Նիկոլայ Ալեքսանդրովիչ Տիխոմիրով (ռուս.՝ Николай Александрович Тихонов, մայիսի 1 (14), 1905[1][2], Խարկով, Ռուսական կայսրություն[3] - հունիսի 1, 1997(1997-06-01)[4], Պետրովո-Դալնեե, Կրասնոգորսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային քաղաքական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1975, 1982), տեխնիկական գիտությունների դոկտոր (1961), ԽՄԿԿ անդամ (1940)։

Նիկոլայ Տիխոնով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Ուկրաինայի ազգային մետաղագործական ակադեմիա (1930)
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր (1961)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճարտարագետ և մետաղագործ
Ծննդյան օր մայիսի 1 (14), 1905[1][2]
Ծննդավայր Խարկով, Ռուսական կայսրություն[3]
Վախճանի օր հունիսի 1, 1997(1997-06-01)[4] (92 տարեկան)
Վախճանի վայր Պետրովո-Դալնեե, Կրասնոգորսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Ծնվել է ծառայողի ընտանիքում։ Ավարտել է Դնեպրոպետրովսկի մետալուրգիական ինստիտուտը (1930)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1924 թվականից։ 1933 թ.-ից՝ Դնեպրոպետրովսկի և Պերվոուրալսկի գործարաններում տեղամասի պետ, գլխավոր ինժեներ, 1947 թ.-ից՝ գործարանի տնօրեն Նիկոպոլում, 1950 թ.-ից՝ ԽՍՀՄ սև մետալուրգիայի մինիստրության գլխավոր վարչության պետ, 1955 թ.-ից՝ ԽՍՀՄ սև մետալուրգիայի մինիստրի տեղակալ։ 1957 թ.-ից եղել Է Դնեպրոպետրովսկի ԺՏԽ-ի նախագահ, 1960 թ.-ից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գիտատնտ․ պետական խորհրդի նախագահի տեղակալ — ԽՍՀՄ մինիստր, 1963 թ.-ից՝ ԽՍՀՄ պետպլանի նախագահի տեղակալ — ԽՍՀՄ մինիստր։ 1965 թ.-ից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1976 թ.-ից՝ առաջին տեղակալ։ 1980—1985 թթ.-ին՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհըրդի նախագահ։ ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու 1961 թ.-ից, անդամ՝ 1966 թ.-ից։ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու 1978 թ.-ից, անդամ՝ 1979 թ.-ից։ ԽՍՀՄ V—XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր (1943, 1951)։ Պարգևատրվել է Լենինի 8, Հոկտեմբերյան հեղափոխության և 8 այլ շքանշաններով ու մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Տիխոնով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 6