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ Միլանը պարտվեց 4-0 հաշվով[47][48]։ Ակումբի կազմում Կալինիչը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[49]։

Ատլետիկո Մադրիդ խմբագրել

2018 թվականի օգոստոսի 9-ին Կալինիչը 3 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[50][51][52]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո[53][54]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Անխել Կորեային Սելտա Վիգոյի դեմ խաղում[55]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց նոյեմբերի 6-ին՝ խմբային փուլի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[56]։ Իր առաջին գոլը Ատլետիկոյի կազմում խփեց դեկտեմբերի 5-ին՝ Իսպանիայի գավաթի Սանտ Անդրեուի դեմ խաղում[57][58]։ Լա Լիգայում առաջին գոլը խփեց դեկտեմբերի 8-ին՝ Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում[59][60]։ Դեկտեմբերի 15-ին խորվաթը գոլ խփեց Վալյադոլիդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[61]։ 2018-19 մրցաշրջանում Կալինիչը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[62]։

Ռոմա խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Կալինիչը 1 տարվա վարձավճարով միացավ Ռոմային[63][64][65][66]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սկզբնական շրջանում Կալինիչը պետք է հրավիրվեր Խորվաթիայի ազգային հավաքական՝ Եվրո 2008-ի որակավորման փուլի Մակեդոնիայի և Անգլիայի դեմ խաղերի համար, սակայն նա ստացավ վնասվածք և փոխարինվեց Մարիո Մանջուկիչի կողմից[67]։ Այնուամենայնիվ, Կալինիչը մասնակցեց Եվրո 2008-ին[68]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2008 թվականի մայիսի 24-ին՝ Մոլդովայի դեմ ընկերական խաղում[69]։

Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Կալինիչը խփեց 2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ Մալթայի դեմ Եվրո 2012-ի որակավորման փուլի խաղում[70]։ 2011 թվականի փետրվարի 9-ին նա դուբլի հեղինակ դարձավ Չեխիայի դեմ ընկերական խաղում[71]։ 2012 թվականի հունիսին Կալինիչը փոխարինեց Իվիցա Օլիչին Եվրո 2012-ի համար Խորվաթիայի հայտացուցակում, սակայն այդպես էլ առաջնության ժամանակ դաշտ դուրս չեկավ։ Եվրո 2016Իսպանիայի դեմ խաղում Կալինիչը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ինչը ապահովեց Խորվաթիայի հաղթանակը 2-1 հաշվով։

2018 թվականի հունիսի 4-ին Կալինիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[72][73]։ Նա հեռացվեց թիմից առաջնության 5-րդ օրը[74], քանի որ հրաժարվեց փոխարինման մտնել Նիգերիայի դեմ խաղում[75][76]՝ ասելով, որ ունի մեջքի վնասվածք[77][78]։ Դրանից առաջ նա նույն պատճառով հրաժարվել էր խաղադաշտ մտնել Բրազիլիայի դեմ ընկերական խաղում[79]։ Խորվաթիան զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը առաջնությունում[80][81]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտվելով Ֆրանսիային[82][83]։ Կալինիչը ստացավ արծաթե մեդալը թիմի անդամ լինելու համար, սակայն հրաժարվեց վերցնել այն[84][85][86]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[87]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իստրա 1961 (վարձավճար) 2006–07 Պրվա Լիգա 12 3 1 0 13 3
Շիբենիկ (վարձավճար) 2006–07 8 3 8 3
Հայդուկ Սպլիտ 2005–06 6 0 1 0 0 0 7 0
2007–08 25 17 7 9 4 0 36 26
2008–09 28 15 4 2 4 1 36 18
Ընդհանուր 59 32 12 11 8 1 0 0 79 44
Բլեքբուրն Ռովերս 2009–10 Անգլիայի Պրեմիեր Լիգա 26 2 1 1 6 4 33 7
2010–11 18 5 1 1 1 0 20 6
Ընդհանուր 44 7 2 2 0 0 7 4 53 13
Դնեպր 2011–12 Ուկրաինայի Պրեմիեր Լիգա 19 10 0 0 2 0 21 10
2012–13 21 6 2 1 6 3 29 10
2013–14 19 6 0 0 4 1 23 7
2014–15 23 12 6 2 19 5 48 19
2015–16 4 3 0 0 0 0 4 3
Ընդհանուր 86 37 8 3 31 9 0 0 125 49
Ֆիորենտինա 2015–16 Սերիա A 36 12 1 0 5 1 42 13
2016–17 33 15 2 0 7 5 42 20
Ընդհանուր 69 27 3 0 12 6 0 0 84 33
Միլան 2017–18 Սերիա A 31 6 4 0 6 0 41 6
Ատլետիկո Մադրիդ 2018–19 Լա Լիգա 17 2 4 2 3 0 0 0 24 4
Ռոմա (վարձավճար) 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 326 117 34 18 60 16 7 4 427 155

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[87]

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2008 2 0
2009 1 0
2010 1 1
2011 8 3
2012 3 1
2013 5 1
2014 0 0
2015 6 2
2016 8 5
2017 6 2
2018 2 0
Ընդհանուր 42 15

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 17, 2010 Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա   Մալթա 3–0 3–0 Եվրո 2012 Որակավորում
2. Փետրվարի 9, 2011 Ալբո Դրոսինա մարզադաշտ, Պուլա, Խորվաթիա   Չեխիա 2–0 4–2 Ընկերական խաղ
3. 3–2
4. Հունիսի 3, 2011 Պոլյուդ մարզադաշտ, Սպլիտ, Խորվաթիա   Վրաստան 2–1 2–1 Եվրո 2012 Որակավորում
5. Մայիսի 25, 2012 Ալբո Դրոսինա մարզադաշտ, Պուլա, Խորվաթիա   Էստոնիա 2–0 3–1 Ընկերական խաղ
6. Սեպտեմբերի 10, 2013 Չոնջուի մարզադաշտ, Չոնջու, Հարավային Կորեա   Հարավային Կորեա 2–0 2–1
7. Հոկտեմբերի 10, 2015 Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա   Բուլղարիա 3–0 3–0 Եվրո 2016 Որակավորում
8. Նոյեմբերի 17, 2015 Օլիմպ-2, Դոնի Ռոստով, Ռուսաստան   Ռուսաստան 1–1 3–1 Ընկերական խաղ
9. Հունիսի 4, 2016 Ռույեվիցա մարզադաշտ, Ռիեկա, Խորվաթիա   Սան Մարինո 8–0 10–0
10. 9–0
11. 10–0
12. Հունիսի 21, 2016 Մատմյուտ Ատլանտիկ, Բորդո, Ֆրանսիա   Իսպանիա 1–1 2–1 Եվրո 2016
13. Հոկտեմբերի 6, 2016 Լորո Բորիչի մարզադաշտ, Շկոդեր, Ալբանիա   Կոսովո 6–0 6–0 ԱԱ 2018 Որակավորում
14. Մարտի 24, 2017 Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա   Ուկրաինա 1–0 1–0
15. Նոյեմբերի 9, 2017 Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա   Հունաստան 2–0 4–1

