Նիկոլայ Նիկոլաևիչ Ռուկավիշնիկով (ռուս.՝ Николай Николаевич Рукавишников, սեպտեմբերի 18, 1932(1932-09-18)[1], Տոմսկ, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 19, 2002(2002-10-19)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1971 և 1974), Բուլղարիայի ժողովրդավարական հանրապետության հերոս (1979

Նիկոլայ Ռուկավիշնիկով
Николай Рукавишников
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1932(1932-09-18)[1]
ԾննդավայրՏոմսկ, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհոկտեմբերի 19, 2002(2002-10-19)[2] (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՕստանկինյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԱզգային հետազոտական միջուկային համալսարան (1957)
Մասնագիտությունճարտարագետ, տիեզերագնաց և ֆիզիկոս
ԱշխատավայրԷներգիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Nikolay Rukavishnikov Վիքիպահեստում

Ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը (1957)։ Տիեզերտգնացների ջոկատում է ընդգրկվել է 1967 թվականին։ 1971 թվականի ապրիլի 23—25-ը, Վլադիմիր Շատալովի և Ալեքսեյ Ելիսեևի հետ, որպես հետազոտող ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-10» տիեզերանավով։ Ապրիլի 24-ին տիեզերանավը կցվել է տիեզերքում գտնվող «Սալյուտ» գիտակայանին, և համատեղ թռիչքը տևել է 5 ժ 30 ր։ 1974 թվականի դեկտեմբերի 2—8-ը Անատոլի Ֆիլիպչենկոյի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-16» տիեզերանավով։ 1979 թվականի ապրիլի 10—12-ը, բուլղարացի տիեզերագնաց-օդաչու Գեորգի Իվանովի հետ, որպես հրամանատար, Ռուկավիշնիկովը երրորդ թռիչքն է կատարել «Սոյուզ-33» տիեզերանավով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Рукавишников Николай Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Nikolai Rukavishnikov, Russian Astronaut, Dies at 70
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ռուկավիշնիկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 16