Նիկոլաոս Գիզիս (հուն․՝ Νικόλαος Γύζης, 1 մարտի, 1842, Սկլավոխորիո, Թինոս կղզի - 4 հունվարի, 1901, Մյունխեն), 19-րդ դարի հույն ամենահայտնի նկարիչներից ու գծանկարիչներից մեկը։

Նիկոլաոս Գիզիս
հուն․՝ Νικόλαος Γύζης
Ծնվել էմարտի 1, 1842(1842-03-01)[1][2][3][…]
ԾննդավայրԹինոս, Tinos Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան
Վախճանվել էհունվարի 4, 1901(1901-01-04)[4][2][3][…] (58 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանական կայսրություն[5]
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա և Աթենքի գեղարվեստի դպրոց
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, ուսուցիչ, վիզուալ արտիստ և նկարչության ուսուցիչ
Ոճիմպրեսիոնիզմ և Munich School?
ԹեմաներԿերպարվեստ[6] և կրթական համակարգ[6]
Ուշագրավ աշխատանքներQ12877601? և The Betrothal of the Children?
ԱշակերտներStefan Popescu?, Nikolaos Ferekidis?, Franz Mohr? և Մենցի Կլեմենտ Ցրնչիչ
ԶավակներTilemachos Gizis?[7]
 Nikolaos Gyzis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիկոլաոս Գիզիսը ծնվել է 1842 թվականի մարտի 1-ին Թինոս կղզում, ատաղձագործի ընտանիքում։ 1850 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Աթենք, և նա սկսել է սովորել Աթենքի գեղեցիկ արվեստների դպրոցում (առաջին չորս տարին ոչ պաշտոնապես փոքր լինելու պատճառով, 1854 թվականից՝ պաշտոնապես)։ 1865 թվականին Նիկոլաոս Գիզիսը ստացել է կրթաթոշակ և մեկնել Մյունխեն՝ նպատակ ունենալով շարունակել կրթությունը տեղի Գեղարվեստի ակադեմիայում, որը 19-րդ դարի երկրորդ կեսին համարվում էր լավագույններից մեկը Եվրոպայում։ 1869 թվականին Մյունխենում անցկացվող միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով այնտեղ է գալիս Գյուստավ Կուրբեն, և Նիկոլաոս Գիզիսը ծանոթանում է իր ժամանակի ֆրանսիական գեղանկարչության նշանավոր ներկայացուցչի հետ։

1872 թվականին Նիկոլաոս Գիզիսը վերադարձել է Հունաստան, ապրել է Աթենքում, որտեղ ունեցել է ճանաչված վարպետի համբավ։ 1873 թվականին նա ընկերոջ հետ ճանապարհորդել է Փոքր Ասիայում, ինչից հետո կրկին մեկնել է Մյունխեն։ Այնտեղ Նիկոլաոս Գիզիսը 1882 թվականից մինչև իր մահը աշխատել է Գեղարվեստի ակադեմիայում։ Գիզիսը ևս երկու անգամ այցելել է հայրենիք, սակայն նրա հիմնական բնակության վայրը եղել է Մյունխենը։ 1878 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում նա արժանացել է երրորդ աստիճանի մեդալի «Երեխաների նշանադրություն Հունաստանում» կտավի համար։ 1888 թվականին Նիկոլաոս Գիզիսին շնորհվել է Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորի կոչում։ Նրա աշակերտներից են եղել հույն հայտնի նկարիչներ Նիկոլաոս Վոկոսը և Տալիա Ֆլորա-Կարավիան, ինչպես նաև Աննա Մեյ-Ռիխտերը[8]։

Նիկոլաոս Գիզիսը ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, պատի թերթեր, ծաղրանկարներ, նկարազարդել է գրքեր, նկարել է դիցաբանական, պատմական, կրոնական ու ալեգորիկ թեմատիկաներով։ Դեռ իր կենդանության օրոք հայտնի է եղել որպես հունական գեղանկարչության մյունխենյան դպրոցի կենցաղանկարչության վարպետ։ Նրա աշխատանքները մեծ պահանջարկ են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև ԱՄՆ-ում, Անգլիայում ու Հունաստանում։

Նիկոլաոս Գիզիսը մահացել է 1901 թվականի հունվարի 4-ին Մյունխենում։

Նիկոլաոս Գիզիսի «Գաղտնի դպրոց» նկարը պատկերված է 1996-2001 թվականներին թողարկված հունական 200 դրախմա անվանական արժեքով թղթադրամի վրա[9]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաոս Գիզիս» հոդվածին։