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Հայդուկ Սպլիտ

Դնեպր

Ատլետիկո Մադրիդ

Միջազգային խմբագրել

Խորվաթիա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Croatia - N. Kalinić - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «Portsmouth in chase for striker Nikola Kalinic and full-back Steve Finnan». The Guardian (բրիտանական անգլերեն). 2009 թ․ հուլիսի 28. ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  6. «Kalinic deal collapses». www.portsmouth.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.(չաշխատող հղում)
  7. Portsmouth. «Portsmouth | truebluearmy.com». www.fansonline.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  8. «Rovers 'complete' Kalinic deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Sunderland AFC - Blackburn Rovers, Aug 22, 2009 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. «BBC SPORT | Football | Premier League | Sunderland 2-1 Blackburn». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  11. «BBC SPORT | Football | League Cup | Blackburn 5-2 Peterborough». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  12. «Blackburn Rovers - Peterborough United, Oct 27, 2009 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  13. «Blackburn Rovers - Wigan Athletic, Jan 27, 2010 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. «BBC Sport - Football - Blackburn 2-1 Wigan». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  15. «Nikola Kalinic | Football Stats | Atletico Madrid | Season 2009/2010 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  16. «Blackburn Rovers - Everton FC, Aug 14, 2010 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  17. «Manchester City - Blackburn Rovers, Sep 11, 2010 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  18. «West Bromwich Albion - Blackburn Rovers, Dec 28, 2010 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  19. «Agent - Kalinic could leave». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  20. «Blackburn striker Nikola Kalinic joins Dnipro». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  21. «Rover and out! Blackburn confirm departure of striker Kalinic after Goodwillie arrival». Mail Online. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  22. «Dnipro Dnipropetrovsk - Shakhtar Donetsk, Aug 13, 2011 - Premier Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  23. «FC Dnipro Dnipropetrovsk v FC Shakhtar Donetsk Live Commentary & Result, 13/08/2011, Premier League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  24. «Dnipro Dnipropetrovsk - Sevilla FC, May 27, 2015 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  25. 25,0 25,1 uefa.com. «UEFA Europa League 2014/15 - History - Dnipro-Sevilla – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  26. «Dnipro Dnipropetrovsk 2-3 Sevilla». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 27. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  27. «Fiorentina signs Nikola Kalinic from Dnipro - Goal.com». Goal.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  28. «Official: Fiorentina sign Kalinic | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  29. «ACF Fiorentina - AC Milan, Aug 23, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  30. «ACF Fiorentina v AC Milan Starting XIs, 23/08/2015, Serie A | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  31. «ACF Fiorentina - FC Basel 1893, Sep 17, 2015 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  32. «ACF Fiorentina - Bologna FC 1909, Sep 23, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  33. «Fiorentina vs. Bologna - Football Match Report - September 23, 2015 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  34. «Inter Milan - ACF Fiorentina, Sep 27, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  35. «FC Internazionale Milano v ACF Fiorentina Live Commentary & Result, 27/09/2015, Serie A | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  36. «Fiorentina relish return to top of Serie A table for first time since 1999». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  37. «Cagliari Calcio - ACF Fiorentina, Oct 23, 2016 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  38. Milan, AC. «OFFICIAL: KALINIC IS NOW RED AND BLACK | AC Milan». AC Milan. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  39. «Nikola Kalinic: AC Milan sign striker from Fiorentina». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  40. «AC Milan sign Fiorentina striker Nikola Kalinic». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  41. «AC Milan transfer news: Nikola Kalinic joins from Fiorentina on initial loan with obligation to buy | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  42. «AC Milan sign Nikola Kalinic on loan from Fiorentina with obligation to buy». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  43. «AC Milan - Cagliari Calcio, Aug 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  44. «AC Milan - Udinese Calcio, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  45. «Cagliari Calcio - AC Milan, Jan 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  46. «Juventus FC - AC Milan, May 9, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  47. Dudko, James. «Juventus Win 4th Straight Coppa Italia with 4-0 Win over AC Milan». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  48. «Juventus crush AC Milan 4-0 to win fourth consecutive Italian Cup». France 24 (անգլերեն). 2018 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  49. «Nikola Kalinic | Football Stats | Atletico Madrid | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  50. «Club Atlético de Madrid - Welcome Kalinic». Club Atlético de Madrid (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  51. «Kalinic signs for Atletico Madrid from Milan». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  52. «Atletico Madrid sign AC Milan striker Nikola Kalinic». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  53. «Transfer news: Atletico Madrid sign €15m Nikola Kalinic from AC Milan | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  54. «Atletico Madrid complete signing of Nikola Kalinic from AC Milan». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  55. «Celta de Vigo - Atlético Madrid, Sep 1, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  56. «Atlético Madrid - Borussia Dortmund, Nov 6, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  57. «Atlético Madrid - UE Sant Andreu, Dec 5, 2018 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  58. «Atletico Madrid beat Sant Andreu to reach Copa del Rey round of 16». ESPN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  59. «Atlético Madrid - Deportivo Alavés, Dec 8, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  60. «Atlético Madrid v Deportivo Alavés Match Report, 08/12/2018, Primera División | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  61. «Real Valladolid CF - Atlético Madrid, Dec 15, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  62. «Nikola Kalinic | Football Stats | Atletico Madrid | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  63. «Roma complete loan signing of Kalinic». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  64. «Club Atlético de Madrid · Web oficial - Kalinic to join AS Roma on loan». en.atleticodemadrid.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  65. «Kalinic completes Roma switch». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  66. «Roma sign Kalinic and Mkhitaryan on loan». The Star Online (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  67. «Kalinic ruled out for Croatia». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  68. uefa.com (2008 թ․ մայիսի 5). «Bilić names squad for EURO assault». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  69. «Croatia beat Moldova in Euro 2008 friendly - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  70. «Croatia v Malta Live Commentary & Result, 17/11/2010, EC Qualification | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  71. «Croatia 4 - 2 Czech Republic Match report - 2/9/11 Friendlies - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.(չաշխատող հղում)
  72. «Izbornik Dalić potvrdio konačan popis putnika za SP - Hrvatski nogometni savez». hns-cff.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  73. «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  74. «Croatia send Nikola Kalinic home from 2018 World Cup | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  75. «Croatia - Nigeria, Jun 16, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  76. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Nigeria - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  77. «Nikola Kalinic: Croatia send striker home after back injury claim». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  78. MacInnes, Paul (2018 թ․ հունիսի 18). «Croatia send reluctant substitute Nikola Kalinic home from World Cup». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  79. «Brazil - Croatia, Jun 3, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  80. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - France - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  81. «World Cup 2018: France beat Croatia 4-2 in World Cup final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  82. «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  83. 83,0 83,1 «France 4-2 Croatia: Paul Pogba and Kylian Mbappe star in World Cup win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  84. «Croatia's Nikola Kalinic refuses World Cup silver medal». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  85. «Croatia striker Nikola Kalinic refuses World Cup silver medal». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  86. Sunderland, Tom. «Nikola Kalinic Refuses 2018 World Cup Medal After Being Sent Home by Croatia». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  87. 87,0 87,1 «Nikola Kalinić». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  88. Bull, J. J. (2018 թ․ մայիսի 16). «Antoine Griezmann stars as Atletico Madrid win Europa League». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  89. «Եվրոպայի լիգա. Խմբային մրցաշարի խորհրդանշական հավաքականը (ֆոտո) | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Կալինիչ» հոդվածին։