Նիկոլայ Գրիգորևիչ Ռուբինշտեյն (ռուս.՝ Никола́й Григо́рьевич Рубинште́йн, հունիսի 2 (14), 1835[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3] - մարտի 11 (23), 1881[1][2], Փարիզ, Ֆրանսիա[3][1][2]), ռուս դաշնակահար, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։

Նիկոլայ Ռուբինշտեյն
Ծնվել էհունիսի 2 (14), 1835[1][2]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 11 (23), 1881[1][2] (45 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[3][1][2]
ԳերեզմանԴանիլով մենաստան[2][1]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
 Nikolai Rubinstein Վիքիպահեստում

Անտոն Ռուբինշտեյնի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Դաշնամուր նվագել սովորել է մոր, այնուհետև Թ․ Կուլլակի և Ա․ Վիլլուանի մոտ։ Երաժշտական տեսական առարկաներն անցել է Զ․ Դենի մոտ՝ Բեռլինում, եղբոր՝ Ա․ Ռուբինշտեյնի հետ։

Ռուբինշտեյնի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Մոսկվայում սկսել են գործել՝ ռուսական երաժշտական ընկերության բաժանմունքը (1860) և կոնսերվատորիան (1866, մինչև կյանքի վերջը եղել է տնօրենը և պրոֆեսոր)։

Աշակերտներից են Սերգեյ Տանեևը, Ալեքսանդր Զիլոտին, Է․ Զաուերը։ Ռուբինշտեյնն իր ժամանակի խոշոր դաշնակահարներից և դիրիժորներից էր։ Նրա ղեկավարությամբ Մոսկվայում հնչել են արևմտաեվրոպական և ռուսական կոմպոզիտորների, հատկապես Չայկովսկու երկերը (Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողների ուժերով ներկայացվել է «Եվգենի Օնեգին» օպերայի առաջին բեմադրությունը, 1879

Ռուբինշտեյնին են նվիրել իրենց երկերից Ֆերենց Լիստը՝ «Ֆանտազիա», «Աթենքի փլատակների» թեմաներով, Մ․ Բալակիրևը՝ «Իսլամեյ» ֆանտազիան, Պ․ Չայկովսկին՝ դաշնամուրի 2-րդ կոնցերտը, «Ռուսական սկերցոն», «Մեծ արվեստագետի հիշատակին» դաշնամուրային տրիոն (մահվան առիթով)։ Ռուբինշտեյնի ստեղծագործական փորձերից են՝ նվագախմբային նախերգանքներ, դաշնամուրային պիեսներ, ռոմանսներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Рубинштейн, Николай Григорьевич (ռուս.) // Русский биографический словарь / под ред. Б. Л. МодзалевскийСПб.: 1918. — Т. 17. — С. 386—392.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Э. Рубинштейн (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1904. — Т. 3. — С. 1143—1149.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Рубинштейн Николай Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ռուբինշտեյն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 11