Նիկոլայ Ալեքսանդրովիչ Սեմաշկո (ռուս.՝ Николай Александрович Семашко, սեպտեմբերի 8 (20), 1874, Q16021693?, Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 18, 1949(1949-05-18)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային քաղաքական-կուսակցական գործիչ, խորհրդային առողջապահության կազմակերպիչներից, ԽՍՀՄ բժշկական (1944) և ՌԽՖՍՀ մանկավարժական (1945) գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, Կոմունիստական կուսակցության անդամ (1893

Նիկոլայ Սեմաշկո
ռուս.՝ Николай Александрович Семашко
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8 (20), 1874
ԾննդավայրQ16021693?, Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 18, 1949(1949-05-18)[1] (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԿազանի Դաշնային համալսարան, Կազանի կայսերական համալսարան և Q16648126?
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարություն և Կարմիր խաչի միջազգային կոմիտե
Զբաղեցրած պաշտոններԺողովրդական կոմիսարների խորհուրդ
ԿուսակցությունԽՄԿԿ և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
 Nikolai Semashko Վիքիպահեստում

Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում (1891-18951895 թվականին, հեղափոխական շարժմանը մասնակցելու համար ձերբակալվել և աքսորվել է։ Ավարտել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1901

Մինչև 1904 թվականը, որպես բժիշկ, աշխատել է Օրյոլի և Սամարայի նահանգներում։ 1904 թվականից աշխատել է ՌԱԴԲԿ Նիժնի Նովգորոդի կոմիտեում, 1905 թվականի հեղափոխական իրադարձությունների ժամանակ եղել է Սորմովոյի գործարանի գործադուլի կազմակերպիչներից, որի համար վերստին ձերբակալվել է։ 1906 թվականին տարագրվել է Շվեյցարիա (Ժնև), որտեղ առաջին անգամ հանդիպել է Վլադիմիր Լենինին։ 1907 թվականի Սեմաշկոն Ժնևի բոլշևիկյան կազմակերպությունից մասնակցել է II Ինտերնացիոնալի Շտուտգարդի կոնգրեսի աշխատանքներին։ 1908 թվականին բոլշևիկյան արտասահմանյան կենտրոնի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ մինչև 1910 թվականը եղել է ՌՍԴԲԿ Կենտկոմի արտասահմանյան բյուրոյի քարտուղարը, մասնակցել Լոնժյումոյի կուսակցական դպրոցի գործունեությանը (19111912 թվականին Պրահայում կայացած ՌՍԴԲԿ VI համառուսաստանյան կոնֆերանսում Սեմաշկոն հանդես է եկել «բանվորների ապահովագրության հարցի մասին» զեկուցումով։

1913 թվականին Սերբիայում և Բուլղարիայում մասնակցել է սոցիալ–դեմոկրատական շարժմանը։ 19141918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ներկալվել է։ 1917 թվականի սեպտեմբերին վերադարձել է Մոսկվա և բոլշևիկյան ֆրակցիայի կողմից ընտրվել Պյատնիցկիի շրջանային վարչության նախագահ։ Եղել է ՌՍԴԲԿ VI համագումարի պատգամավոր, մասնակցել Մոսկվայի հոկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստմանը, կազմակերպել նրա մասնակիցների բժշկական օգնության գործը։ Սեմաշկոն 1918—1930 թվականներին եղել է ՌՍՖՄՀ առողջապահության առաջին ժողկոմը։ 1921 -1949 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետի սոցիալական հիգիենայի ամբիոնի պրոֆեսոր, վարիչ։ 1930 —1936 թվականներին միաժամանակ աշխատել է Համամիութենական ԿԳԿ-ում, եղել դրա նախագահության անդամ, մանկական հանձնաժողովի նախագահ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 279

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Семашко Николай Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.