Նիկոլայ Սլյունկով
Նիկոլայ Նիկիտովիչ Սլյունկով (ռուս.՝ Николай Никитович Слюньков, ապրիլի 26, 1929[1], Հորոդեց, Ռոհաչևսկի շրջան, Բոբրույսկիյ օկրուգ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 2022, Մինսկ, Բելառուս), խորհրդային կուսակցական, պետական գործիչ, «սոցիալիստական աշխատանքի հերոս» (1974), ԲԽՍՀ արդյունաբերության վաստակավոր աշխատող (1972), ԽՄԿԿ անդամ (1954)։
Նիկոլայ Սլյունկով բելառուս․՝ Мікалай Мікітавіч Слюнькоў | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1929[1] |
Ծննդավայր | Հորոդեց, Ռոհաչևսկի շրջան, Բոբրույսկիյ օկրուգ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 9, 2022 (93 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուս |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Բելառուսի պետական ագրարային համալսարան և Q18665955? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Բելառուսի Հանրապետության խորհրդի անդամ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո |
Երեխաներ | Ինեսա Սլյունկովա, Svetlana Sliunkova? և Sergey Slyunkov? |
1962 թվականին ավարտել է Գյուղատնտեսության մեխանիզացիայի բելառուսական ինստիտուտը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1950 թվականից, Մինսկի տրակտորների գործարանում (վարպետի օգնական, վարպետ, տեղամասի պետ, գործարանի արհտեղկոմի նախագահ)։ 1960-1965 թվականներին եղել է Մինսկի պահեստամասերի գործարանի, ապա Մինսկի տրակտորների գործարանի տնօրեն, Մինսկի արտադրական տրակտորային միավորման գլխավոր տնօրեն։ 1972 թվականին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի (ԲԿԿ) մինսկի քաղկոմի առաջին քարտուղար։ 1974-1983 թվականներին եղել է ԽՍՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ։ 1983 թվականի հունվարին ընտրվել է ԲԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, ԲԿԿ ԿԿ-ի և ԿԿ-ի բյուրոյի անդամ։ Եղել է ԽՍՀՄ, 7-րդ, 11-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, 1983—1987 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով, արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի (1971)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 425)։ |