Նիկոլայ Իվանովիչ Ռիժկով (ռուս.՝ Николай Иванович Рыжков, սեպտեմբերի 28, 1929(1929-09-28)[1], Դիլեևկա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3][4] և Ձերժինսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 2024(2024-02-28)[5][6], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս պետական և կուսակցական գործիչ։

Նիկոլայ Ռիժկով
ռուս.՝ Николай Рыжков
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1929(1929-09-28)[1]
ԾննդավայրԴիլեևկա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3][4] կամ Ձերժինսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 28, 2024(2024-02-28)[5][6] (94 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան[7][8]
ԿրթությունՈւրալի պետական տեխնիկական համալսարան և Mechanical engineering institute of the Donbass state mechanical engineering academy?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ճարտարագետ, պետական գործիչ, հիշատակագիր, ոչ գեղարվեստական գրող և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրՈւրալի ծանր մեքենաշինության գործարան
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ կառավարության ղեկավար, Ֆեդերացիայի խորհրդի անդամ և Պետական Դումայի անդամ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ, ԽՄԿԿ և People's Patriotic Union of Russia?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո, Դաշնային Խորհուրդ, 3rd State Duma of the Russian Federation? և 2nd State Duma of the Russian Federation?
 Nikolay Ryzhkov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կրամատորսկի մեքենայաշինական տեխնիկումը, ապա Ուրալի ճարտարագիտական ինստիտուտը։ 1971-1985 թվականներին զբաղեցրել է պետական և կուսակցական բարձր պաշտոններ. 1985-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։

Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է եկել հայանպաստ ելույթներով, կարևորել Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։

Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման[9]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

 
Վլադիմիր Պուտին և Նիկոլայի Ռիժկով Հուլիսի 4, 2000 թ
  • 1966, 1979 թթ.՝ Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշան։
  • 1969, 1979 թթ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակ։
  • 1970 թ.՝ «Պատվավոր աշխատանքի համար մեդալ» (Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ)։
  • 1971 թ.՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան։
  • 1974, 1976 թթ.՝ երկու Լենինի շքանշան։
  • 1985 թ.՝ Հայրենական պատերազամի 1-ին աստիճանի շքանշան։
  • 1997 թ.՝ «Մոսկվայի 850-ամյակին նվիրված» մեդալ։
  • 2001 թ.՝ Գյումրու պատվավոր քաղաքացի[10]
  • 2004 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան։
  • 2004 թ.՝ Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշան։
  • 2005 թ. «Կազանի 1000-ամյակին նվիրված» մեդալ։
  • 2008 թ.՝ ՀՀ «Հայաստանի ազգային հերոս» շքանշան[9]։
  • 2008 թ., դեկտեմբերի 5՝ Հայաստանի ազգային հերոս։
  • 2009 թ.՝ ՌԴ նախագահի պատվոգիր։
  • 2013 թ.՝ Պատվո շքանշան[11]։
  • 2014 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան[12]։
  • 2014 թ.՝ «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանով[13]։

Գրականություն խմբագրել

  • Bialer, Seweryn (1986). The Soviet Paradox: External Expansion, Internal Decline. I.B.Tauris. ISBN 978-1-85043-030-8.
  • Belin, Laura; Orttung, Robert (1997). The Russian Parliamentary Elections of 1995: The Battle for the Duma. M.E. Sharpe. ISBN 978-0-7656-0084-4.
  • Gill, Graeme; Markwick, Roger (2002). Russia's Stillborn Democracy?: From Gorbachev to Yeltsin. Oxford University Press. ISBN 978-0-19-924041-8.
  • Hahn, Gordon (2002). Russia's Revolution from Above, 1985–2000: Reform, Transition, and Revolution in the Fall of the Soviet Communist Regime. Transaction Publishers.ISBN 978-0-7658-0049-7.
  • Hough, Jerry (1997). Democratization and Revolution in the USSR, 1985–1991. Brookings Institution Press. ISBN 978-0-8157-3748-3.
  • Hough, Jerry; Davidheiser, Evelyn; Lehmann, Susan (1996). The 1996 Russian Presidential Election. Brookings Institution Press. ISBN 978-0-8157-3751-3.
  • Service, Robert (2003). History of Modern Russia: From Tsarism to the Twenty-first Century. Penguin Books Ltd. ISBN 978-0-14-103797-4.
  • Åslund, Anders (1992). Market Socialism or the Restoration of Capitalism?. Cambridge University Press. ISBN 978-0-521-41193-6.

Արտաքին հղումներ խմբագրել

Տեսանյութեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 US designates additional individuals and Russian bank under Ukraine-related sanctions and issues third Executive Order targeting sectors of Russian economy — 2014.
  3. 3,0 3,1 3,2 United States: Crisis In The Crimea: Sanctions Update 3Mondaq, 2014.
  4. 4,0 4,1 4,2 US Sanctions 2.0; "Additional Costs" Levied On Russian Banks & Billionaires - Full List // Zero Hedge / D. Ivandjiiski, T. Backshall — 2014.
  5. 5,0 5,1 5,2 Умер глава перестроечного правительства СССР Николай Рыжков (ռուս.)Коммерсантъ, 2024.
  6. 6,0 6,1 6,2 Матвиенко сообщила о смерти бывшего премьера СССР Николая Рыжкова (ռուս.)Lenta.ru, 2024.
  7. Ukraine PM warns of war as Russian military seizes control in CrimeaTheGuardian.com, 2014.
  8. West's puny response to Ukraine crisis will not deter Vladimir PutinTheGuardian.com, 2014.
  9. 9,0 9,1 Ն.Ի. Ռիժկովին "Հայաստանի Ազգային հերոս" Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու մասին
  10. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  11. ՌԴ Նախագահի հրամանագրով հունիսի 12-ին, 2013 թ. № 557 «Հրամանով շնորհելու պետական պարգևներ»
  12. ՌԴ Նախագահի հրամանագրով հուլիսի 21, 2014 № 518 « «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան»:
  13. «Նիկոլայ Ռիժկովը պարգևատրվել է Հայ եկեղեցու «Ս. Սահակ, Ս. Մեսրոպ» շքանշանով»: Շողակաթ ՀԸ։ Վերցված՝ 04 Նոյեմբերի 2014։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ռիժկով» հոդվածին։