Նիկոլաս Օտտո Ավգուստի (հունիսի 10, 1832(1832-06-10)[1][2][3], Holzhausen an der Haide, Նասսաու, Գերմանական միություն[4] - հունվարի 26, 1891(1891-01-26)[1][5][2][…], Քյոլն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի ինժեներ, ինքնուս գյուտարար, հայտնի է դարձել ներքին այրման շարժիչների գյուտով։ Սակայն Օտտոյի մոտեցումները միանշանակ չէին, ինչի պատճառով էլ նրա տեսությունները վիճարկել են, մասնավորոպես Քրիստիան Ռեյտմանը, Ալֆոնսո Բաու դե Ռոշը և Ֆելիքս Մատտեուչինը, սակայան անհաջող կերպով։

Նիկոլաս Ավգուստի Օտտո
Նիկոլաս Օտտո
գերմ.՝ Nicolaus August Otto
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1832(1832-06-10)[1][2][3]
ԾննդավայրHolzhausen an der Haide, Նասսաու, Գերմանական միություն[4]
Մահացել էհունվարի 26, 1891(1891-01-26)[1][5][2][…] (58 տարեկան)
Մահվան վայրՔյոլն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
ԳերեզմանMelaten-Friedhof
Մայրենի լեզուգերմաներեն
ԵրկերՆերքին այրման շարժիչ
Մասնագիտությունճարտարագետ, գյուտարար, ձեռնարկատեր և գործարանատեր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներGustav Otto?
 Nicolaus Otto Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիկոլաս Ավգուստի Օտտոն ծնվել է 1832 թվականի հունիսի 10-ին Հոլցհաուզան-ան-դիռ-Հայդե գյուղում։ 1848 թվականին ռեալական դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է առևտրային գործունեությամբ։

1864 թվականի մարտի 31-ին Նիկոլաս Օտտոն Կառլ Օիգան Լեյգենի հետ հիմնել է շարժիչների արտադրության առաջին գործարանը աշխարհում։ 1876 թվականին նա կարողացել է իրականացնել իր մտահղացումը՝ ստեղծելով արագության չորս համակարգ ունեցող շարժիչ, որի համար ստացել է հատուկ լիցենզիա։

Վիդեոյում ներկայացվում է Ավգուստի Օտտոյի ստեղծած շարժիչի աշխատանքը

1882 թվականին արժանացել է Վյուրցբուրգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։ Նիկոլոս Ավգուստի Օտտոն մահացել է 1891 թվականի հունվարի 26-ին Քյոլն քաղաքում և թաղվել է Մելանտեն գերեզմանատանը։

Պարգևներ և պատվավոր կոչումներ խմբագրել

1981 թվականին ներկայցված է եղել Գյուտարարների փառքի Ազգային սրահում, իսկ 1996 թվականին՝ Ավտոմեքենաների փառքի սրահում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել