Նիկոլայ Օրեսմ (հունվարի 1, 1323, Ֆլերի սյուր Օրն, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 11, 1382[1][2], Լիզիե, Ֆրանսիայի թագավորություն), ուշ միջնադարի ազդեցիկ փիլիսոփա[6]։ Նա հայտնի է իր բավականին տպավորիչ աշխատություններով՝ տնտեսագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղագուշակության և աստղագիտության, փիլիսոփայության և աստվածաբանության հետ կապված։ Նա եղել է Լիզիեի եպիսկոպոսը, թարգմանիչ, Ֆրանսիայի Շառլ Իմաստուն թագավորի խորհրդատուն և 14–րդ դարի ամենախոշոր մտածողներից մեկը Եվրոպայում[7]։

Նիկոլայ Օրեսմ
Nicole Oresme
Ծնվել էհունվարի 1, 1323 Ֆլերի սյուր Օրն, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 11, 1382[1][2] (59 տարեկան) Լիզիե, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս, տնտեսագետ, կաթոլիկ քահանա, աստղագետ, երաժշտագետ, պրոֆեսոր, հոգեբան, թարգմանիչ, ֆիզիկոս, աստվածաբան և կաթոլիկ եպիսկոպոս
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփա
Պաշտոն(ներ)թեմի հովվապետ և Dean?
Ալմա մատերՓարիզի համալսարան և College of Sorbonne?
Տիրապետում է լեզուներինլատիներեն, միջին ֆրանսերեն և ֆրանսերեն[4]
ՈւսուցիչԺան Բուրիդան
ԱշակերտներHenry of Langenstein?[5]
 Nicole Oresme Վիքիպահեստում

Օրեսմի կյանքը խմբագրել

Նիկոլայ Օրեսմը ծնվել է 1320–1325 թվականներն ընկած ժամանակահատվածում Նորմանդիայի Կան քաղաքի մոտակայքում գտնվող Ալլեմայնես գյուղում, որն այժմյա Ֆլերի սյուր Օրնն է։ Ոչինչ հայտնի չէ իր ընտանիքից։ Այն փաստը, որ վերջինս Փարիզի համալսարանում ուսանելու տարիներին հաճախել է ամբողջովին հովանավորած և սուբսիդավորված Նավարի քոլեջը՝ նախատեսված շատ աղքատ ուսանողների համար, ովքեր ի վիճակի չեն հոգալ իրենց ուսման ծախսը, կարելի է ենթադրել որ նա գյուղական ընտանիքից էր[8]։

Փարիզում Օրեսմը բնափիլիսոփայության ուղղվածությամբ ֆրանսիական դպրոցի այսպես կոչված հիմնադիրի՝ Ժան Բյուրիդանի, Ալբերտ Սաքսոնացու և հավանաբար Մարսիլիուս Ինգենացու հետ միասին ուսումնասիրել է արվեստի ճյուղեր՝ ստանալով մագիստրոսի աստիճան[9]։

1348 թվականին Օրեսմը Փարիզում աստվածաբանության ֆակուլտետի ուսանող էր։ 1356 թվականին նա ստացել է դոկտորի աստիճան։ 1364 թվականին նշանակվել է Ռուանի մայր տաճարի ավագ քահանա։ Մոտ 1369 թվականին Շառլ Իմաստունի պահանջով սկսել է թարգմանել Արիստոտելի աշխատանքները, իսկ Շառլ Իմաստունն իր հերթին 1371 թվականին նրան շնորհել է կրթաթոշակ և Օրեսմը թագավորի հովանո ներքո 1377 թվականին նշանակվել է Լիզեի եպիսկոպոսը։ Նա վախճանվել է 1382 թվականին Լիզեում[10]։

Տիեզերագիտության մեջ Օրեսմի ներդրումը խմբագրել

Իր՝ «Livre du ciel et du monde» աշխատության մեծ Օրեսմը առաջ է քաշել մի շարք վարկածներ՝ կապված Երկիր մոլորակի իր առանցքի շուրջը օրապտույտի հետ[11] ։ Աստղագիտական տեսանկյունից նա եկել է այն եզրահանգմանը՝ եթե երկիրն է պտտվում, ոչ թե երկնոլորտը, ապա աստղագետների կողմից հաշվարկված բոլոր շարժումները, որոնք տեսանելի են երկնքում, ճիշտ նույն տեսքը կունենային ասես երկնոլորտն է պտտվում երկրի շուրջը։ Նա հերքեց այն ֆիզիկական վարկածը, որ եթե երկիրը պտտվում էր, ապա այն իր հետևում թողնում է մթնոլորտը՝ արևելքից արևմուտք հզոր հոսանք ապահովելով։ Իր դիտարկմամբ երկնոլորտը, ջրոլորտը և մթնոլորտը, երեքն էլ նույն կերպ են պտտվում[12]։ Ինչ վերաբերում է Աստվածաշնչում մեջբերված այն հատվածին, որտեղ խոսվում է արեգակի պտույտի մասին, նա ասել է, որ դա պետք չէ բառացիորեն ընդունել[13]։ Նա նաև նշել է, որ փոքրիկ Երկիր մոլորակի համար ավելի ձեռնտու կլինի իր առանցքի շուրջը պտտվել, քան այդ հսկայական աստղերի մթնոլորտի շուրջը[14]։ Այնուամենայնիվ նա նաև եկել է այն եզրահանգմանը, որ այս փաստարկները համոզիչ էին և բոլորը, ինչպես նաև ինքը պնդում են, որ երկինքն է պտտվում, ոչ թե երկիրը[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://data.bnf.fr/11918181/nicole_oresme/
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  4. CONOR.Sl
  5. Mathematics Genealogy Project — 1997.
  6. Léon Warnant (1987). Dictionnaire de la prononciation française dans sa norme actuelle (French) (3rd ed.). Gembloux: J. Duculot, S. A. ISBN 978-2-8011-0581-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Wallace, William A. (1981). Prelude to Galileo: essays on medieval and sixteenth-century sources of Galileo's thought. Springer Science & Business. ISBN 978-9027712158.
  8. Edward Grant, ed., De proportionibus proportionum and Ad pauca respicientes, (Madison: University of Wisconsin Pr., 1966), p. 4.
  9. William J. Courtenay, The Early Career of Nicole Oresme, Isis, Vol. 91, No.3 (Sept., 2000), pp 542–548.
  10. Edward Grant, ed., De proportionibus proportionum and Ad pauca respicientes, (Madison: University of Wisconsin Pr., 1966), pp. 4–10.
  11. Edward Grant, The Foundations of Modern Science in the Middle Ages, (Cambridge: Cambridge University Press, 1996), pp. 114–16.
  12. Oresme, Le Livre du ciel et du monde, pp. 521–3
  13. Oresme, Le Livre du ciel et du monde, p. 531
  14. Oresme, Le Livre du ciel et du monde, p. 535
  15. Oresme, Le Livre du ciel et du monde, p. 537